USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հ 1-ի Մարգոն այս անգամ չի կարողանալու խուսանավել պատասխանատվությունից . «ՉԻ»
2017-11-03 00:16:00
Տպել Տպել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս ֆինանսների նախարարության «կռուն» մանրակրկիտ ստուգումներ է կատարել Հանրային հեռուստաընկերությունում, ինչի արդյունքում բազմաթիվ չարաշահումներ ու խախտումներ են հայտնաբերվել։
Բացահայտված մեծամասշտաբ խախտումների կիզակետում հայտնվել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։
Հ1-ին մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ կրճատվել են նաեւ գործուղումների համար տրամադրվող գումարները։ Երբեւէ չի եղել տարի, որ արտասահման՝գործուղման մեկնող աշխատանքային խմբերը գործուղման գումար չստանան։ Իսկ հիմա այդ գումարը կամ ընդհանրապես չեն տալիս, կամ տալիս են, բայց իրենց նախընտրելի մարդկանց։ Չեն վճարում նաեւ որոշ աշխատակիցների հասանելիք արձակուրդային գումարները։ Այստեղ էլ տարբերակում կա. եթե Հ1-ի ղեկավարության սիրելիներն են՝ ստանում են, իսկ եթե ուղղակի շփում չունեն հետները, ասել է թե՝ նույնիսկ դեմքով չեն ճանաչում, չեն տալիս, նույնիսկ եթե այդ մարդիկ աշխատավարձ են ստանում, պատշաճորեն կատարում հարկային վճարներ եւ այլն։
Իսկ ամենավատն այն է, որ աշխատակիցները չեն էլ փորձում դժգոհել, գիտեն, որ ասելու են՝ սրտովդ չի, ազատվիր գնա, լիքը աշխատանք խնդրողներ կան։ Նկատենք, որ այս Մարգարիտա Գրիգորյանի կատարած չարաշահումների մասին բազմիցս է խոսվել, նշվել են կոնկրետ փաստեր, սակայն տիկինը, ինչպես միշտ, մնացել է անձեռնմխելի։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ, սակայն, Մարգոն չի կարողանալու խուսանավել պատասխանատվությունից։ Հարցը վերեւներում շատ լուրջ է դրված։
Ի մասնավորի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին ասվել է՝ եթե աշխատանքից չազատես Մարգարիտա Գրիգորյանին, քեզ ենք ազատելու։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդելու տարիներին ընկեր Մարգոն հազարից մեկ համալսարան գալով «2» գնահատական էր նշանակել մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհուն՝ Ռիմա Ղազարյանին, անտեղյակ լինելով, որ նա ամիսներ առաջ մահացել է հիվանդությունից»:
Մանրամասը՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։

Այս նյութը դիտել են - 9648 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook