USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ամենակարևոր հրամայականը հասարակության ներսում առկա երկու քաղցկեղատիպ երևույթներից ազատումն է
2016-05-10 13:25:00
Տպել Տպել

 Newsline.am-ի զրուցակիցը Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանն է։

1992թ.-ի մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին, ինչը բեկումնային հաղթանակ էր։ Այդ օրը համայն հայությունը նշում է այդ հաղթանակը, բայց երկրի ներսում չկա նախկին հավաքական իշխանությունն ու ոգին, որի պայմաններում ձեռք բերվեց 90-ականների հաղթանակը։ Ինչո՞ւ, ե՞րբ և ինչի՞ հետևանքով մեր մեջ առաջացավ այդ բացը։ 

Հավաքական իշխանություն ԽՍՀՄ անկումից ի վեր Հայաստանում չի եղել: Չկար և ութսունութի շարժման օրերին, չի եղել և դրանից հետո: Փոխարենը կար ոգի՝ որի մասին խոսում եք: Եվ այն կա և այսօր: Եթե չլիներ այդ ոգին՝ պատանի զինվորներն աննկարագրելի հերոսություններ չէին գործի, առանց ոգու ամենալավ զինված մարտիկն էլ վերածվում է դասալիքի: Բայց հասարակության մեջ բաց, անշուշտ, կա, և դրա պատճառը վերնախավի փտածությունն է ու համակարգի արմատական կոռումպացվածությունը:

Պետք է փոխել պետական մեքենայի ողջ կառույցը, մենթալիտետը, դնել ազգային-իրավական հասարակության հիմքերը, և միայն այդ դեպքում ոչ միայն ճակատի ոգին կլինի բարձունքում, այլև՝ հաղթանակի համար կարևոր երկրորդ բաղկացուցիչը՝ թիկունքի միասնությունը՝ հենված արդար և իրավական հասարակարգի վրա: 

Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացի ակտիվացմանը զուգընթաց ակնհայտ ակտիվություն նկատվեց նաև միջազգային հանրության արձագանքներում։ Դուք ներկայիս պայմաններում տեսնո՞ւմ եք Ղարաբաղը խաղաղ ճանապարհով բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ռեալ շանս։ 

Ո՛չ, չեմ տեսնում, և բոլոր նրանց, ովքեր հավատում են դրան՝ համարում եմ իրականությունից դուրս հարթություններում անրջող քաղաքացիներ: Ինձ համար անգամ մի տեսակ վիրավորական է այդ աստիճան խավարում խարխափող մարդկանց ներկայությունն այս երկրում:

Խաղաղ ճանապարհով բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանը կարող է հայտնվել միայն մի դեպքում՝ երբ այդ մասին խնդրի Ադրբեջանը: Որքանո՞վ է դա հավանական՝ թող մտածեն բոլոր նրանք՝ ովքեր մի փոքր պատմություն գիտեն, կամ անգամ նրանք՝ ովքեր չգիտեն, բայց տիրապետում են գեթ մի կաթիլ տրամաբանության:

Ո՞րն է, ըստ Ձեզ, այն կարևոր հրամայականը, որն այսօր դրված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առջև։

Ամենակարևոր հրամայականը հասարակության ներսում առկա երկու քաղցկեղատիպ երևույթներից ազատումն է: Առաջինը, անշուշտ, ինչպես արդեն ասացի, փտածության վերացումն է հասարակարգից: Դրա համար կտրուկ քայլեր են պետք, որ կարող է կամ իշխանությունն ինքը կատարել, կամ էլ՝ ժողովուրդը: Երկրորդը՝ կեղծ խաղաղասերների, խաղաղություն մուրացողների, իրականությունը չտեսնողների, չիմացողների, միջազգային հանրության առջև դարձյալ թղթե շերեփով ծնկողների, նույն այդ՝ որպես մեկ միասնական միավոր գոյություն չունեցող «միջազգային հանրությունից» սարսռողների և զիջումների մասին խոսողների ու բանակցությունների վերսկսմանը ձգտողների լիակատար դուրսմղումն է հասարակական դիկսուրսից:

Դրանք մարդիկ են, որոնք կամա թե ակամա՝ հինգերորդ շարասյան դեր են խաղում և անում են դա մի իրավիճակում, երբ սպառնալիքն ակնհայտ է ու անխուսափելի:

Անհրաժեշտ է գիտակցել և հասկանալ, որ պատերազմը հայկական կողմի ընտրությունը չէ, և երբ երկխոսության բոլոր ճանապարհներն անհերքելիորեն սպառված են՝ չի մնում ոչինչ, քան՝ պատրաստվել պատերազմի: Եվ խոսել հնարավոր զոհերից, կորուստներից, դրանց հնարավոր ահռելիությունից՝ դարձյալ դավաճանության է հավասարազոր: Կենաց ու մահու մենամարտում սեփական կյանքը փրկել կարելի է միայն թշնամուն դրանից զրկելով:

Եթե այդ պահին մտածես վերքերիդ մաքրության, կամ սպիտակ ձեռնոցներով գոտեմարտելու մասին՝ անպայմանորեն կհայտնվես սպիտակ պատանքի մեջ: Ապրիլյան հարձակումը ցույց տվեց, որ գործ ունենք հաշտության գաղափարն անգամ չընդունող թշնամու հետ, որ երազում է Հայաստանի և ընդհանրապես հայկական տարրի իսպառ վերացման մասին: Եթե կային հարյուրամյակ առաջվա պատմությունը մոռացողներ՝ ապա նրանք պետք է գոնե այժմ խելքի գան: Նման պայմաններում այլընտրանք, քան ամբողջ ռեսուրսով կենտրոնանալ առաջիկա պատերազմի վրա, ցավոք, չկա: Եվ ստեղծված իրավիճակում կա միայն մի ելք՝ հաղթանակ:

Անի Եղիազարյան

Այս նյութը դիտել են - 1591 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook