USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՏԻՐՈՂ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2017-11-17 00:06:00
Տպել Տպել
2017 թվականի նոյեմբերի 16-ին, քաղաքական հայացքների համար կալանավայրում գտնվող Գևորգ Սաֆարյանը (Նուբարաշեն ՔԿՀ-ի իր խցում) ենթարկվել է բռնության:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա»-ն (հոդված 3) ամրագրում է` խոշտանգումների արգելում. ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Սակայն, կրկին ականատեսն ենք լինում, որ Հայաստանում գործող ապօրինի ռեժիմը չի ապահովում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացումը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բռնության գործադրումը և պահանջում վերականգնել նրա խախտված իրավունքները: 
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը միաժամանակ կոչ է անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են Գևորգ Սաֆարյանի և բազմաթիվ այլ քաղաքական բանտարկյալների անվտանգության հարցով և ցանկանում են հաստատել արդարություն, բարձրաձայնել քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող բռնությունների խնդիրը և աջակցել նրանց ազատ արձակմանը:
Այս նյութը դիտել են - 10667 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook