- 2024-12-03 01:43:00 Հովիկ Աղազարյանը փորձության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին
- 2024-12-03 01:24:00Գեղամ Նազարյանը չի կարող ճակատագրական հարցից խուսափել
- 2024-12-03 00:19:00Ոստիկանությունը՝ հանցագործություններ կոծկողի դերում. ի՞նչ կփոխի Արփինե Սարգսյանը
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը
– Պարոն Շարաֆյան, կառավարության ծրագրով նախատեսվում է Սփյուռքի ներկայացուցիչների՝ ՀՀ կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքների վերացում։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը՝ հաշվի առնելով այն, որ Դուք միշտ դժգոհում էիք, որ Սփյուռքը ներգրավված չէ ընտրական գործընթացներում, ինչպես նաև կառավարության աշխատանքներում:
– Ես, իհարկե, շատ դրական եմ նայում դրան, ինձ համար Սփյուռք հասկացողությունը մի քիչ խորթ է, հայը մնում է հայ։ Օրինակ՝ ֆրանսիացին չի ասում՝ ես սփյուռքաֆրանսիացի եմ։ Հրեան ասում է՝ ես հրեա եմ, չկա պարսիկ հրեա, թուրք հրեա և այլն։ Մեզ մոտ է, որ անջրպետ է մտցված՝ կա պարսկահայ, պոլսահայ, բեյրութահայ և այլն։ Դրա համար մենք պետք է այդ անջրպետը հանենք։ Երկրագնդի վրա որտեղ հայն ապրում է, բոլորը հայ են։ Իհարկե, եթե կառավարության կողմից նախաձեռնություն կա, որ Սփյուռքը մասնակից լինի կառավարության գործերին, ակտիվ տեղյակ լինի Հայաստանի անցուդարձից, դա դրական է։ Ես ուզում եմ, որ մեր խոսքը տեղ հասնի, որովհետև եթե անգամ քննադատում ենք, դա էլ սիրուց է գալիս։ Մենք չենք ատում մեր հայրենիքը, կարող ենք ատել կամ նեղանալ որոշ մարդկանցից, բայց հայրենիքից չենք նեղանում։ Հիմա երբ փորձում ես ընդհանուր կարծիքից տարբերվող բան ասել, միանգամից դառնում ես ազգի թշնամի և չես ուզում, որ հայրենիքը զարգանա։ Շատ վիրավորական է, երբ մարդիկ սկսում են քեզ ընդունել որպես ազգի թշնամի։
– Հիմա առաջարկ կա փոխել Հայաստանի օրհներգը և Արամ Խաչատրյանի հիմնին անցում կատարել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ առաջարկը։
– Ես կողմ եմ դրան։ Օրհներգը պետք է փոխվի, որովհետև այն օրհներգը որ կա, ոչ մի բանով հայկական չի։ Բանաստեղծությունը Միքայել Նալբանդյանի սեփական բանաստեղծությունը չէ, դա թարգմանություն է։ Երաժշտությունը ևս Կանաչյանինը չէ։ Մեզ համար ամոթ է ունենալ նման օրհներգ։ Մենք այդ բանաստեղծությունը «թշվառ» ու «անտեր» բառերով ենք սովորել, ինչ բառերով էլ փոխես, 3 սերունդ պետք է անցնի, որ այդ բառերը մոռացվեն։ Միքայել Նալբանդյանն այդպես է թարգմանել, ո՞վ իրավունք ունի բառերը փոխելու։ Ինքան էլ փոխես, «թշվառ», «անտերը» մնում է մարդու ուղեղի մեջ։ Օրհներգը պետք է ցույց տա երկրի ապագան, երկրի ուժն ու հզորությունը, իմաստությունը, բարությունը մարդկանց նկատմամբ։
– Շատերն ասում են՝ մի՞թե դա այդքան հրատապ հարց էր, որ նոր իշխանության ներկայացուցիչները սկսել են հենց դրանից։ Նաև նշվում է, որ ամեն նոր իշխանություն չպետք է փոխի հիմնը։
– Մենք ունենք հրաշալի հիմն՝ Արամ Խաչատրյանինը, որի հիմքում հայկական շարական է դրված։ Բառերը կարելի է փոխել, թող նոր բառեր գրեն։ Ռուսները թողեցին Ալեքսանդրովի երաժշտությունը, Միխալկովը 4 հատ տող է փոխել, ու հիմա Ռուսաստանի հիմնը շատ հզոր է։ Այդ ինչպե՞ս է, որ թուրքերի հիմնը գրել է Չուխաջյանը, որի մասին չեն խոսում։ Կարծես Արշակ Երկրորդից լինի։ Իսկ մենք վերցրել, բոլորովին օտար մի բան էինք դրել։ Լորիս Ճգնավորյանը դա բերեց կախեց ժողովրդի վզին, որովհետև ինքը դա գիտեր։ Դա շատ պարզունակ, երեք ակորդանոց երաժշտություն է, դրանից ավելի պարզունակ երաժշտություն ես չեմ պատկերացնում։ Մեր հիմնը ինձ չի դրդում, որ ես վեր կենամ և հարգանք մատուցեմ։
– Բայց այս հարցը կարծես թե իշխանության օրակարգում չկա։
– Ինչ ասեմ, իրենց օրակարգում մարիխուանան օրինականացնելու հարցը կա, ինչին ես կտրականապես դեմ եմ։ Իմ երկու թոռները Հայաստանում են, իմ թոռներն ամուսնանան պլանքաշի հետ, ես դեբիլ ծոռներ ունենա՞մ։ Ծխելու են, մեր զորքը լինելու է պլանքաշների զո՞րք։ Օրինակ են բերում Ամերիկան։ Ամերիկայում տարեկան հազար մարդ է մահանում մարիխուանայից։ Բայց ԱՄՆ-ի վեջը չի, սա խայտաբղետ երկիր է։ Ամեն մեկը էստեղ ստեղծել է իր երկիրը ու ապրում է։ Պետությունը միայն ասում է՝ հարկերը մուծիր, խուլիգանություն մի արա, ինչ ուզում ես՝ ծխիր։ Բայց այստեղ ամեն ինչը օրինականացված է։ Իսկ Արարատ Միրզոյանին թվում է, թե հեսա մարիխուանա կաճեցնի, հերթ կկանգնեն, ինքն էլ կսկսի ծախել։ Այդպես չի։ Դրանով նաև գենոֆոնդն է փչանում։ Ընդամենը 2 մլն մարդ է ապրում Հայաստանում։
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում նոր Ազգային ժողովի աշխատանքը։
– Ես ոչ մի փոփոխություն չեմ տեսնում. հացը թանկացել է, ջուրը թանկացել է, գազը թանկացել է, մթերքը թանկացել է, զիբիլը մնացել է փողոցում։ Իսկ Փաշինյանն ի՞նչ է անում, Դսեղում մի հատ թուղթ է տեսնում, կռանում է, վերցնում է։ Այ քո տունը շինվի, գնա նույնը Երևանում արա։ Սա ի՞նչ է։ Ես դա չեմ հասկանում, տան աղբը հավաքի, էդ թո՞ւղթը նկատեցիր։ Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում, էդպիսի բան կլինի՞։ Դա ի՞նչ ցուցամոլություն է, ի՞նչ պոպուլիզմ է։ Տեսեք՝ ես ինչ դեմոկրատ եմ, կռանում եմ, թուղթը վերցնում եմ, որ Թումանյանի 150-ամյակին Դսեղը մաքուր լինի։ Դե լավ էլի։ Հանկարծ կարող է ես հիմա լաց լինեմ։ Էս ինչ ստից բաներ է անում։ Դա կապիկություն է։ Բաներ կան, որ ես չեմ կարող ընդունել։ Կարելի՞ է մարիխուանայի և ստերի վրա բյուջե լցնել։ Դա է իրենց սաղ նպատակը։
Էն Արայիկ Հարությունյանն էլ ուզում է համասեռականների համար ճանապարհ բացել, ակումբներ բացել և այլն։ Երևանն ի՞նչ եք ուզում սարքեք։ Ովքե՞ր են եկել, ովքե՞ր են դրանք։ Լավ, Սերժից պրծանք, բայց տեղն ո՞վ եկավ, ի՞նչ կառուցվեց։ Խոստանում էին թոշակները բարձրացնել, աշխատավարձերը կլինի նվազագույնը 300 դոլար, հիմա էլ ասում է, որ թոշակները 5 հազար դրամով բարձրացնելու համար 1,5 մլրդ դրամ փող է պետք։ Բա ինչի՞ էիր խոստանում։ Ո՞ւմ գլխին ես լոլո կարդում, եթե մի բան չգիտես, ինչի ես խոսք տալիս։ Ասում էր՝ հատ-հատ փողերը կբերեք, կմուծեք։
Ո՞վ մուծեց։ Սաշիկը բերեց 18,5 մլն դոլար քցեց, մի 50-60 մլն էլ հետը տարավ։ Կարծում ես՝ իր վերջին փո՞ղն է բերել տվել։ Բերան փակելու համար բերեց տվեց։ Էլ ո՞վ է մուծել։ Իսկ նրանք, որոնք տվել ու դուրս են եկել, էդ փողերով էլ Նոր տարում բռնեցին պարգևատրումներ արեցին, մեջ-մեջ արեցին։ Էլ ուտելը ո՞նց է լինում։ Նախկիններն անօրինական էին ուտում, սրանք գոնե օրենքով են սկսում ուտել։ Բա մարդը մեկ ամիս աշխատի, 13-րդ աշխատավարձ ստանա՞։ Որտե՞ղ է դա գրված, ո՞ւմ եք մոլորեցնում։ Ժողովրդին կարելի՞ է այսպես զոմբիացնել։
Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում։ Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում, երգում էր, պարում էր, գնում էր Մալխասի մոտ էր նստում։ Ի՞նչ վատ բան էր անում էդ աղջիկը։ Իսկ Աննա Հակոբյանը օֆիս է բացում կառավարության շենքում։ Լրագրող ես, գնա լրագրությամբ զբաղվի, դու ի՞նչ իրավունք ունես կառավարության անունից գնաս Շվեյցարիա, պետություն ներկայացնես։ Դու կարող ես ընդամենը բարեգործական ակցիաներ անել։
Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »
Եթե ես լինեի Արցախի նախագահը
Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ
Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli
Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը
Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in
Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli
Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»
Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ
ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»
Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»
Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը
Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes
Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir
Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին
Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir
Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak
Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»
Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook
Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»
«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան
Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»
Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes