USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ադրբեջանի կողմից զիջման՝ որևէ բան տեղի ունենալ չի կարող. Ստյոպա Սաֆարյան
2016-08-16 10:04:00
Տպել Տպել

168.am-ի Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ

– Պարոն Սաֆարյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ են Բաքվում պայմանավորվել Պուտինն ուԱլիևը, որի մասին Ռուսաստանի նախագահը, ինչպես նշված է պաշտոնականհաղորդագրության մեջ, իրազեկել է Հայաստանի նախագահին։ Հնարավո՞ր է, որ Ղարաբաղի հարցի մասին լինի խոսքը:

– Տպավորությունն այնպիսին էր, որ Իրանի ու Ադրբեջանի նախագահների հետ ունեցած հանդիպումների մասին էր ակնարկում Պուտինը, այլ ոչ՝ Ղարաբաղի հարցի: Բայց եկեք հասկանանք մի բան, որ Բաքվում Պուտինն ու Ալիևը քննարկել են նաև Ղարաբաղի խնդիրը, այնպես որ՝ ասել, թե Սերժ Սարգսյանի հետ չի քննարկվել Ղարաբաղի հարցը, այլ միայն Ալիևի, ճիշտ չի լինի: Պարզապես հրապարակավ Պուտինն ասում է, որ Հայաստանի նախագահին իրազեկել է հայտնի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

– Ռուսաստանի մերձեցումն Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տարածաշրջանից ԱՄՆ-ին դուրս մղելու նպատա՞կ ունի:

– Այո՛, անշուշտ: Ռուսաստանը մտահոգված է, որ Իրանի՝ պատժամիջոցների տակից դուրսբերումն իր համար լուրջ մրցակցային վիճակ է ստեղծում, և Իրանը փաստացի ընդլայնվում է բոլոր ուղղություններով: Դրանցից մեկը Հարավային Կովկասն է: Ռուսաստանը շատ լավ տեսնում է, որ այս ամենում չափազանց տեսանելի են նաև Իրան-Արևմուտք հաղորդակցության շահագրգռվածությունները, և, բնականաբար, փորձում է Իրանի՝ սանկցիաների տակից դուրսբերումը դարձնել իր պրոյեկտով՝ «Հյուսիս-Հարավի» գործարկմամբ: Եվ դրանով փորձում է թուլացնել Արևմուտք-Իրան գիծը: Ռուսաստանը մտահոգված է նրանով, որ Իրանի՝ կապանքներից ազատումը կապ ունի նաև Կովկասում իր դիրքերի թուլացման հետ, և իր հերթին՝ փորձում է ուժեղացնել Իրանի հետ առանցքը: Բնականաբար, քանի որ Ռուսաստանի խոշոր խնդիրը մնում է Արևմուտքին դուրս մղելը Հարավային Կովկասից, սա ուղղակի դառնում է այդ մեծ խաղի մի մասնիկը: Սրան գումարած՝ ղարաբաղյան խնդրով ռուսական դոմինանտության հաստատման փորձերը: Այսինքն՝ խոշոր հաշվով, այո, այս ամենը մեծ կռիվ է Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Եվ Ռուսաստանի ստրատեգիայով՝ այս բոլոր օղակները պարտավոր են սպասարկել մի նպատակի՝ Արևմուտքի դիրքերի թուլացման:

– Իսկ Ձեր կարծիքով՝ ո՞վ ի՞նչ է ստանալու և ո՞վ ի՞նչ է հանձնելու ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական մերձեցման արդյունքում:

– Ռուս-թուրքական մերձեցումն էլ այդ ծրագրի մի մասն է, որը խափանվել էր ինքնաթիռի էպիզոդով, և Թուրքիան, այնուամենայնիվ, համաձայնել է մտնել ռուսական խաղի մեջ՝ ընդդեմ Արևմուտքի: Նույնը՝ նաև Ադրբեջանը: Հետևաբար, այս երկու առանցքները մեր և Արևմուտքի համար մնում են ռիսկեր պարունակող:

– Ռուս-թուրքական «սիրախաղն» օրակարգ է բերել С-400-ների հարցը: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերները մերժում են Թուրքիային հեռահար ՀՕՊ համալիրներ մատակարարել և տեխնոլոգիաներ փոխանցել: ՆԱՏՕ-ի կազմում գտնվող Թուրքիան Ռուսաստանի հետ նման գործարքի կարո՞ղ է գնալ:

– Ես մի փոքր թերահավատ եմ, որ դա տեղի կունենա, որ Ռուսաստանը դա կվաճառի, հատկապես, երբ Սիրիայի ու Թուրքիայի սահմանին ինքը դրանք է տեղադրել ու դժվար իր մրցակցին այդ նույն համակարգերից վաճառի: Բայց դա կարող է մի դեպքում տեղի ունենալ. եթե Թուրքիան ամբողջությամբ դուրս գա Արևմուտքի ուղեծրից ու դառնա Ռուսաստանի գործընկերը՝ ընդդեմ Արևմուտքի խաղում:

Թուրքիան, իհարկե, չափազանց ինքնուրույն խաղացող է դարձել՝ շատ հաճախ Արևմուտքին ընդդիմանալով, բայց կարծում եմ՝ այնպես չէ նաև, որ Արևմուտքը Թուրքիայի վրա չունի դա կանխելու լծակներ: Թերևս պատահական չէ, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեջ Թուրքիան մեղադրում է Արևմուտքին, որովհետև նման օրհասական ու կրիտիկական պահերին Արևմուտքը ձեռքերը ծալած չի նստի ու նայի, թե ինչպես է կորցնում իր դիրքերը Մերձավոր Արևելքում, և այլն: Իհարկե, այս պահին չեմ կարող որևէ հիմնավոր փաստ ներկայացնել, որ Արևմուտքը շահագրգռված էր կամ կազմակերպիչն էր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի, բայց համենայնդեպս, կարող էր լինել դրա շահառուներից մեկը՝ նկատի ունենալով, թե ինչպիսի մեծ դժգոհություն է կուտակվել Արևմուտքում Էրդողանից ու նրա վարած քաղաքականությունից: Հետևաբար, նմանատիպ իրավիճակներից հետո, եթե հանկարծ զարգացումները գնան այդ ուղղությամբ, դա բացառել չի կարելի:

Շարունակությունը ԱՅՍՏԵՂ

Այս նյութը դիտել են - 5949 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook