USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ոստիկանապետի փեսան միջնորդել է դպրոցի տնօրեն նշանակել ՀՀԿ անդամ Ռիմա Դավթյանին «Հրապարակ»
2017-11-08 10:46:00
Տպել Տպել

«Հրապարակ»-ը գրում է. Թերևս նորություն չէ, որ դպրոցներն ու համալսարանները ամբողջությամբ գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո։

Հատկապես դպրոցներն ու դպրոցների տնօրենները իշխանական բուրգի անբաժանելի մասնիկներն են։

Սխալված չենք լինի, եթե նշենք, որ դպրոցների ՀՀԿ-ական տնօրենները իշխանությանների վերարտադրման և ընտարակեղծարարության կազմակերպման գործում վճռական ու կարևորագույն դեր են խաղում։ Այլընտրանք չկա։

Տնօրենների մեծ մասը իրենց պաշտոնին հասել են կաշառքի և ՀՀԿ-ին հավատարմության երդում տալու դիմաց։ Դրանից ելնելով նրանց պաշտոնավարման շարունակականության միակ երաշխիքը իշխանություններին անվերապահորեն ծառայելն է, հակառակ դեպքում կհեռացվեն զբաղեցրած պաշտոնից։

Վերոհիշյալն իհարկե նորություն չէ։ Մամուլում համանման հրապարակումները բազմաթիվ են, որտեղ ամենայն մանրամասնությամբ վերլուծված են դպրոցի տնօրենների ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինելու փաստերը։ Ճիշտ կլինի մի կողմ թողնենք տեսական վերլությունները և խոսենք կոնկրետ փաստերի մասին։

Խոսքը «Սամվել Գևորգյանի» անվան թիվ 189 ավագ դպրոցի մասին է, որի տնօրենն է ՀՀԿ անդամ Ռիմա Դավթյանը։ Վերջինս տնօրեն է նշանակվել միայն ամիսներ առաջ և չափազանց հետաքրքրական է, թե ինչպես է հասել այդ պաշտոնին։ 

«Հրապարակի» տեղեկություններով՝ Ռիմա Դավթյանը մինչև 189 դպրոցի տնօրեն նշանակվելը եղել է Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոցի տնօրենը։ Այդ դպրոցում պաշտոնավարելու ընթացքում ՀՀԿ-ական տնօրենը մի քանի անգամ աղմկահարույց պատմությունների մեջ է ընկել։ Նա ինտենսիվորեն փորձել է հանրապետականացնել դպրոցը՝ ուսուցիչներին և աշակերտների ծնողներին ներքաշելով կուսակցական գործունեության մեջ։ Մասնավորապես՝ ճնշումներ է բանեցրել ուսուցիչների և ծնողների վրա՝ ստիպելով Սահմանադրական փոփոխությունների ժամանակ քվեարկել «այո»։

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս Դավթյանը ապացուցել է իր հավատարմությունը, բայց այս անգամ ձայներ հավաքելով ՀՀԿ-ական Արթուր Գևորգյանի համար։

«Հրապարակի» տեղեկություններով՝ ՀՀԿ անդամ և Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգյանը բարձր է գնահատել Ռիմա Դավթյանի ծառայությունները և միջնորդել է որպեսզի վերջինս նշանակվի 189 ավագ դպրոցի տնօրեն։ Այս ամենը կատարվում է աշակերտների աչքի առաջ, երեխաները տեսնում են, թե ինչի մեջ են ներքաշված դպրոցներն ու տնօրենները։ 

Երևի թե նրանց համար ընտրակեղծարարությունն արդեն իսկ սովորական պրակտիկա է, քանի որ ռիմադավթյաններն արդեն հասցրել են պղծել երեխաներին։ «Հրապարակը» հարցի առնչությամբ կապ հաստատեց Ռիմա Դավթյանի հետ։ Վերջինս, ինչպես որ սպասելի էր, հերքեց տեղեկությունը, հարցն էլ համարեց ոչ կոռեկտ։

 

Այս նյութը դիտել են - 13952 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook