USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Առաջնորդը ժողովրդից մեկ քայլ առաջ պետք է մտածի, ինչը շատ անգամ ձևավորում է հանրության կողմից մերժվող օրակարգ. Վիգեն Սարգսյան «ԹԵՐԹ»
2017-10-18 00:15:00
Տպել Տպել

«Թերթ»-ը գրում է. Ցանկացած առաջնորդ առաջնորդ է, երբ ունի մարդիկ, ովքեր կիսում են նրա մոտեցումները, նպատակները, տեսլականը: Այսօր «Առաջնորդություն հանրային հատվածում» դասախոսության ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ առաջնային կարևորություն ունի այն, թե որպես առաջնորդ ով է քո հանրությունը:

«Ընտրությունների հաջորդ առավոտը, երբ արթնանում ես, դու առաջնորդ չես դառնում միայն այն մարդկանց համար, որոնք քեզ ձայն են տվել, քո հանրությունը դառնում են բոլորը: Մարդիկ, որոնք քեզ ձայն չեն տվել, դառնում են քո հանրության ոչ պակաս կարևոր հատված, ավելին՝ ավելի կարևոր են լինում: Հանրային ոլորտի առաջնորդը հաշվետու չէ միայն իրեն ձայն տվողների համար, հաշվետում է ամբողջ հասարակության համար»,- ասաց նա:
Նախարարը նկատեց, որ հանրային առաջնորդի օրակարգը  հիմնականում մշակում է հանրությունը, հատկապես նրանք, ովքեր վստահության քվեն իրեն չեն տվել, որովհետև նրանց մոտ պետք է վստահություն ձևավորես քո ունեցած տեսլականի նկատմամբ: Միևնույն ժամանակ Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ առաջնորդը ժողովրդից մեկ քայլ առաջ պետք է մտածի, ինչը շատ անգամ ձևավորում է օրակարգ, որը մերժվում է հանրության կողմից:
«Առաջնորդը պետք է մեկ քայլ առաջ մտածի հասարակության կենցաղային, սպառողական պահանջից: Հաջողակ առաջնորդների շատ անգամ հեղափոխական օրակարգը ծայրահեղ կերպով մերժվել է: Հանրային առաջնորդի համար կարևոր է հետադարձ կապը, հասարակությանը լսելու ունակության, քանի որ իրականացվելիք գործողությունները ինքնանպատակ չեն: Կարևորն այն է, որ այն, ինչ փորձում ես կյանքի կոչել, բխի ու ծառայի  հանրային հատվածի բարեկեցությանը: Դիմացինի համար դրական ու բարի գործ անելը պետք է լինի հիմնական մոտիվացիան»,- շարունակեց նախարարը:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ հանրային հատվածի առաջնորդի  հետադարձ կապի հնարավորություններից մեկն ընտրություններ են, սակայն շեշտեց, որ չի կարելի մնալ միայն ընտրությունների հաշվին: Նրա գնահատմամբ՝ պետք է կիրառել հետադարձ կապի բոլոր արդական գործիքները՝ մամուլ, սոցհարցումներ և այլն:
«Հանրային գործիչը պետք է ունենա գիտակցում, որ ինքը չունի որոշում կայացնելու ու չկատարելու շքեղություն, քանի որ կայացրած ցանկացած որոշում օրենքի ուժ է ստանում»,- ընդգծեց Սարգսյանը:
Պաշտպանության նախարարը հանրային առաջնորդության 3 հիմնական  բաղադրիչ առանձնացրեց. առաջին՝ գիտակցում, որ դու չունես քո և ոչ քո հանրություն, քանի որ ամբողջը քո հանրություն են, երկրորդ՝ դու չունես  իրավունք որոշում կայացնել, հետո չեղարկել, երրորդ՝ դու պարտավոր ես ունենալ հետդարձ կապի լայն հնարավորությունից օգտվել:

Պաշտպանության նախարարը խոսեց նաև իր աշխարհայացքի ձևավորման վրա ազդեցություն վրա ազդեցություն ունեցած մարդկանցից:
«Իրականում, ես ինձ հաջողակ մարդ եմ համարում ՝ինձ ընձեռնված հնարավորությունների առումով: Դպրոցն ավարտելու ընթացքում Լենինգրադի Քաղաքագիտական համալսարան ընդունվեցի, որտեղ փորձնական ծրագիր կար, որ 10-րդ դասարանցիները ընդունվեն նախապատրաստական կուրսերի: Մենք դասախոսների հետ շատ դժվար ճանապարհ անցանք, քանի որ դասախոսները սովոր էին, որ իրենց ուսանողներն առնվազն լինել ռայկոմի քարտուղար, իսկ մենք աշակերտ էինք: Մի անձնավորություն կար՝ Յուրի Վինագրադը, որն այս կուրս ստեղծելու հեղինակն էր: Նա հինգ տարի ուղեկցեց մեզ ու ազդեցություն ունեցավ մասնագիտության ընտրության հարցում: Իմ առաջին ղեկավար՝ 1995 թվականին ՀՀ ԱԺ նախագահ  Բաբկեն Արարքցյանը, քանի որ նա մարդ էր, որն ուներ շատ խորը ընկալում պետականության մասին»,- նշեց Վիգեն Սարգսյանը՝ նկատելով, որ սովորել է այն մարդկանցից, որոնց հետ աշխատել է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Այս նյութը դիտել են - 6727 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook