USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 17 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մեր դպրոցի ուսմասվարը
2017-01-23 10:12:00
Տպել Տպել

Հետպատերազմյան տարիներից Էլլադա Աղասյանը Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի ուսմասվարն է: 94-ի ամռանը վերանորոգման աշխատանքներից հետո նա դարձավ վերաբացված դպրոցի հենասյուներից մեկը, իր գործին նվիրված անհատականություն, որ առայսօր էլ շարունակում է իր մանկավարժական գործունեությունը: Մինչ Արցախյան պատերազմը` դեռևս 1977 թվականից, նա դպրոցում դասավանդում էր ֆիզիկա:
Բռնագաղթից հետո` 94 թվականին, ընտանիքով հարազատ ծննդավայրում էր: Վերադարձավ ալեկոծված մարդու ներքնաշխարհով, մեծագույն տառապանքով: Դպրոց մտավ վշտահար, մինուճար եղբոր կորուստը սրտում, նրա անհայր մնացած երկու որդիների կսկիծը հոգում: Տրորված մի կյանք, խաթարված մի ճակատագիր նրան ուղեկցեց տարիներ շարունակ, որ իր կողքին էր, ոչ շատ հեռու` Մարտակերտի գերեզմանոցում: Հայրենի հողին պահ տված ազատամարտիկի կողքին տարիներ անց տեղ բացվեց ավտովթարից մահացած նրա կնոջ ու փոքրիկ թոռնիկի համար, որ նույն օրը դարձան դժբախտ պատահարի զոհ:
Մորմոքիչ հուշը երբեմն գալիս է այցի, և հուշի մի փոքրիկ անդրադարձ բերում է իր հետ անցյալի մի պատառիկ: 96-ին հեռավոր ափերից վերադարձա հայրենի տուն, դպրոցի զոհված շրջանավարտների անկյունում տեսա Միշա Աղասյանի նկարը` այն գեղեցիկ երիտասարդին: Չէի հավատում, իմ մտապատկերում այն դպրոցականն էր` իմ պատմության ուսուցչուհու` Հրանուշ Հարությունյանի մինուճար որդին: Իմացա, որ նա զոհվել էր 1994 թվականի հունվարի 31-ին Մարտակերտի «Պուշկեն յալ» բարձունքում, ականի պայթյունից:

Ազգի ցավը բոլորինս է դառնում, երբ այստեղ զոհեր ունենք, ու մենք այստեղ ենք` մայր հողի գրկում` այս հողի ճաքճքած հառաչանքներին ականջալուր: Կարծես հավատարմության երդում ենք տվել առ հայրենին, որ այստեղ պիտի լինենք` այս հողին կառչած, որ դարձել է սրբազան մասունք, ձուլվել մեր էությանը, դարձել մեր գոյության խորհրդանիշը:
Ես զրուցում եմ Էլլադա Աղասյանի հետ, ապրած զգացումը մաքուր է դառնում, ինքնաբուխ, երբ նրա խոսքում տեսնում եմ մի քանի ուսուցիչների դեռ այն օրերին` 94-ի ամռանը, երբ դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանը պատուհանների ապակիներն էր հագցնում, իսկ իրենք մաքրություն էին անում, որ հասցնեն պատերազմից հետո նորաբաց դպրոցում սեպտեմբերին նորից զանգը հնչեցնել:
Եվ ղողանջեց այդ զանգը տարիներ շարունակ, առայսօր էլ այն հնչում է` իր շուրջը հավաքելով օրըստօրե ավելացող աշակերտներով: Եվ այսպես սերնդափոխության ճանապարհին ամեն ուսումնական տարի գալիս են նորերը, ուսում ստանում, շարունակում մեծարել նրանց հիշատակը, ովքեր նահատակվեցին հանուն հայրենյաց հողի:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 3318 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook