- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-11-06 10:59:00Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն օրերս ամուսնացել է պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ, ով աշխատել է Արսեն Սաֆարյանի, Լիանայի, Սոֆի Մխեյանի հետ, հիմնադրել է «Ջիանի» ոսկու սրահներն ու ակումբը։ Գայանեի անձնական կյանքի այս փոփոխությունը մեծ արձագանք ստացավ երկրպագուների կողմից։ 2 օր է՝ բոլորը քննարկում են նրա ամուսնությունը։ Հաղորդավարուհին չի սիրում խոսել անձնական կյանքի մասին, նրա ամուսինը՝ Ջիանին, բացառություն արեց Tert.am Life-ի համար և խոսեց սիրելիի հետ ծանոթության ու հարաբերությունների մասին։«Գայանեի հետ ծանոթացել ենք 2007 թվականին՝ իմ շատ սիրելի ընկերուհու, հարազատ մարդու՝ Արմինկայի տարեդարձի օրը։ Ի սկզբանե, ուղղակի ընկերներ էինք, սակայն ժամանակի ընթացքում հարաբերությունները փոխվեցին»,- հայտնեց նա, սակայն չցանկացավ բացահայտել, թե որքան ժամանակ է, ինչ ինքն ու Գայանեն միասին են։
Զույգն այժմ վայելում է երջանկությունը։ Ջիանին նշեց, որ հասուն տարիքում սիրահարվելն ու ընտանիք կազմելն այլ երջանկություն է․ «Աննկարագրելի երևույթ է։ Մարդիկ միայն այդ տարիքում սիրահարվելու դեպքում կարող են հասկանալ՝ ինչ է դա նշանակում։ Հիմա սիրահարվածությունն ավելի շատ է, քան 16 տարեկանում»։

Այս փուլում հաղորդավարուհին ամփոփել է աշխատանքը «Բարի լույս» ծրագրում։ Շատերը կարծում են, որ ամուսնությունից հետո նա դադարելու է գործունեություն ծավալել։ Ամուսինը, սակայն, որևէ կերպ չի խոչընդոտում սիրելիի աշխատանքին։ «Ես շատ կողմ եմ, որ Գայանեն աշխատի։ Մենք վերադառնալու ենք Հայաստան, և Գայանեն շարունակելու է գործունեությունը։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում իր գործունեության մեջ։ Ավելին, կողմ եմ, որ իր գործունեությունն ավելի մեծ թափ առնի»,- ասաց նա։
Պրոդյուսերը հաճույքով կհետևի կնոջ աշխատանքին, սակայն նրա հետ համագործակցություն չի նախատեսում․ «Գայանեն իմ կինն է, իմ սիրելին։ Ես նրա պրոդյուսերը չեմ դառնալու»։
Զույգը Հայաստան կվերադառնա մոտ 2 ամսից։ Թեև այս փուլում խոսակցություններ են շրջանառվում, որ Գայանեն մեկնել է ԱՄՆ՝ ամուսնու հետ այնտեղ մշտական բնակություն հաստատելու նպատակով, իրականում հակառակն է եղել՝ Ջիանին է վերադառնալու Հայաստան։

«Ես 1988 թվականից ապրում եմ ԱՄՆ-ում, ԱՄՆ քաղաքացի եմ։ Այս ընթացքում 10 տարի ապրել եմ Երևանում, ստեղծել եմ «Ջիանի» ոսկու սրահներն ու համանուն ակումբը, հետո կրկին վերադարձել եմ ԱՄՆ։ Բնակվում եմ Միացյալ Նահանգներում, սակայն մոտ 2 ամսից վերադառնալու ենք Հայաստան։ Այս անգամ ինձ Գայանեն է հետ բերում Հայաստանում, ոչ թե գործերը։ Ես իրեն չկարողացա համոզել ապրել ԱՄՆ-ում։ Ինքն ընդհանրապես ցանկություն չունի այստեղ ապրել, սիրում է իր հայրենիքը, հողն ու ջուրը։ Ես նույնպես սիրում եմ մեր երկիրը, այնպես որ, շուտով կվերադառնանք»,- պատմեց Ջիանին։
Այս տարիների ընթացքում Գայանեն ամեն ինչ արել է, որպեսզի որդին՝ Ալեքսանդրը, լավ դաստիարակություն, լավ ուսում ստանա։ Որդու մասին խոսելիս հաղորդավարուհին նշել է, որ կյանքում առաջնային կարևորում է իր տղային, ինչ-որ չափով իր կյանքը մի կողմ դնելով՝ զբաղվում է որդու դաստիարակությամբ։ Դերասանուհու ամուսնուց հետաքրքրվեցինք, թե ինչ հարաբերություններ ունի Գայանեի որդու հետ․ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Ինքս էլ ունեմ մեծ երեխաներ, որդիս 21 տարեկան է, աղջիկս՝ 19։ Ես շատ ուրախ եմ, որ Գայանեն էլ ունի երեխա։ Մեր երեխաներն են։ Բոլորը շատ նորմալ են վերաբերում մեր հարաբերություններին։ Հասուն մարդիկ են, ամեն ինչ հասկանում են։ Բնականաբար, ես ու կնոջս տղան կարողանում ենք ընկերություն անել։ Գայանեն էլ իմ երեխաների հետ է շատ մտերիմ։ Երեկ էլ միասին էինք»։
Ալեքսանդրն այժմ սովորում է Չինաստանում և ներկա չի եղել փոքրիկ խնջույքին, որ կազմակերպվել էր Գայանեի և Ջիանիի ամուսնության կապակցությամբ։ «Մենք մեծ խնջույք չենք արել, ուղղակի հավաքվել ենք նեղընտանեկան շրջանակներում։ Նախատեսնում ենք այստեղ էլ հավաքույթ անել»,- եզրափակեց Ջիանին։



Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »
Եթե ես լինեի Արցախի նախագահը
Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ
Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli
Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը
Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in
Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli
Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»
Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ
ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»
Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»
Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը
Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes
Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir
Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին
Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir
Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak
Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»
Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook
Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»
«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան
Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»
Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes



