USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 12 Հոկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մարտի 1-ի համար պատասխանատվություն կրում է այսօրվա իշխանությունը, Hayeli
2016-12-23 02:16:00
Տպել Տպել

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական հայտը «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը նորմալ է գնահատում՝ ասելով, որ ավելի անարժաններն են քաղաքականությամբ զբաղվում:
Պարոն Գիմիշյան, Սեյրան Օհանյանը մտնում է քաղաքական դաշտ, նա իր ծրագրերի մասին դեռ փակագծեր չի բացել, դուք ի՞նչ եք մտածում, որ դաշտում նա կարող է տեղ զբաղեցնել:
-Ի՞նչ է եղել որ , ցանկացած մարդ իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու: Շատ ավելի անարժան մարդիկ են քաղաքականությամբ զբաղվում, ցանկանում է, թող զբաղվի ու կարծում եմ, որ ինքն էլ կասի, թե որ դաշտում է լինելու:
-Իր աջակիցները հայտարարում են, թե Օհանյանը իշխանափոխության հայտ է ներկայացնելու:
-Դե, եթե իշխանափոխություն է ուզում, Աստված իրեն հաջողություն տա, դա ուղղված է մեր երկրի ու ժողովրդի բարօրությանը: Ցանկացած մարդ, որը քաղաքականությամբ է զբաղվում, իր առաջ այդ խնդիրը պետք է դնի, բայց եթե ինքն ուզում է իշխանափոխություն անել, որ նույնը պահպանի, ինչ այսօր իշխանությունն է անում, ապա կարժանանա նույն վերաբերմունքին, նույն ատելությանը:
-Իրատեսական եք համարո՞ւմ նախկին նախարարի նկրտումները:
-Գիտեք, ով ասես ընդդիմություն է եղել, հետո նորից իշխանություն է եղել, նորից ընդդիմություն…սովորական բան է:Մարդու տեսակից ու որակից է կախված: Քանի դեռ քաղաքական դաշտում Սեյրան Օհանյանը չի գործել, ես չեմ կարող ասել ինչ է անելու, միայն խոսելու է, թե նաեւ գործ է անելու: Երբ գործունեություն կծավալի, նոր դրանից հետո կարելի է գնահատական տալ:
-Տարիներ շարունակ Սեյրան Օհանյանը իշխանոթյան մաս է կազմել, պատասխանատվություն կիսել:
-Հա ի՞նչ անենք, այսօր մեր ղեկավարներն էլ իշխանություն են, տարիներ շարունակ ասում են մի բան, այլ բան անում ու շարունակում են իշխանությունը: Կյանքը ցույց կտա, թե ինչ կանի Օհանյանը, ով ասում է լավ է, կամ ով ասում է վատ է, երկու կողմն էլ սխալ են:
-Սեյրան Օհանյանը կարո՞ղ է ժողովրդի վստահությանն արժանանալ, նա 2008-ին ՀՀ զինուժի գլխավոր շտաբի պետն էր, պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ու իր մեղքի բաժինն ունի մարտյան դեպքերին:
-Պատասխանատվություն մարտի 1-ի համար կրում է այսօրվա իշխանությունը, բայց շարունակում է մնալ իշխանության, ինչո՞ւ եք այդպիսի հարցեր տալիս: 20 տարի շարունակ ՀՀԿ-ն ասում է մի բան, անում ուրիշը, նույնը ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, բոլորն էլ իշխանություն են եղել, մի օր դարձել են իշխանություն, մի ուրիշ օր ընդդիմություն:Ինչու բոլոր նրանց դեպքում հնարավոր է լինել իշխանություն, իսկ Օհանյանի դեպքում՝ ոչ: …Հիմա այս մարդն ասում է գալիս եմ ու ուզում եմ իրենցից ազատվել, թող ազատի ինչ է եղել:Մեկ էլ տեսար ոչ միայն որոշները աթոռներից զրկվեն, այլ օրենքի առաջ պատասխանատվություն կրեն: Ցանկացած փոփոխություն լավ է: Կարեւորը այն է, թե իրենք գալիս են այս գողերին փոխարինել ու իրե՞նք գողություն անել, թե պետություն կառուցել:
-Սեյրան Օհանյանի հետ համագործակցություն տեսնո՞ւմ եք:
-Այն քաղաքական ուժերը, որոնք հանձն կառնեն մեր Հայք ծրագրին կողմնակից են, դուք գիտեք, որ հայության համատեղման, մեկտեղման ծրագրեր են մշակվում, մենք պատրաստ ենք այդ պլատֆորմով համագործակցել, ով ուզում է լինի: Այս ծրագրի մշակման ընթացքում իմ մոտ մոտեցումների լուրջ փոփոխություն է եղել, զուտ քաղաքական տեսանկյունից շատ մարդիկ են ինձնից զզվում, շատերին էլ ես անգամ բարեւ չեմ տալիս, մի սեղանի չէի նստի, բայց եթե Հայք ծրագրի իրագործման համար հարկավոր է ջանքերի համատեղում, ապա ես պատրաստ եմ:
Անի Սահակյան

hayeli.am

Այս նյութը դիտել են - 2761 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook