USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գովազդ բանակում չծառայելու մասին
2016-10-12 15:28:00
Տպել Տպել
ՀՀ նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինեց Սեյրան Օհանյանին: Այդ նշանակումը շարունակում է քննարկումների տեղիք տալ։ Վ.Սարգսյանը միանգամայն բանիմաց եւ պատրաստված գործիչ է: Բայց՝ նորանշանակ ՊՆ նախարարը քաղաքացիական անձ է: Թեեւ, ինչպես ՀՀ նախագահը եւս նշեց, նա հիմնականում զբաղվելու է ոլորտի քաղաքական եւ կառուցվածքային հարցերով՝ բուն ռազմական ուղղությունը թողնելով Գլխավոր շտաբին եւ դրա նույնպես նորանշանակ պետին,սակայն նույնիսկ այդ դեպքում նշանակումը մնում է խոցելի։ Այս թեմայով մեր զրույցը Գուրգեն Եղիազարյանի հետ։

-Պարոն Եղիազարյան, ձեր կարծիքն ինչպիսին է այս նշանակումների վերաբերյալ։

 -Շատ վատ։ Մենք տեսանք, որ Ադրբեջանի հետ փաստացի ամեն վայրկյան պետք է պատերազմի մեջ լինենք։ Այսօր միակ պահող ուժը ես «Սմերչն» եմ տեսնում, որը ինչ որ առումով կզսպի հակառակորդի ախորժակը։ Հիմա այս վիճակում, երբ մենք ունեն նման աշխարհագրական դիրք ու նման հարեւաններ, ի՞նչ է նշանակում պաշտպանության նախարար նշանակել մի մարդու, որը նույնիսկ բանակում չի ծառայել։Երկու բան է նշանակում, առաջին հերթին կոչ է պատանիներին, որ բանակում ծառայությունից խուսափեք էլ միեւնույն է կարող եք պաշտպանության նախարար դառնաք, երկրորդ՝ չէ՞ որ պաշտպանության նախարարը պետք է գոնե հասկանա, թե ինչ բան է բանակը, երկու-երեք տարի Սերժ Սարգսյանի օգնական աշխատելով, այդ տղան թյուր կարծիք կունենա։ Ինչեւիցե, սա ապացուցում է, որ նշանակումը ոչ թե եղել է մասնագիտական կարողությունները հաշվի առնելով, այլ թե տվյալ անձը որքան է հավատարիմ իրեն, կոնկրետ առաջին դեմքին, մինչդեռ այդ հավատարմության աստիճանով միայն մենք այս տարածաշրջանին համարժեք բանակ չենք կարող ունենալ։

-Հանրապետականները մեկնաբանում էին, որ նոր Սահմանադրության պահանջն է նաեւ, որ չպետք է երկուսը՝ նախարարն ու ԶՈՒ շտաբի պետը զինվորական անձնավորություն լինեն ։

 -Հանրապետականներն ասել են, որ էնպես անենք, որ պատանիները խուսափե՞ն բանակից ու այնպես անեն, որ առանց ծառայելու կարողանան դառնա՞լ նախարար, այդպիսի հիմարություննե՞ր են ասել… Ինչեւէ, պիտի կրկնեմ, որ սա շատ վատ գովազդ է բանակում չծառայելու մասին։ Ինչ վերաբերում է ԶՈՒ շտաբի պետի մասին, ապա եթե հիշողությունս չի դավաճանում այդ նույն անձը՝ Մովսես Հակոբյանը Արցախի պաշտպանական բանակի ղեկավարն էր, երբ ադրբեջանցիները խոցեցին ուղղաթիռը՝ երեք պանծալի սպաներով հանդերձ, չհաշվենք տասնյակ միլինների կորուստը, չչափվող մեծագույն կորուստ ունեցանք՝ երեք սպաները։ Բայց մինչ օրս մենք այդպես էլ չիմացանք՝ ինչպե՞ս էր ուղղաթիռը հայտնվել չեզոք գոտում, ո՞վ էր մեղավոր, այն խոցելի դարձավ «մուխան 7»-ով, ինչը նման ուղղաթիռի դեպքում անընդունելի փաստ էր, տեսել էին հրթիռները չկան թեւերի տակ, հանգիստ խոցել էին։ Հիմա նման մարդուն բերում են այստեղ ԶՈՒ շտաբի ղեկավար։ Մինչեւ այստեղ տեղափոխվելը նա հայտնի դարձավ ձվերի պատմությամբ, նրա օրոք, նրա հովանու ներքո 37 դրամանոց ձուն բանակի համար 50 դրամով էին գնել, երբ հարց էին տվել Հակոբյանին՝ ինչո՞ւ, պատասխանել էր, թե 50 դրամանոց ձվի մեջ ներառված են նաեւ փոխադրման ծախսերը։ Այս ամենը տեղի է ունեցել չորսորյա պատերազմից հետո, երբ հայտնի դարձավ, թե մեր բանակն ինչպիսի խնդիրներ ունի՝ սպառազինության, սննդի եւ այլ, եւ այլն, երբ մենք խոսում էինք բանկա-բութուլկաներով սահմանը պաշտպանելու մասին, թե ինչպես շնիկը իր հաչոցով փրկեց մի ողջ դասակ, ինչպես հովիվը խոցեց թշնամու թռչող սարքը, ինչպես ֆինանսների կապիտանի կինը լսելով ձայներ դուրս եկավ եւ խոցեց անօդաչու սարքը, այսինքն, մենք այդ ամենը բարձրաձայնելով չէինք հասկանում, որ մեծ սնունդ էինք տալիս հակառակորդին, որպեսզի գաղափար կազմի բանակի մասին։ Այդ բանակի հիմքում ընկած էր Մոսոն, որը պաշտպանության նախարար էր եւ հավանական է հենց այդ արժանիքների համար նշանակվեց ամենահզոր օղակի ղեկավար, որը իր պաշտոնական պարտականություններով գրեթե չի զիջում նախարարին։ Այս բացթողումներ արած մարդը ինչպես պետք է ղեկավարի բանակի ուղեղային տրեստը, որը ողնաշարն է բանակի, միայն Աստծուն է հայտնի։ Բավակա՞ն չէ անձնական երաշխիքներով մեր երկիրը կործանենք։Մեր պանծալի, պատմական անցյալի եւ ներկայի պարագայում, երբ կարելի էր հարյուրից մեկին ընտրել, ընտրեց նման շտաբի պետ, ես համարում եմ…ավելի լավ է չասեմ, թե ինչ եմ համարում:

Անի Սահակյան

hayeli.am

Այս նյութը դիտել են - 6445 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook