USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 15 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կյանքում ինձ համար մի նպատակ էլ ավելացավ
2018-11-12 20:11:00
Տպել Տպել

Այս օրերին իմ նոր հրատարակված «Մանկավարժի օրագիրն» էի նվիրում մեր աշակերտներին: Իմ դասղեկական 9-րդ ա դասարանի աշակերտների արձագանքը գրքի մասին որքան հաճելի, նույնքան զարմանալի էր, երբ դեռահասն է ափսոսանք հայտնում, որ իր տարիքից ելնելով՝ չի կարողացել օգնել ինձ այս գրքի հրատարակության գործում: Նաև գեղեցիկ նպատակ է ծնվել դասարանի ավագ, իմ սիրելի աշակերտուհու՝ Էլմիրա Մելքումյանի հոգում, որ ապագայում կօգնի իր ուսուցչուհու նման արարող ու ստեղծագործ մարդկանց գիրք հրատարակելուն:

Ազնիվ ու համեստ աշակերտուհու օրինակելի կերպար է նա, ում համար մի նոր անակնկալ էր, որ ինքն էլ հայտնվել է իմ գրքի շապիկի վրա տեղադրված նկարներում: Ու այդ օրը նվեր ստացած գիրքը տարբեր դասաժամերի թերթել է հետաքրքրությամբ՝ արժանանալով մյուս ուսուցիչների դիտողություններին:
« «Մանկավարժի օրագիրը» երբ նվեր ստացա իմ հրաշագործ ու տաղանդավոր ուսուցչուհուց, դասերի ժամանակ մի շարք նկատողությունների արժանացա մյուս ուսուցիչների կողմից, քանի որ նրանք չգիտեին իմ անհանգստության և անհամբերության պատճառը, երբ անընդհատ թերթում էի ուսուցչուհուս դավանող գիրքը:
Ստեղծագործել ու ստեղծագործական նյութը դարձնել հանրության համար հասանելի ու ըմբռնելի, ամեն մարդու շնորհ չէ։ Ինձ բախտ է վիճակվել ունկնդիր դառնալ այդպիսի բացառիկ ու, կարելի է ասել, անկրկնելի երևույթի, որը մատուցվեց վերջերս իմ շատ սիրելի ու համակրելի դասղեկի կողմից։
Սիրելի՛ դասղեկ, իմ ուսուցչուհի՛ տիկին Պողոսյան, ամբողջ հանրապետությունը գիտի Ձեր տաղանդի ու մանկավարժական փորձի մասին, ցանկացած ոք, Ձեր մասին խոսելով, միայն հարգանք ու պատիվ է տածում, որովհետև Դուք Ձեր մեջ կրում եք ոչ միայն հայ կնոջ, այլ մեր ազգին արժանի մանկավարժի կերպար: Եվ այդ կերպարով հանրության առջև օրինակ եք, որովհետև կան մարդիկ, ովքեր հանուն շահի ու աթոռի հակառակն են կատարում:
Ես հպարտանում եմ Ձեզանով, նաև՝ ցավում, որ տարիքիս պատճառով չկարողացա իմ ֆինանսական ներդրումը կատարել Ձեր գրքի հրատարակության համար, բայց գտնվեցին ազնիվ ու սրտացավ մարդիկ, ովքեր իրենց օժանդակությունը ցուցաբերեցին և արժանացան Ձեր սիրուն ու հարգանքին: Կյանքում ինձ համար մի նպատակ էլ ավելացավ: Այս տարիքում չկարողացա և իմ ծնողներին էլ չցանկացա խնդրել, որովհետև նպատակս է՝ սեփական ջանքերով վաստակել այն, իսկ ապագայում, հետևելով այդ սրտացավ մարդկանց օրինակին, կձգտեմ օգնել Ձեզ նման արարող ու ստեղծարար մարդկանց»։
Այս տողերը մեղմ ժպիտով ու հիացմունքով կարդացի, որ իմ աշակերտուհու սրտից էին բխում, նաև հավատում եմ, որ կյանքի ճանապարհին նրան միշտ ուղեկից է լինելու բարին արարելու հակումը: Մնում է ասել՝ որքա~ն գեղեցիկ է կյանքը, երբ դեռահասի սրտում մի նոր նպատակ է ծնվում, ու ցանկանում է ապագայում օգնության ձեռք մեկնել և սրտացավ լինել ուրիշներին...
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 7879 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook