USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ամեն օր վախը սրտումս լուսաբացս դիմավորում եմ կրակոցների ձայնով...
2015-12-12 12:11:00
Տպել Տպել

 Այսօր 10-րդ դասարանում իմ դասի մուտքն ազդարարող այս մեկ նախադասությունը հնչեց շատ թույլ կարողությունների տեր աշակերտներից մեկի կողմից: Դեռ ուշքի չէի եկել, երբ նա ավելացրեց, որ իր տնային առաջադրանքը` թե ինչը կդառնա թանգարանային նմուշ հիսուն տարի հետո, սահմանափակվում է այդ մեկ նախադասությամբ...Նայում եմ այդ երկու տողին, սարսռում եմ, հարցական հայացքով, զարմանքից լայն բացված աչքերով սպասում եմ նրա մտքի հաջորդ «թռիչքին», իսկ նա շարունակում է. «Արդեն տանկերով են գալիս մեզ վրա, ամեն օր կրակոցներ ու զոհեր..., տարիներ հետո միայն կհիշվի, որ Մարտակերտ է եղել երկրի երեսին...»/Մանասյան Սերգեյ/: Կարծես փրկություն եմ ուզում, միանգամից հայացքս շրջում եմ, նայում մյուսներին....Այն մեկը, որ շատ էր ուզում կարդալ իր գրածը, գուցե լավատեսության երանգնե՞ր կան նրա մոտ, մի փոքր հույս փայփայելով` առաջարկում եմ կարդալ. «Ամեն օր վախը սրտումս լուսաբացս դիմավորում եմ կրակոցների ձայնով, իսկ մայրամուտս` մորս արցունքները սրբելով ու անմեղ զոհերի մահը ողբալով: Դժվար է ապրել այսպիսի պայմաններում և ունենալ այսպիսի դաժան մանկություն...Չգիտեմ` տարիներ հետո ինչը մոռացության կտրվի, բայց մեր թանգարաններում օր օրի ավելացող նահատակների դիմանկարները չէի ցանկանա, որ երբևէ դառնային թանգարանային նմուշ, ամեն քայլափոխի նրանք պետք է հիշվեն..»/Հայրիյան Նելլի/: Նայում եմ առաջին նստարանին նստած, նաև իր ստեղծագործական մտորումներով միշտ ինձ զարմացնող աշակերտուհուն և մտածում` գուցե մի նոր շրջադա՞րձ կնկատեմ նրա մոտ` մեզանից հեռու վանելով այս հոռետեսական տրամադրությունները: Նրա վերջին տողերը փլուզում են հույսերս. «Եթե մարդը չկարողանա զսպել իրեն, մեր կապույտ մոլորակը ինքը կդառնա թանգարանային նմուշ կամ էլ հենց ինքը` մարդը, կվերանա երկրի երեսից...»/Գրիգորյան Սեդա/: 

Չգիտեմ, անհանգիստ եմ, վերջին սահմանային լարված իրադարձություննե՞րն են հոգեպես ճնշել աշակերտներիս, թե՞ երանության զգացողություն էր ծնվել ամերիկյան քոլեջներ ընդունվող դիմորդների նկատմամբ, որ նրանց կյանքը սահմանից հեռու երևի անհոգության քողով է պատված... Բայց հոգուս խորքում շնորհակալական զգացում է ծնվում հեռավոր Նյու-Յորքում ապրող ինձ շատ մտերիմ դարձած կայքի լավագույն ընկերուհի Գոհար Բադալյանի նկատմամբ, որ այս վերնագիրը տրամադրեց ինձ, որով և տեղեկացա իմ աշակերտների հոգու տեղատվությանը և հասկացա, որ վաղվանից անելիք ունեմ ինձ... Չէ՞ որ հուսահատությունը մեզ համար չէ..., մենք սահմանի մոտ ենք ապրում...

    Իր ֆեյսբուքյան էջում գրում է Նատաշա Պողոսյանը

Այս նյութը դիտել են - 2031 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook