USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մի փոքր անդրադարձ Հայաստանի և Արցախի դպրոցների միջև
2018-10-31 09:43:00
Տպել Տպել

Որպես արձագանք բազմաթիվ ուսուցիչների մտահոգիչ հարցերի՝ հարմար գտա մի փոքր անդրադարձ կատարել: Տարիներ շարունակ միշտ էլ ունեցել եմ իմ ճշմարտությունը և ձգտել ամենուր այն պաշտպանել: Գուցե և այս հրապարակման շուրջ տարակարծություններ կլինեն, չգիտեմ, բայց վերջին ամիսների ընթացքում նկատել եմ, որ ի տարբերություն հայաստանյան դպրոցների՝ Արցախում ուսուցչի հեղինակությունը, նրա հանդեպ ծնողի, աշակերտի վերաբերմունքը բարձր մակարդակի վրա են, այստեղ ուսուցիչը գնահատված է առավելապես իշխանությունների կողմից, իսկ սա ուսուցչի մանկավարժական գործունեության հաջողության առաջին գրավականն է:

Մեր դպրոցի օրինակով ասեմ, որ այստեղ պահպանված են ուսուցչի իրավունքները, համարյա բոլորս ապահովված ենք դասաժամերով: Ոչ մեկը, առանձնապես տնօրենը, երբևէ չի խախտել օրենքը, նա գիտի, որ իրավունք չունի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի հայտարարություն ներկայացնել կրթության բաժին՝ նոր մասնագետ դպրոց բերելու միտումով՝ առանց նույն մասնագիտությամբ դրույքից ցածր դասաժամեր ունեցող ուսուցչի համաձայնության: Երբևէ նման խախտումներ չեմ նկատել, երբ բոլորս էլ գիտենք, որ դասաժամերի սակավության դեպքում հաստիքով աշխատող մանկավարժները, որոնց աշխատանքը զուգահեռաբար հասնում է մեկ դրույքի, պարտադիր չէ, որ իրենց հասանելիք ութ դասաժամով ապահովվեն:
Դպրոցի կազմակերպիչը մաթեմատիկայի մասնագետ է, եթե նույն մասնագիտության մյուս ուսուցիչներն ապահովված չեն իրենց դրույքով, ապա նրան դասաժամեր չեն հասնում: Գիտենք, որ օրենքում նշվում է, թե տնօրենը կարող է համատեղության կարգով ութ դասաժամ դասավանդել, ուշադրություն դարձնենք «կարող է» բառին, բայց անցած ուստարում մեր դպրոցի տնօրենը չորս դասաժամ ուներ, քանի որ մյուս ուսուցիչների մոտ ժամերի խնդիր կար: Եվ ո՞վ է ասում, որ հաստիքով աշխատողները պարտադիր պետք է լրացուցիչ դասաժամեր ունենան...
Կա նաև հարցի մյուս կողմը, որ երբեմն կրթության համակարգի պաշտոնյան, իր «վեհության պատվանդանին» գտնվելու իրավունքներից ելնելով, համարում է, որ ինքը պետք է դասաժամեր ունենա, չնայած իր ուսուցիչներն ապահովված չեն: Ինչու՞ է ինձ թվում, որ հայաստանյան դպրոցներում, առավել ևս բաժնի վարիչներին երևի առաջնահերթություն կտային, եթե նրանք ցանկանային համատեղությամբ դասաժամեր ունենալ իրենց իրավասության տակ գտնվող որևէ դպրոցում՝ հաշվի չառնելով մյուս մասնագետների վիճակը:
Մեր շրջանի կրթության բաժնի վարիչը պատմության մասնագետ է, տարիներ շարունակ եղել է գյուղական դպրոցի տնօրեն, անցած տարվանից այդ նոր պաշտոնն է զբաղեցնում: Բոլորս էլ գիտենք, որ նրան հասանելի պիտի լինեն համատեղությամբ դասավանդելու ութ դասաժամ, բայց երբ քաղաքի երկու դպրոցներում պատմության մասնագետների մոտ դասաժամերի հազիվ ապահովվածություն կա, նա իր պաշտոնը չի չարաշահում, թե պարտադիր պետք է դասաժամեր ունենա, չնայած իրեն շատ ցանկալի է զուտ մասնագիտական առումով:
Բոլորս էլ գիտենք, որ ուսումնական գործընթացում բացառվում են կեղծ գնահատականները, ուսուցիչն արդարության խորհրդանիշ է, ում համար նշանակություն չունի, թե իր առջև ով է նստած: Աշակերտներին գնահատելու տեսակետից մեր դպրոցի վարկանիշը շատ բարձր է, որտեղ էլ դպրոցականները մեկնում են ուսանելու, ամենուր գնահատանք կա ու կարծիքներ նշանակված ճշգրիտ գնահատականների վերաբերյալ:
Ուսուցչի համար ծնողի կամ աշակերտի կողմից առիթից առիթ տրված լավագույն նվերը ծաղիկներն են, գուցե նաև՝ մի փոքրիկ հուշանվեր, ուսուցիչն իրավունք չունի առնչվելու գումարի հետ, անգամ եթե այն վերաբերում է դասարանի համար անհրաժեշտ փոքր ծախսերին: Բացառվում է գումարի գործոնը տնօրեն-ուսուցիչ-ծնող-աշակերտ հարաբերություններում, հենց դրա առկայությունն է ոտնահարում ուսուցչի հեղինակությունը: Ուսուցիչն ինքն է իր անցնելիք մաքուր ու անբասիր ճանապարհով իր հանդեպ հարգանք ու սեր ձևավորում, հենց այդպես է ուսուցչի հեղինակությունը բարձրանում:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 8229 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook