USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ...
2016-02-12 23:49:00
Տպել Տպել

ԼՐԱՑԱՎ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԻՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 20 ՏԱՐԻՆ...

Չգիտեմ` ինչպես անցան այս տարիները, բայց մի անցյալի հուշ ամեն օր իր ուրախ և տխուր պահերով կանգնում է իմ կողքին: Առայսօր հարցնում եմ ինքս ինձ, թե ինչո՞ւ գերազանց գնահատականներով բարձրագույնն ավարտելուց հետո` խորհրդային տարիներին, համարյա մեկուկես տասնամյակ դպրոցի դռները փակ էին ինձ համար:

Դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանը համարձակվեց բռնագաղթից հետո օտար ափերից հայրենիք վերադարձած իր հայրենակցուհուն մի քանի դասաժամ տրամադրել: Բայց նաև եղան մարդիկ, որ ինձ հասկացրին` դու հինգերորդն ես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիների մեջ, տե՛ղդ իմացիր....

Արտաքուստ հանգիստ էի, բայց հոգիս ըմբոստ էր, այս զգուշացված հերթագրությունն ինձ դուր չեկավ, երբեմն ուզում էի խախտել այդ սահմանը, բայց ինձ սաստում էին....Ապրած տարիներս կոփեցին ինձ, ձեռքերս առաջ մեկնելը քիչ էր, ուզում էի ցույց տալ նրանց, որ կարող եմ հանկարծ մի օր թևեր առնել, թռչել...Բայց թռչելու համար ժամանակ էր պետք, նաև համբերություն, չնայած երբեմն կապանքներից դուրս էի գալիս և ազդարարում իմ արդար ցասումը: Եվ մի օր էլ իմ առջև նստած դեռահաս թևավորներն ինձ սկսեցին թևեր տալ, ու այդպես շարունակվեցին օրեր, ամիսներ, տարիներ...Թևավորներս բեմեր էինք բարձրանում, հաղթական ծափահարությունների տակ` ուրախությամբ բեմերից իջնում:

Քանի~-քանի անգամ օդում սավառնելիս նետահարվել եմ, նորից իմ փոքրիկ թևավորներն ինձ թևեր են տվել, որ ի տես բոլորի` նոր բեմեր բարձրանամ և ցույց տամ իմ արդար ոգին: Հիմա հանգիստ եմ, նետաձիգները լռել են, էլ արձակելու տեղ չկա, ինձ խոցած բոլոր նետերը հանված են, բայց հետքերն են մնացել ու այդպես էլ կմնան...

 

Հարգելի Նատաշա Պողոսյան, USArmenianews.com լրատվական կայքի խմբագրակազմը ի սրտե շնորհավորում է Ձեր 20-ամյա մանկավարժական գործունեությունը:
Մաղթում ենք ամուր առողջություն, երկար տարիների կյանք` շրջապատված սիրելի աշակերտներով ու հավատարիմ մարդկանցով: Երջանկությունն, բարեկեցությունն ու հաջողությունները թող ուղեկցեն Ձեզ ողջ կյանքում:

Այս նյութը դիտել են - 1712 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook