USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մանկուց երազել եմ գրքում հայտնվել, թեկուզ այդ գիրքը մեկ էջանոց լինի
2017-11-29 10:32:00
Տպել Տպել

Նա սիրում է հարցեր տալ իր ուսուցչուհուն, իսկ ես պատրաստակամ պատասխանում եմ նրան, նաև սիրում եմ նրա համարձակությունը, որ գալիս է իր ակտիվ կենսադիրքից:

Պատահում է՝ դասերի հետ կապված՝ դիտողություն եմ անում նրան, բայց նա միշտ ժպտերես է, ու երբեմն մեղմ ժպիտների բույլով եմ տեսնում նրան, որ դառնում է իմ դիտողությունների արձագանքը: Որքան զարմանալի են նրա հարցումները, նույնքան էլ անակնկալ դարձան նրա այս տողերը, որ ուղարկեց ինձ 11-րդ ա դասարանի աշակերտ Գոռ Ավագիմյանը:

«Լինել ուսուցչի ուշադրության ներքո, հայտնվել նրա հեղինակային գրքում, և նույնիսկ՝ Լոս-Անջելեսի հայկական կայքերից մեկում... Կարծում եմ, այսքանից հետո մարդիկ ունենում են հաճելի ապրումներ։ Սակայն նրանք, ովքեր չեն արժանանում այդպիսի ուշադրության, կա՛մ երազում են և անում են հնարավորինս՝ այնտեղ հայտնվելու համար, կա՛մ էլ այդ հարցը երևի նրանց, ընդհանրապես, չի հուզում։
Ուրախալի է, երբ սոցկայքում նյութ է տեղադրված, և այդ նյութի «հերոսը» կամ «հերոսուհին» հենց քո դասընկերն է։ Իհարկե, մի պահ փոքր-ինչ «նախանձում ես», սակայն հասկանում ես, որ որոշ ժամանակ անց դու էլ կլինես նյութերից մեկում։ Ես ամենևին էլ չեմ շտապում, բայց կարծես շատ եմ ուզում հայտնվել այնտեղ, որտեղ արդեն հայտնվել են դասնկերներիցս շատերը։
Մինչ տիկին Պողոսյանի մեզ դասավանդելը՝ այնքան էլ չէի հետաքրքրվում նրա նյութերով, որքան հիմա: Ցանկանում էի մոտենալ նրան, և հարցնել. «Ինչու՞ Ձեր ուշադրության կենտրոնում չեն հայտնվում այն աշակերտները, որոնց Դուք չեք դասավանդում», սակայն համարձակություն չունեի կամ էլ ամաչում էի։ Օրեր առաջ այդ հարցն ուղղեցի ուսուցչուհուս և ստացա դիպուկ ու, միաժամանակ, հետաքրքիր պատասխան։ Իրոք, եթե չի դասավանդում ու չի շփվում, ինչպե՞ս կարող էր գրել նրանց մասին:
Դեռ անցյալ տարիներին ես հայտնվել էի նյութերից մեկում, սակայն պատճառներն ուրախալի չէին: Այդ նյութից ստացածը միայն զղջման ու մեղքի զգացում էր. անունս չկար, բայց հասկացա, որ իմ մասին էր: Ափսոս, որ դեռ չեմ զգացել այն հաճելի զգացումը, որ զգացել են դասընկերներս։ Նույնիսկ, չգիտեմ՝ դրանք աննկարագրելի՞ են, թե՛ ոչ:
Ես համամիտ եմ այդ նյութերը գիրք դարձնելուն։ Գիրքը պահպանվելու է։ Իսկ նյութերը ժամանակի ընթացքում փոխարինվելու են նորերով։ Մեր ապագա սերունդը, թեկուզ և իմ երեխան, կկարողանա հեշտությամբ բացել գիրքն ու ընթերցել։ Մանկուց երազել եմ լինել գրքի հերոսներից մեկը, թեկուզ այդ գիրքը մեկ էջանոց լինի:
Տարիներ անց միգուցե իմ երեխային կպատմեմ անցկացրած տարիների մասին։ Կպատմեմ իմ ուսուցչուհու մասին, ով ի կատար ածեց մանկության երազանքս։ Ցույց կտամ գիրքը և այն տողերը, որտեղ նշվում է իմ անունը։ Կպատմեմ նաև ուրիշներին, ցույց կտամ նրանց և ինձ լավ կզգամ։ Ես դեռ չկամ այդ գրքում, բայց ինձ պատկերացնում եմ այնտեղ։ Պատկերացնում եմ, թե ինչպես եմ տասնյակ տարիներ անց թերթում հնացած էջերն ու կարդում այն տողերը, որոնք գրվել են իմ կողմից։ Կկարդամ և, միառժամանակ, կհիշեմ ուսուցչուհուս, դասընկերներիս։
Պատկերացնում եմ նաև, թե ինչպես ենք տարիներ հետո հավաքվել դասընկերներով, և մեր կողքին դրված է «Մանկավարժի օրագիրը»: Կնայենք գրքին, վերապրենք այն օրերը, որ ունեցել ենք տարիներ առաջ»:
Գոռի երազանքը ցանկացա կատարել: Այն հրապարակային դարձրի, շատ-շատերին տեսանելի՝ ուղարկելով ինձ հարազատ դարձած կայքին: Չնայած հրատարակվելիք նոր գիրքը մեկ էջանոց չի լինի, բայց այս նյութը իր տեղը կունենա այդ գրքում, որ տարիներ հետո նա հնարավորություն ունենա թերթելու այդ օրագիրը՝ իր անցած դպրոցական օրերի հիշողություններով:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 15201 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook