USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Զրկել Սերժ Սարգսյանին իշխանության վերարտադրության հնարավորությունից Politinfo
2017-01-30 03:06:00
Տպել Տպել

Հարց. Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 28-ին Եռաբլուրում տված հարցազրույցում չի բացառել, որ քաղաքական ուժերի այն դաշինքը, որը գլխավորելու է ինքը, կարող է համագործակցել Գագիկ Ծառուկյանի կողմից ձևավորվող դաշինքի հետ: Որքանո՞վ է հնարավոր նման համագործակցությունը, կարո՞ղ են այդ ուժերը միասին գնալ ընտրությունների և ինչպիսի՞ քաղաքական հետևանք այն կարող է առաջացնել:

Պատասխան. Գարնանը խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության՝ պետության մոնոպոլ կառավարմանը վերջ դնելու նպատակ առաջադրած քաղաքական տարատեսակ ուժերի որքան հնարավոր է լայն համախմբման համատեքստում, իհարկե, Գագիկ Ծառուկյանի և Սեյրան Օհանյանի ջանքերի համատեղումը կարող է որոշակի դրական, եթե չասենք՝ վճռական դեր խաղալ։

Նախընտրական քարոզարշավի շրջանակում ընդունված է, որպեսզի քաղաքական կուսակցությունները, ինչպես նաև խարիզմատիկ քաղաքական գործիչները, որոնք հավակնում են դառնալ ձգողականության կենտրոն և դաշինքներ ստեղծել, հանրության հետ կիսեն երկրի ապագայի մասին իրենց տեսլականը, կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման իրենց մոտեցումները։ Այս ամենը իրադարձությունների բնական ընթացք է, և նրանց ծրագրերը պետք է ուշադրության առնվեն։

Բայց կա պահի առանձնահատկությունը, որի վրա աչք փակելն անհնար է։ Եվ այդ առանձնահատկությունն այն է, որ, որքան էլ ջանան հանդես գալ «հանուն», այլ ոչ թե «ընդդեմ» դիրքերից, բոլորը հիանալի հասկանում են, որ սույն էլեկտորալ շրջափուլում հիմնական խնդիրը կառավարող կուսակցությանն ու նրա առաջնորդին առնվազն առաջիկա ևս 5 տարիներին իր իշխանությունը վերարտադրելու հնարավորությունից զրկելն է։

Սա է օբյեկտիվ իրողությունը, որքան էլ որ ոչ պոլիտկոռեկտ թվա հենց նման օրակարգի բանաձևումը։ Որ երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ հասարակությունը նրա զարգացումն ու առհասարակ ապագան կապում է գործող իշխանության հեռանալու հետ (իբրև պարտադիր պայման), դրանում մեղավոր է ինքը՝ իշխանությունը։

Ուստի, հասարակության տրամադրություններին աջակցող քաղաքական գործիչներին չի կարելի կշտամբել, իբր, ապակառուցողական մոտեցման համար, առավել ևս՝ նրանց այդ օրակարգը որպես ավերիչ մատուցել։

Այդօրինակ տերմինաբանությունը գոյության իրավունք ունի այն հասարակություններում, որտեղ իշխանության հաջորդականությունը բնական երևույթ է, այդպես էլ պետք է լինի, որտեղ մեկ քաղաքական ուժն իրեն թույլ չի տալիս տարիներ շարունակ ամեն գնով սեփականել իշխանությունը, առավել ևս՝ այն դիտարկել ոչ թե որպես պատասխանատվության բեռ համաքաղաքացիների առջև, այլ սեփական հայեցողությամբ և բացառապես իր շահերից ելնելով ռեսուրսները բաշխելու բանալի։

Չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրություններում այլընտրանքային կամ ընդդիմադիր քաղաքական ուժերի անգամ համոզիչ հաջողության պարագայում երկրում վերափոխություններ իրականացնելու իրենց քաղաքական ծրագրի հնարավորությունն ի հայտ կգա, լավագույն դեպքում, միայն ընտրություններից մեկ տարի հետո։

Գործող նախագահը, լիազորությունների իր առյուծի բաժնով, մինչև 2018թ. ապրիլ լինելու է պետության ղեկավարը։ Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանական ընտրությունների հիմնական բովանդակությունը ոչ իշխանական ուժերի համար լինելու է իշխանությունից գործող նախագահի՝ երկրի համար «անցավ» հեռանալու օրինական հիմքերի ստեղծումը։

Որոշ իմաստով սահմանադրական բարեփոխումից հետո առաջին խորհրդարանն անցումային շրջանի օրենսդիր իշխանություն է լինելու, անգամ անկախ նրա գործունեության ժամկետից։ Իմ կարծիքով, միայն դրան հաջորդող խորհրդարանը զուտ օրենսդիր իշխանությունից կվերածվի նաև գերագույն իշխանության։ Ասվածի տրամաբանությունում համամիտ չեմ արհեստականորեն հրահրվող այն բանակռվի հետ, թե ինչպես են միասնական դաշինքում միավորված, տարբեր գաղափարախոսական հայացքներ ունեցող քաղաքական ուժերը մշակելու և իրականացնելու միասնական ծրագիր։

Պետք է նկատեմ, որ հարցի այսօրինակ առաջադրումը միաժամանակ նաև օբյեկտիվ է։ Այնուամենայնիվ, ոչ մի հակասություն, որի երևութականությունը փորձում են ստեղծել իշխանամետ քարոզիչները, գոյություն չունի, եթե միայն խնդիրը բաժանում ես երկու փուլի։

Ընդ որում, կրկնում եմ, երկրորդ փուլի խնդիրը՝ երկրում համակարգային վերափոխումների իրականացումը կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, անիրականանալի է առանց առաջին փուլի խնդիրը լուծելու՝ օրինական ընթացակարգերի շրջանակում զրկել գործող իշխանությանը վերարտադրվելու հնարավորությունից։

Իշխանափոխության իրականացման նվազագույն ժամկետը մեկ տարի է, առավելագույնը՝ երբ ժողովուրդն ընտրի նոր գերագույն և օրենսդիր իշխանություն այլ պայմաններում։ Այս ժամկետներն էլ պետք է որոշի պայմանականորեն անցումային շրջանի խորհրդարանը։

Նախընտրական այս փուլում տարբեր քաղաքական ուժերի վարքագիծը ես դիտարկում և գնահատում եմ հենց այս տեսակետից։ Նրանք, որոնք, չնայած գաղափարախոսական տարաձայնություններին և տակտիկական հարցերում մոտեցումների տարբերությանը, այնուամենայնիվ, փորձում են մերձենալ և ձևավորել խոշոր նախընտրական դաշինքներ, ընդունում են առաջին փուլի խնդրի լուծման կարևորությունը և շարժվում են այն լուծելու ուղղությամբ։

Իսկ նրանք, որոնք նախընտրում են ճամարտակել սեփական գաղափարախոսական մտահղացումների մաքրության մասին և «չեն կարող» դավաճանել սկզբունքներին, կարծում եմ, նույնպես ամեն բան հիանալի հասկանում են, դրա համար էլ փորձում են վիժեցնել դրա իրագործումը։ Թե ինչ նպատակով՝ կարծում եմ, պարզաբանումների կարիք չկա։ Հասկանալի է՝ մենք բոլորս կդառնանք վկան այն բանի, թե ինչպես իշխանությունը նախանձախնդրորեն բարոյական խրատ կկարդա հասարակության գլխին, որ, իբր, իրեն ընդդիմախոսող քաղաքական ուժերը սկզբունքային չեն, առաջնորդվում են այսրոպեական շահերով և այլն։

Անգամ կասկածել չարժե։

Կարծում եմ, իշխանությունը կանգ չի առնի անգամ այն բանի առջև, որպեսզի ընդդիմախոսների գործողությունները մատուցի որպես շեղում քրիստոնեության հիմքերից՝ համբերություն, մտահղացումների մաքրություն և նման այլ բաներ։ Բայց հիմքեր կան ենթադրելու, որ իշխանությունը նույնքան է սիրում քրիստոնեական ուսմունքը, որքան և ամբողջ ուժով սիրում է իր ժողովրդին. չափից ավելի տառացիորեն, կոպիտ, երբ ու որտեղ ուզենա, և որ գլխավորն է՝ առանց նրա համաձայնության։ Իսկ դա, ներողություն, բռնության ամենանսեմ և դատապարտելի ձևերից մեկն է, անգամ ըստ քրեական օրենսգրքի։

Աշոտ Անտինյան

politinfo.org

Այս նյութը դիտել են - 5729 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook