- 2022-05-20 09:36:00 Ինչու Դոն Պիպոյին չեն թողնում մտնել Հայաստան. եղբոր սպանության վրեժն ու հետախուզումը. Armlur
- 2022-02-18 23:53:00Դատախազության երկրորդ դասի խորհրդական կովկիթ աբգարիկը՝ սպանում է արդարադատությունը...
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
































Նոյեմբերի 23։
Աշակերտուհիս` Էլմիրա Մելքումյանը, ով իմ դասղեկական 11_րդ դասարանի ավագն է, ընտանիքով գտնվում էր Հայաստանում։ Օրեր առաջ տեղեկացավ, որ հայրենի Նոր Ջրաբերդ գյուղը հանձնվել է թշնամուն։ Երեկ նա ինձ ուղարկեց իր պատերազմական ծանր օրերի տպավորությունները, իսկ րոպեներ առաջ գրեց ինձ, որ ճանապարհին են, վերադառնում են Արցախ։
«Մարտակերտում մենք ապրում էինք զինվորական դիվիզիայի կողքին: Օրս սկսվում և ավարտվում էր զինվորնեի թևավորող երգով։ Մեր պատշգամբից լսվում էր նրանց զրգուն ձայնը։
Սեպտեմբերի 27...Կարծես թե օրը պետք է բացվեր արևածագով և զինվորների խորհրդանշական երգով, բայց լուսաբացը փոխարինվեց մայրամուտի,և զինվորների երգը վերածվեց արկերի թնդյունների։
Տարհանվելու ընթացքում ինձ ուղեկցում էին այդ երգի ելևէջները։ Երբ հասանք Հայաստան, իմացանք, որ այդ երգողներից մեկը, ով ազդարարում էր նոր օրվա սկիզբն ու ավարտը իր խրոխտ ձայնով, նահատակվել է...
Նա զոհվեց, բայց այդ երգի մեղեդիները մնացին մտքումս ու երբևէ չեն ջնջվելու...
Ապրածս այդ օրերն աննկարագրելի են։ Որքան ժամանակ է, մտորում եմ` կա՞ն, արդյոք, այնպիսի բառեր, որ կպատկերեն ապրումներս։
Նոյեմբերի 7-ին՝ պապիկիս ծննդյան օրը, բոլորս պարուրված էինք անհասկանալի անհանգստությամբ։ Առավոտյան իմացանք, որ վիրավորվել են հորաքրոջս որդին և նրա հորեղբայրը։ Եղբայրս հրաշքով փրկվեց, իսկ նրա հորեղբայրը անմահացավ իր որդու ձեռքերում...Որդի, ով, Հիպոկրատի երդմանը հավատարիմ, փրկել էր բազում կյանքեր։
Մեր անհանգստությունը դրանով չավարտվեց։ Այդ օրվանից առայսօր որևէ տեղեկություն չունենք մյուս հորաքրոջս որդու՝ Գեւորգի մասին։ Նա նույնպես Շուշիում էր...Անհամբեր սպասում ենք հրաշքի՝ նրա վերադարձին։
Որքան դժվար է` ուժ հավաքել այսքանից հետո և ապրել... Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում։
Մարդկային կորստներից զատ կորցրի այն գյուղը, որտեղ անցել էր մանկությունս։ Հիմնահատակ ավերվեց ամեն մի ինչ, բայց ոչ հիշողություն։ Ես վստահ եմ, որ այն նորից մերը կլինի...»։
Նատաշա Պողոսյան

Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...

Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու

Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...

«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»

Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում

Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին

Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս

Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված

Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...

Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից

ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է

Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...

ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»

Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»

Գրքում տեղ են գտել մեթոդական նյութեր, տարբեր դասնայութերի դասավանդման փորձեր...

Գիրքը նվիրել եմ թոռնիկիս՝ Նարեկ Բեջանյանին, և նրա մայրիկին՝ մանկավարժ դստերս՝ Սոֆյա Պետրոսյանին

Ուզում եմ հաճախել մի այնպիսի դպրոց, որ չասեմ՝ ցուրտ է

Նախատոնական երկու խոսք «Հայ ուսուցիչների միություն» խմբի ուսուցիչներին...

ՓԱՍԱԴԵՆԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԴՊՐՈՑ ԿՀԻՄՆՎԻ. ԱՅՆ ԿԿՐԻ «ՄԵԼԳՈՆԵԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԱՆՈՒՆԸ

Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհին 10-ամյա աղջնակին ենթարկել է հոգեբանական ճնշումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որտեղի՞ց են սկսվում և որտեղ վերջանում պողոսիզմի սահմանները...

Իշխանության մոտ մեծ փափագ է առաջացել քաղաքական տրանսգենդերիզմը տարածել ՀՀ-ում

Շնորհավորում եմ տոնը ուսուցիչների, բայց մտորումների մեջ եմ...
