USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը
2017-10-11 10:46:00
Տպել Տպել

Քանի ընտանեկան բռնությունների նախագծի շուրջ կրքերը կեզ են` մի պատմություն պատմեմ: Վերջապես մեր տան նորոգումը երկու տարում գլուխ բերեցինք, վերջին ակորդը պատով մեկ գրադարակի պատրաստումն էր, ուր սկսեցի տեղափոխել բավական հարուստ գրադարանս:
Պատկերացրեք, ձեռքս ընկավ 2002-ին լույս տեսած մի գրքույկ-ուսումնասիրություն` «Ընտանեկան բռնությունները Հայաստանում» վերնագրով, Միհրան Գալստյան անունով մեկի հեղինակությամբ, ՀԿ հզորացման ծրագիր, Համաշխարհային ուսուցում/Հայաստան հասցեատերերով: Այս զարմանահրաշ գրքույկում, որպեսզի նկարագրվի-ապացուցվի Հայաստանում ընտանեկան բռնության առկայությունը, խորացել էին բանահյուսական նյութում, հասել հարսուկեսուրի ավանդական կերպարներին երգերում եւ բերանացի փոխանցված չափածոյում, մտել ամուսին-կին անկողին մի քանի դարերի հնությամբ, անգամ միջնադարյան դպրոց մտել.«Հայ միջնադարյան դպրոցներում էլ ծեծը որպես դաստիարակչական միջոց չի մերժվել. կիրառվել է հնազանդեցնելու, կրթելու նպատակով: Գավազանի խրատը թեեւ անախորժ է, բայց մարդու փառքի կհասցնի, եւ այդ«խրատը» Գրիգոր Տաթեւացին համարել է ամենակարեւորը», գրել է մի ինչ -որ Միհրան Գալստյան` քննազննելով, ով զարմանք, Գրիգոր Տաթեւացուն:
Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը:
Ու քսան տարի առաջ դեռ նետված այդ գրքույկ-խայծում գրանտի քաղցր-անուշ-համով նիրվանան այլ զարմանահրաշ ու հեռահար «մտքեր» էլ է ծնել: Այժմյան նախագծի հեղինակները վայ թե իրենց հիմնավորումներում միջնադարյան Հայաստան չեն ֆայմել հասնեն, անգամ Ջիվանու օգնությանը չեն դիմել, ով բացահայտ «բռնություն» էր քարոզում.«Ապտակով սնված տղան առանց աստիճան չի լինի...»:
Բռնության ինչպիսի՜ օրինակ է անտեսվել,իսկ քսանամյա վաղեմության գրքույկը վկայում է, որ Հայաստանի նկատմամբ շատ հեռահար ծրագրեր են կազմված արդեն երկու տասնամյակ:
Մարիետա Խաչատրյան

Այս նյութը դիտել են - 68547 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook