USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես զարմացա, որ Արսենին զորակոչել են բանակ, նա առողջական լուրջ խնդիր ուներ…
2016-07-24 11:31:00
Տպել Տպել

Այսօր առավոտյան մի սրտաճմլիկ գրառում եմ կարդում. 

Tsovinar Gevorgyan... Զոհվել է իմ շատ սիրելի սանը` Արսենը… Զոհվել է Արցախում , զինվորական պարտքը կատարելիս: Դուք միայն պետք է տեսնեիք նրա անուշ, անմեղ, սիրուն աչքերը… Աստված մատղաշ հոգիդ լուսավորի, Արսեն ջան…

- Ո՞վ էր Արսենը քեզ համար,- գրում եմ Ծովինարին:

- Հիմա ես ԱՄՆ - ում եմ, ու չեմ կարող վերջին հրաժեշտը տալ, սիրտս պայթում է… Արսենը 18 հատուկ դպրոցի սան էր: /Ես այդ դպ• տնօրենն էի, 4 տարի պայքարում էի, որ չփակվի, բայց…/: Արսենը շատ ճարպիկ , շարժուն երեխա էր, կրակի կտոր: Որպեսզի էներգիան «չվնասի» իրեն, մաքսիմալ զբաղեցնում էի: Կարատեի , թատերական խմբակների էր մասնակցում, ուներ հաջողություններ, հիանալի նկարում էր: Եղբայրն էլ էր նույն դասարանում, հիմա դիրքերում է: Նրա համար էլ է սիրտս ցավում, մենակ մնաց…չնայած ծնողները կան…

Չեմ ուզում մանրանալ…Ես զարմացա, որ Արսենին զորակոչել են բանակ: Նա առողջական լուրջ խնդիր ուներ…

Արսենն իմ սիրելին էր, բոլոր երեխաները դա գիտեին ու չէին նեղանում, չէին խանդում. Շատ անկեղծ ու թախծոտ աչքեր ուներ…Շատ համով երեխա էր, Հասմիկ ջան… Մոռացա ամենակարևորը… Փոքրիկ «պապայի» պես զբաղվում էր ջարդված, քանդվածը, սարքելով, բանվոր պապիկ ունեինք, նրա պստիկ օգնականն էր: Ամեն ինչ ձեռքից գալիս էր, և ջարդելը, և սարքելը…

Այլ աղբյուրներից ճշտեցի, որ Արսենը երիկամների խնդիր ուներ, բորբոքված էր , շատ փոքրամարմին էր, գիշերամիզություն ուներ, սոցիալապես շատ վատ վիճակում են ապրում:

ՀԳ Հիշեցնեմ, որ Այսօր ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը:

ԼՂ նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արսեն Առաքելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով»:

Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

Այս նյութը դիտել են - 3452 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook