USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչ եղավ նախկին նախարարի մեքենայի ճակատագիրը
2016-10-21 21:37:00
Տպել Տպել

Սեպտեմբերի 29-ին գրել էինք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին սպասարկած ծառայողական «Volksvagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան վաճառքի է հանվել:

Մեզ հետ զրույցում «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Ղուկասյանը հաստատել էր տեղեկությունը` հայտնելով, որ նշված ավտոմեքենան իրենց ձեռնարկության համար ձեռք է բերվել 2009 թվականին եւ գտնվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաշվեկշռում:

«Ավտոմեքենան մեզ է պատկանում, տարիներ առաջ տվել ենք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նոր նախարարի նշանակումից հետո, սակայն, այն վերադարձրել են, մենք էլ աճուրդի ենք հանել: Չգիտեմ վերադարձնելու պատճառը: Բայց ըստ նախնական պայմանագրի՝ մեքենան պետք է մի օր վերադարձնեին»:

Ն. Ղուկասյանը նաեւ հավելել էր, որ ավտոմեքենան սարքին վիճակում է եւ ըստ փաստաթղթերի՝ արժի 9 մլն 400 հազար դրամ (մոտ 20 հազար ԱՄՆ դոլար): Մեր հրապարակումից անցել է շուրջ 20 օր, սակայն ինչպես տեղեկացանք «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Ղուկասյանից, մեքենայի վաճառքից իրենք որեէ տեղեկություն չունեն: Ըստ նրա՝ եթե մեքենան վաճառված լիներ, իրենց հայտնած կլինեին, սակայն որեւէ նման բան չեն հայտնել:

Թե ով կլինի նախկին նախարարի մեքենայի գնորդը, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ը «Volksvagen Tuareg»-ի ճակատագրի շուրջ զրուցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, ինչո՞ւ եք ձերբազատվում նախկին նախարարին պատկանող իրերից:

-Տեսեք, բացատրել եմ, մեքենանան… Ես օրենքով սահմանված կարգով ինձ հասանելիք մեքենայից եմ օգտվել, բայց այդ մեքենան ինչ-որ բան պետք է արվի, մեքենան թողնեինք՝ ինչ-որ մեկը վարեր, կդառնար…

-Բայց ինչո՞ւ Դուք անձամբ այն չվարեցիք:

-Որովհետեւ օրինական ՀՀ կառավարության կողմից նախատեսված կոնկրետ տիպի մեքենա է, որը տրվում է, իսկ պարոն Աշոտյանը այդ մեքենան ստացել էր Ազգային ինստիտուտի սեփականությունից:Պարզապես հետ վերադարձվեց մեքենան, եւ մենք հիմա պետք է այդ մեքենայի ճակատագիրը որոշենք: Որեւէ մեկը կա՛մ պետք է վարի այդ մեքենան, կա՛մ պետք է այն հանես աճուրդի, եւ դրա գումարը օգտագործես այլ կոնկրետ նպատակների համար:

-Այսինքն՝ անձնական որեւէ խնդիր չունեք Աշոտյանի մեքենան վարելու հետ կապված: -Որեւէ անձնական խնդիր չկա, մենք պարզապես մեքենան փոխանցեցինք հետ, այսպես ասած, տիրոջը:

-Իսկ Արմեն Աշոտյանը այդ կապակցությամբ Ձեզ չի դժգոհե՞լ:

-Չէ՛, ի սկզբանե բացատրեցի, որ անձնավորված խնդիր չկա, պարզապես մտածողությունս այսպիսին է, ինչ մեքենա վարում են մյուս նախարարները, եւ ինչը նախատեսված է կառավարության կողմից, այդ մեքենան ենք վարում:

Հիմա վարում եմ կառավարության կողմից նախատեսված մեքենան:

Քնար Մանուկյան 
armlur.am

Այս նյութը դիտել են - 6246 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook