USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը քաղաքացուն առաջարկելու է այն, ինչ արել է այս 130 տարվա ընթացքում. Նարեկ Գալստյան
2016-11-17 12:23:00
Տպել Տպել

2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաեւ ավանդական Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը։ Հնարավոր է՝ ՍԴՀԿ-ն ու Ռամկավար ազատական կուսակցությունները միասնական դաշինքով մասնակցեն, ինչը դեռեւս քննարկումների մակարդակում է։ Թե ինչ կարող են փոխել խորհրդարանում ավանդական կուսակցությունները եւ ունեն արդյոք ընտրապայքարի մեջ մտնելու բավարար ռեսուրս, թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետՆարեկ Գալստյանի հետ։
-Պարոն Գալստյան, տեղեկություններ են հրապարակվում, որ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունն էլ է պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրություններին` ՌԱԿ-ի հետ միասնական դաշինք կազմելով։ Ի՞նչ ակնկալիքով եք մասնակցելու, առավել եւս, որ 2017-ին թեժ մրցակցություն է լինելու, եւ ակտիվ քաղաքականությամբ զբաղվող ուժերն անգամ ձայներ ստանալու դժվարությունների առջեւ են կանգնած։
Նախ, մենք չենք հայտարարել, որ միասնական ենք մասնակցելու, պարզապես այս պահին քաղաքական ընդհանրական քննարկումներ ենք սկսել, բայց ասել, որ նման որոշում կա, դեռ վաղ է։ Իսկ ինչ վերաբերում է ակտիվությանը, ասեմ՝ քաղաքական ակտիվությունը չի դրսեւորվում միայն Ֆեյսբուքում միմյանց հայհոյելով, ռեալ պոլիտիկը կապ չունի սոցիալական ցանցի ակտիվության հետ։ Ինչու չեք հիշում, որ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը Հայաստանում եղել է ակտիվ քաղաքականության մեջ դեռեւս 1990 թվականից սկսած։ Կույր պետք է լինել չտեսնելու համար, որ Հնչակյան կուսակցությունը իր բոլոր տարածքային կազմակերպություններով մշտապես եղել է շատ ակտիվ։ Մենք մասնակցում էինք նաեւ հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններին եւ շատ համայնքներում այնքան ձայն ենք հավաքել, որքան, այսպես կոչված, առանցքային կուսակցությունները` Գյումրիում ու Վանաձորում։ Մեր թեկնածուն Այգեզարդ համայնքում ընտրվեց ավագանու անդամ, Էջմիածինում, Կապանում մասնակցեցին մեր կուսակիցները ։ Ի դեպ, Մեղրիից մինչեւ Վանաձոր Հնչակյան կուսակցությունն ունի տարածքային գրասենյակներ, մարզային կառույցներ։
-Որպես ընդդիմությո՞ւն եք ներկայանալու ընտրողին։
-Իսկ մինչ այսօր մենք որեւիցե իշխանամետ հայտարարությամբ հանդես եկե՞լ ենք։ Մենք եղել ենք, կանք ու կմնանք ընդդիմադիր քաղաքական կազմակերպություն․․․

-Ասում եք՝ եղել եք, կաք ու կլինեք ընդդիմադիր, բայց Դուք նույն այս իշխանության օրոք աշխատել եք կառավարությունում, ստանձնել եք վարչապետի օգնականի պաշտոնը։ Դուք կուսակցության ատենապետն եք, ընդդիմադիր լինելու կաշկանդող հանգամանքներ չկա՞ն։
Բացարձակապես, որովհետեւ ես անձ եմ, անհատ, ոչ թե կուսակցություն․․․Այո, եղել եմ Տիգրան Սարգսյանի օգնականը եւ դրա համար շատ ուրախ եմ, իսկ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը քաղաքական կազմակերպություն է եւ չի եղել անձի քմահաճույքի քաղաքական ուժ, ՍԴՀԿ-ն երբեք մեկ անձի քաղաքական ուժ չի կարող լինել։

-ՍԴՀԿ-ն ի՞նչ կարող է առաջարկել քաղաքացուն, որ ստանա վստահության քվե։
Մենք մեր ծրագիրն ենք ներկայացնելու, որը քաղաքացու համար ապահովելու է արժանապատիվ կյանք։ Մենք սկզբունքորեն դեմ ենք նյութական միջոցներով քվե ստանալու արատավոր պրակտիկային։ Այո, մենք ընտրակաշառք բաժանելու համար գումար չունենք։ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը քաղաքացուն առաջարկելու է այն, ինչ արել է այս 130 տարվա ընթացքում։

-Եւ ի՞նչ է արել․․․
Ծառայություն՝ Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին իր ծրագրերի միջոցով՝ սոցիալական արդարություն, օլիգարխիայի դեմ պայքար, որի դեմ Հնչակյան կուսակցությունը միակ քաղաքական կուսակցությունն է, որ հանդես է եկել ռեալ հայտարարություններով, միակ քաղաքական կազմակերպությունն ենք, որ այս կամ այն կերպ կապված չէ որեւէ օլիգարխի հետ։
ՀՀ քաղաքական դաշտում եզակի քաղաքական ուժեր կան, որոնք չեն ուղղորդվում այս կամ այն օլիգարխի կողմից, կամ նյութական ու վարչահրամայական ռեսուրսի կողմից, ՍԴՀԿ-ն այդ եզակի ուժերից մեկն է։ Ամենածայրահեղ ընդդիմադիր կազմակերպությունները, որոնք իրենց համարում են Հայաստանի միակ փրկիչ ընդդիմություն, այս կամ այն կերպ կապված են որեւէ օլիգարխի հետ։
Սա լուրջ խնդիր է, ՀՀ քաղաքական դաշտը ամբողջովին վերաձեւափոխված է օլիգարխիայի մեջ։ Անգամ հասարակական կազմակերպություններն են հստակ գտնվում օլիգարխների ու նրանց սատարող ուժերի հովանու ներքո։ Մենք գալու ենք որպես ձախակողմյան հակաօլիգարխիկ կազմակերպություն, որը խնդիր է դրել ժողովրդից թալանված հարստությունը վերադարձնել ՀՀ քաղաքացուն։
-Սփյուռքի հետ կուսակցության ունեցած կապերով ի վիճակի՞ եք բացեր լրացնել, որոնք, օրինակ, չի հաջողվել սփյուռքի նախարարությանը կամ խորհրդարանում ներկայացված ավանդական Դաշնակցությանը։
Եթե մեզ հաջողվի անցնել խորհրադրան, կարող ենք Սփյուռքի գործարարների համար Հայաստանում ստեղծել ներդրումների համար վստահության դաշտ․․․․ Օգտագործելու ենք սփյուռքյան մեր ուժերը Հայաստանում ռեալ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար։ Բոլոր հնարավոր հարցերով պրագմատիկ ենք լինելու: Որպես 130 տարվա փորձ ունեցող քաղաքական կազմակերպություն՝ մեր ներդրումն հաստատ կունենանք ու մեր ասելիքը հաստատ ունենք։ Մեր շարքերում կան ազդեցիկ դեմքեր՝ գործարարներ, իրավաբաններ եւ տարբեր ոլորտներում ազդեցություն ունեցող մարդիկ, որոնք իրենց լուման կունենան բարեփոխումների հարցում։
-Ընտրություններին պատրաստվելը ենթադրում է լուրջ ֆինանսական ու այլ ռեսուրս, ունե՞ք, ձեզ ֆինանսական միջոցներ որտեղի՞ց։ Սփյուռքի հարուստ հնչակյաննե՞րն են տրամադրելու։
Ես կարծում եմ, որ մեծ ֆինանսների կարիք չկա, մեծ գումար ծախսում են այն քաղաքական կազմակերպությունները, որոնցից ժողովուրդը զզվում է։ Մենք մեծ ֆինանսների կարիք չունենք, կարող ենք բավարարվել այնքանով, որ մեր խոսքը կարողանանք հասցնել քաղաքացուն։ Տարածքային գրասենյակներ ունենք եւ անհրաժեշտության դեպքում կընդլայնվեն։
-Ամեն դեպքում ՌԱԿ-ՍԴՀԿ հնարավոր դաշինքի գաղափարի հետ ի՞նչ կապ ունի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գաղտնիք չէ, որ նա յուրահատուկ վերաբերմունք ուներ ավանդական կուսակցությունների նկատմամբ եւ անգամ կուսակցությունում տեղի ունեցող խժդժությունները վերագրվում էին նրան։
Որեւէ անձի անունը շոշափելուց առաջ պետք է նկատի ունենալ՝ ինչ քաղաքական ուժի հետ գործ ունես։ Այս պարագայում ՍԴՀԿ-ն քաղաքական հսկայական փորձառություն ունեցող եւ աշխարհի տասնյակ երկրներում ներկայացված քաղաքական կազմակերպություն է։ Եթե մեր կուսակցությունների մասին խոսվում է, այդ հանգամանքն էլ պետք է շեշտեք։ Շատ քիչ ուժեր կան աշխարհում, որ երկու տասնյակ երկրներում ներկայացված լինեն։ Իսկ հնչակյանները շուրջ երկու տասնյակ երկրներում ներկայացված են։ Ժամանակին որոշ ուժերի կողմից նետված քաղաքական խայծը մինչեւ այսօր անիմաստ շահարկվում է, ասում եմ վերջին անգամ՝ Տիգրան Սարսգյանը ոչ մի կապ չունի։
-Վաղը Ձեր «Ախպարներ» գրքի շնորհանդեսն է, փաստորեն, առաջին գրքով էլ մուտք եք գործում ակտիվ քաղաքականություն․․․
Գիրքս ամենեւին կապ չունի քաղաքական գործընթացների հետ, եւ բնավ չեմ ցանկացել այն օգտագործել նախընտրական շրջանում իմիջիս համար․․․ Այն 1946 թվականին Տրանսիլվանիա շոգենավով Հայաստան վերադարձած ներգաղթյալների ընտանիքի պատմությունն է, որն ինձ շատ հոգեհարազատ է, քանի որ մորական տատիկս եւ պապիկս եւս հայրենադարձներ են։

news.am

Այս նյութը դիտել են - 2238 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook