USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Եթե տարածք տրվի, ապա պատերազմ կլինի». Զինուրով
2016-04-30 10:20:00
Տպել Տպել

Զարմացած եմ, որ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումն այս տարի գումարվում է Բաքվում: Tert.am-ի հետ զրույցում ասել է Բաշկիրիայի Ազգային ժողովի փոխնախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը՝ նշելով, որ քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Հայաստանի կողմից համարժեք պատասխան ստացել է: Ըստ նրա՝ եթե Արցախում տարածք հանձնվի, ապա պատերազմն անխուսափելի է։

- Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի արդյունքում Հայաստանում շատերի ակնկալիքները Ռուսաստանից՝ որպես դաշնակցային պետության, չարդարացան: Ավելին, պարբերական քննադատությունները հակառակորդ կողմին զենք չվաճառելու մասին, ռուսական իշխանությունների կողմից այդպես էլ մնացին անպատասխան: Ինչո՞ւ:

- Կարող եմ մեջբերել միայն Ռուսաստանի պաշտոնական տեսակետը, որը հնչեցվեց մեր նախագահի՝ Վլադիմիր Պուտինի կողմից, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, առանց զենքի կիրառման: Իսկ մնացածը, նկատի ունեմ զենքի վաճառքը, շատ սուր քաղաքական հարց է ու ես չէի ցանկանա մտնել դրա մեջ:

 

- Ձեր կարծիքով՝ ինչո՞վ են պայմանավորված զենքի վաճառքի շուրջ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հակասական հայտարարությունները: Մի կողմից ՌԴ ԱԺ փոխնախագահի հայտարարությունը, որ զենք վաճառել այլևս պետք չէ ու մյուս կողմից փոխվարչապետ Ռոգոզինի պնդումները, թե ՌԴ-ն շարունակելու է զենք վաճառել:

- Առաջին հերթին, զենքի վաճառքը, միջազգային երևույթ է, այն բնորոշ չէ միայն Ռուսաստանին: Ցավոք, բոլորը զենք վաճառում են, զենք գնում են: Հասկանում եք, իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը չի կարող կողմերից մեկի օգտին հանդես գալ, դրա համար փորձում է ավելի չեզոք դիրք գրավել: Միայն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ-պետություն է, զսպող հանգամանք է դառնում սուր հայտարարություններ հնչեցնելու համար:



- Շատ են կարծիքներն այն մասին, որ երբ ռուս-թուրքական հարաբերությունները լարվեցին, Հայաստանն առաջինն էր ու, ըստ էության, միակը, որն ամբողջապես աջակցեց ՌԴ-ին, բայց Ռուսաստանն այդպես չվարվեց ՀՀ պարագայում: Ի՞նչը խանգարեց:

- Ոչ, ոչ, ամեն ինչ այնքան վատ չէ, որքան դուք եք ներկայացնում, որքան կարծում են մարդիկ, ում տեսակետը դուք մեջբերեցիք: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, միակ դաշնակիցը՝ հետխորհրդային պետությունների շարքում: Իհարկե, Հայաստանը պետք է աջակցեր Ռուսաստանին՝ հաշվի առնելով հենց պատմական հարաբերությունները, որոնք ունի թուրքական աշխարհի հետ: Ամեն դեպքում, վստահ եղեք, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի արյուն չթափվի, պատերազմ չլինի: Ցավոք, վերջին օրերին արյուն թափվեց, ինձ՝ որպես ոչ ռազմական գործչի, որևէ բան չի կարող սփոփել, երբ երիտասարդի կյանք է վտանգված: Գիտեք, ես շատ զարմացած եմ, որ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումն այս տարի գումարվում է Բաքվում: Սպանել են, մարդիկ են սպանել, ու հիմա…

 

- Մտահոգիչ չէ՞, որ ռուսական չեզոքությունը հանգեցնում է Հայաստանում հակառուսական տրամադրությունների:

- Իհարկե, մտահոգիչ է: Քաղաքականության մեջ չկա լիարժեք հարաբերություն, 100 տոկոսանոց համաձայնություն լինել չի կարող, պետության մեջ լինում են մարդիկ, որ կողմ են, մյուսները՝ դեմ… Պարզապես Հայաստանում այս մասին պետք է հասկանան, չտրվեն պահին: Ադրբեջանը ստացել է իր ադեկվատ պատասխանը Հայաստանի կողմից, սա է, ավելին ասել չեմ կարող: Մնացածը մեր նախագահը արտահայտել է, մենք կողմ ենք խաղաղ կարգավորմանը: Դիվանագիտությունը պետք է առաջնային լինի, ռազմական գործողությունները պետք է անգամ չքննարկվեն որպես տարբերակ: Բանակցությունները պետք է ընթանան, դրա համար կա ՄԱԿ-ը, կան համանախագահ պետությունները: Ամեն ինչ պետք է արվի՝ ցանկալի խաղաղությանը հասնելու համար: Պատերազմը ցանի պես մի բան է, կտարածվի, երբ սկսվի: Սերգեյ Լավրովը եկավ չէ՞ Երևան, սա արդեն ուղերձ է իր մեջ պարունակում:


- ՌԴ ԱԳ նախարարի այցը որևէ բան փոխե՞ց:


- Գուցե, ինչ իմանանք, դիվանագիտությունը փողոցում չի ընթանում, փակ դռների հետևում են պայմանավորվածությունները ձեռքբերվում:

 

Շարունակությունը` սկզբնաղբյուրում

Այս նյութը դիտել են - 1879 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook