USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես սա համարում եմ իշխանությունների հանցագործ քաղաքականություն. «Նաիրիտը» վերագործարկել ցանկացող գործարարը` վարչապետի հայտարարության մասին
2016-10-21 14:18:00
Տպել Տպել

EU-ASIA Business Finance Centre հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը մի քանի անգամ նամակ է գրել Կառավարությանը, որ պատրաստ է վերագործարկել «Նաիրիրտ»-ը։

Սակայն երեկվա Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ իրենք հստակ առաջարկ չեն ստացել, և հարցը քննարկման չդրվեց:

ArmLur.am-ը խնդրի շուրջ զրուցեց Աշոտ Գրիգորյանի հետ` հստակեցնելու համար, թե որն է վարչապետի նման հայտարարության հիմքը:

-Պարո՛ն Գրիգորյան, ի վերջո հստակ դիմում եղե՞լ է, թե՞ ոչ, քանի որ երեկ տեսանք, որ վարչապետը հայտարարեց, որ իրենց հստակ որևէ դիմում չի եղել:

-Փոխանակ հստակ քայլեր անելու, ինչ-որ խուսափողական հայտարարություններ են անում: Մենք հայտարարում ենք, որ վարչապետը կատարում է նախագահի հրամանը և խեղաթյուրում է փաստերն ու իրավիճակը: Ցանկությունը մեկն է. հանկարծ «Նաիրիրտը», որը Հայաստանի տնտեսության քարշակն է, լոկոմոտիվը չվերագործարկվի: Խայտառակ եմ համարում վարչապետի երեկվա ելույթը ԱԺ-ում: Հոլդինգից նա ստացել է մանրակրկիտ նամակ և «Նաիրիտի» նախկին ղեկավար Կարեն Իսրայելյանի գլխավորությամբ աշխատում են մասնագիտական խմբերը մեր Հոլդինգի եվրոպական մասնագետների հետ միասին, և նա ստացել է ամփոփիչ պատասխաններ:

Այսօր էլ ես կարգադրեցի, որ այն առաջարկը, որը վարչապետը համառորեն պնդում է, որ չի տեսել, փաթեթով, այսօր կամ երկուշաբթի օրը, հանձնեն նրան, որի վրա գրված կլինի՝ ՀՀ Կառավարության առաջարկը ներկայացված ԱԺ:

-Իսկ, ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ Ձեր առաջարկին, ըստ պատշաճի չեն արձագանքում:

-Ես սա համարում եմ իշխանությունների հանցագործ քաղաքականություն, նախկին վարչապետի և նրա հետ կապված չորս-հինգ անձանց կատարած խոշոր կողոպուտները թաքցնելուն ուղղված քայլեր, ես համարում եմ, որ այդ կողոպուտների գլխին կանգնած է նախագահը:

Հարց է առաջանում ինչպե՞ս կարող է վարչապետը, ով Հայաստանում բարեփումներ անելու ծրագրեր ունի, հանկարծ նման խայտառակ պատասխաններ տա:

-Պարո՛ն Գրիգորյան, այսինքն Դուք առաջ քաշված ծրագրից և առաջարկներից ե՞տ չեք կանգնել:

-Ոչ, ես ոչ միայն պատրաստ եմ գալու և վարչապետի հետ հանդիպելու, զրուցելու, այլ մեր թիմը, բնական է Հայաստան վերադառնալու և նախարարների հետ տնտեսության զարգացման հարցերը քննարկելուն է պատրաստ:

Մենք մեր ծրագրի, առաջարկի տերն ենք, եկող շաբաթ ևս մեկ անգամ Կառավարության առաջարկը, որին վարչապետն արդեն պետք է քաջ ծանոթ լիներ, կրկին կներկայացնենք և կպահանջենք, որ հաջորդ ԱԺ նիստին հայտարարի, որ առաջարկին ծանո՞թ էր, թե՞ ոչ: Եթե ծանոթ չէր ապա, պետք է հայհոյի իր աշխատակիցներին, որոնք չեն ներկայացրել դա, իսկ եթե ծանոթ էր, ապա կստացվի, որ դեմագոգիայով է զբաղված:

Ավելին ինչ կարելի է անել, որ վարչապետը ծանոթանա մեկ տարուց ավել ներկայացված կառավարության ծրագրին:

-Ասեմ, որ կառավարության առաջարկած ծրագիրը մենք պատրաստ ենք քննարկել կառավարության հետ մեր մասնագետների միջոցով և նաև անուններ եմ տվել՝ Վարդան Վարդանյան՝ քիմիայի խոշորագույն մասնագետ և Կարեն Իսրայելյան «Նաիրիտը» վերջին անգամ բարեհաջող վերագործարկած գլխավոր տնօրենի ղեկավարությամբ:

Լիլիթ Շաբոյան 
armlur.am

Այս նյութը դիտել են - 6260 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook