USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ալիևը հասկանում է, որ ինքը պատերազմում չի հաղթի. Պետդումայի պատգամավոր...
2016-04-06 23:52:00
Տպել Տպել

 

ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Պախոլկովը կարծում է, որ Ադրբեջանը հետագայում էլ կդիմի Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման: Միևնույն ժամանակ պատգամավորը կարծում է, որ Ռուսաստանն Ադրբեջանի հանդեպ վերահսկողություն ունի և փորձում է հասնել հարցի խաղաղ կարգավորման:

– Ինչպես կգնահատեք ղարաբաղա-ադրբեջանական սահմանում վերջին օրերին տիրող իրավիճակւ: Դա կարո՞ղ եք պատերազմ համարել:

– Այդ ամենը կարող ենք պատերազմ չանվանել, բայց այն կարող ենք անվանել շատ լուրջ պրովակացիա:

– Իսկ այս ամենի ետևում տեսնո՞ւմ եք Թուրքիայի հետքը:

– Ես կարծում եմ՝ միանշանակ է, որ Թուրքիան այստեղ կապ ունի: Նրանք նպատակ ունեն խորացնել կոնֆլիկտը:

– Ինչո՞ւ հենց այժմ Թուրքիան և Ադրբեջանը նման որոշում կայացրին:

– Թուրքիային հիմա իսկապես անհրաժեշտ է կոնֆլիկտի խորացումը: Ադրբեջանն էլ որոշել է իր հերթին օգտվել իրավիճակից: Ադրբեջանի ներսում վատ իրավիճակ է, և այս կերպ փորձ է արվում թաքցնել տնտեսական խնդիրները: Ստացվում է, որ նրանց համար կան օգուտներ իրավիճակի սրացման դեպքում: Եվ նրանց հենց հիմա է ձեռնտու դիմել սրացման, քանի որ աշխարհում ևս շատ խնդիրներ կան:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Բաքու, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էլ այցելելու է Հայաստան: Ինչ սպասել այդ այցերից: 

– Ամենայն հավանականությամբ իրավիճակն այսպիսին է: Կոնֆլիկտը կրկին կսառեցվի, ապա կրկին կակտիվանա: Հենց այս է գլխավոր խնդիրը: Եթե Ադրբեջանը որևէ առաջխաղացում ունի, ապա հետագայում կրկին կփորձի նման քայլ անել, ապա նորից ներողություն խնդրել և հրադադարի կոչ անել: Բոլոր կողմերն էլ լայնամասշտաբ պատերազմ չեն ցանկանում, իսկ Ադրբեջանն էլ հասկանում է, որ ինքը պատերազմում չի հաղթի: Սակայն պարբերաբար կոնֆլիկտի սրացման դեպքերը նրան ձեռնտու են: 

– Հայտնի փաստ է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որն էլ օգտագործվում է Հայաստանի դեմ: Հայաստանում պահանջում են, որ ՌԴ-ն այլևս զենք չվաճառի Ադրբեջանին:

– Ես հասկանում եմ, որ հայկական կողմին դա դուր չի գալիս, բայց Ադրբեջանը գումար ունի և կարող է զենք գնել յուրաքանչյուրից: Արգելելով, որ նա զենք գնի, Ռուսաստանից, միևնույն է, կնպաստենք, որ նրանք զենք գնեն օրինակ ՆԱՏՕ-ից: Մինչ Ռուսաստանը ռազմական առումով համագործակցում է Ադրբեջանի հետ, մենք ունենք նրանց վրա ազդելու լծակներ: Հիմա էլ դա տեղի ունեցավ, ՌԴ-ն կարողացավ որևէ կերպ ազդել ընթացքի վրա: Եթե Ադրբեջանում այլ զենք հայտնվի, որը հեշտությամբ այլ տեղից կարելի է գնել, ապա Ռուսաստանը կկորցնի Ադրբեջանի վրա իր վերահսկողությունը:
– Բայց այդ վերահսկողությունն այժմ առկա՞ է:
-Այո, ես կարծում եմ` կա: Վերահսկողություն կա, այլ հարց է, թե դա որքան խորն է:

Նաիրա Հովհաննիսյան 
armlur.am

Այս նյութը դիտել են - 1670 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook