USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 23 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԻՄ ՄԱՅՐԵՆԻ ԲԱՐԲԱՌԸ ՁՈՆՈՒՄ ԵՄ ԲՆԱՇԽԱՐՀԻՍ...
2016-02-20 05:27:00
Տպել Տպել

 

ԻՄ ՄԱՅՐԵՆԻ ԲԱՐԲԱՌԸ ՁՈՆՈՒՄ ԵՄ ԲՆԱՇԽԱՐՀԻՍ


/Հակոբյան Լուսինե, 10-րդ դասարան, Մայրենիի օրվան նվիրված ստեղծագործական շարադրությունից մի փոքրիկ հատված/:

Այստեղ ամեն մի կենդանի ու անկենդան շունչ իր բարբառն ունի…

Մտածում եմ ինքս ինձ, ապա նայում այն ծեր գյուղացուն, որ բահը ուսին, իր թելից հյուսած հնամաշ կոշիկները քարշ տալով, դեպի այգին էր գնում՝ քթի տակ ինչ-որ բան փնթփնթալով: Երևի հնամաշ կոշիկների հետ էր խոսում՝ բողոքելով նրանցից: Մի փոքր տղա` ցեխոտ կոշիկներով, որոնք չորացել և սպիտակել էին, վազելով դուրս ցատկեց դռնից և վազեց դեպի գետակի ափին գտնվող ծփենին: Ապա բարձրացավ ծառը և հողին հավասարեցրեց հարավից նոր վերադարձած ծիծեռնակի բույնը: Չհասցրեցի նրան ետ պահել չարագործությունից, բայց հանկարծ մի ճիչ լսեցի: Ծիծեռնակին տեսա, որ գնացել էր կեր փնտրելու և վերադարձել էր իր տան հույսով...

Սահմանին զոհված որդու մայր տեսե՞լ եք, լսե՞լ եք կանանց լացը իրենց ամուսիններին սգալիս, տեսե՞լ եք գյուղացու, որի կուտակած խոտի դեզը քամին ոչնչացրել է: Այս ծիծեռնակի բույնը քանդվել էր, և նա նույնպես սգում էր այս վշտահարների լեզվով: Իսկ ես մտածում էի, թե որտեղի՞ց այս երեխայի մեջ այսքան չարություն:

Չար միտքն էլ չար լեզվից է ծնվում: Չէ՞ որ միտքը ծնում է գործ, որի մասին վկայում է անգամ մեր գրաբարյան «բանել» բառը, որը նշանակել է և՛ գործել, և՛ խոսել, այսինքն՝ «խոսքն» ու «գործը» նույնացվել են:

Աստվա՛ծ իմ… Այս բնության, այս տիեզերքի մեջ, ամեն մի ագռավ, ամեն մի եղյամի ցող, ամեն մի ջրի հյուլե, ամեն մի թիթեռնիկ, ամեն մի չարագործ երեխա, ամեն մի սգացող մայր, ամեն մի քամու քշած տերև, ամեն մի ծաղկի թերթիկ իր բարբառն ունի, որ հյուսվում են իրար և ստեղծում զարմանահրաշ, ապշեցուցիչ մի նվագ...

Ու ես գրկում եմ այդ ձայնային ելևէջները, և, իմ բարբառին միահյուսված, ձոնում եմ բնաշխարհիս...

 

Նատաշա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1697 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook