- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Հաջորդ շաբաթ Ժնեւում տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այդ մասին տեղեկությունը հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ադրբեջանական կողմից դեռեւս արձագանք չկա: Երեւի դա էլ կուլիսային պայմանավորվածությունների ժանրից է, որ հենց հայկական կողմը պետք է հաստատի նախագահների հանդիպումը, տեղը եւ ժամանակը:
Բայց դա երկրորդական է:
Կարեւոր է, թե հանդիպումից ինչ սպասումներ կան: Այս իմաստով ուշագրավ է, որ հայրենական մեդիա-տիրույթում գլխավոր ընկալումն այն է, որ դա լինելու է անպտուղ հանդիպում, որ սկզբունքային համաձայնության գալու ոչ մի նախապայման չկա, որ... Եվ այս ամենը մատուցվում է որպես հաջողություն:
Այսինքն՝ եթե բուն բանակցությունների մասով քննարկումներ չեն լինելու, ամեն ինչ հանգելու է, այսպես կոչված՝ «Վիեննայի օրակարգի» շուրջ բանավեճին, ապա պետք է համարել, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումների 10-ամյա փուլն ավարտվում է հայկական կողմի համար դրական արդյունքով, քանի որ այդ ընթացքում ստատուս-քվոն պահպանվել է:
Հիմնականում սա է մեկնաբանությունների լեյտմոտիվը, որը շաղախվում է ԼՂ հարցում ԱՄՆ «տեսակետի» փառաբանությամբ: Ինչ-որ մեկին ձեռնտու է տպավորություն ստեղծել, որ ԱՄՆ-ն գրեթե ստատուս-քվոն ճանաչելու կողմնակից եւ Արցախի անկախության ջատագով է: Իսկ թե ով էր օգոստոսի վերջին հնչեցրել կարգավորման սկզբունքները եւ տարրերը, այդ մասին գերադասում են լռել: Բայց դա էլ կարելի է հասկանալ: Արտառոցը ոմանց հրճվանքն է, որ Ժնեւի հանդիպումն ավարտվելու է անարդյունք, ամեն ինչ մնալու է՝ ինչպես կա: Ի՞նչ կա դրանում ուրախալի: Մի՞թե առկա իրավիճակը Հայաստանի եւ Արցախի համար զարգացման հնարավորություն է: Մի՞թե կարելի է հուսալ, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան թույլ չեն տա պատերազմ եւ այդ հիման վրա կառուցել մի ամբողջ «տեսություն» առ այն, որ ժամանակը կաշխատի Արցախի միջազգային ճանաչման օգտին:
Ընդ որում՝ որպես փաստարկ բերել ԱՄՆ որեւէ նահանգի օրենսդիր մարմնի բանաձեւը: Վերջապես, մի՞թե բանակցությունների ձախողումը կարող է հրճվանքի նյութ դառնալ: Մանավանդ, երբ հայտնի չէ, թե այդ հանդիպումն իրականում ինչ օրակարգով է լինելու եւ ինչ արդյունք կարող է ունենալ:
Պաթետիկայի տեղ չէ, ոչ էլ գեղեցկախոսության: Նորմալ հասարակությունը պետք է ակնկալի, որ հայ-ադրբեջանական ցանկացած հանդիպում կողմերին գոնե կես քայլով մոտեցնում է ընդհանուր հայտարարի: Եթե այդ սպասումը չկա, ապա ո՞ւմ են պետք եւ ի՞նչ նպատակի են ծառայում բանակցությունները:
Մեկնաբաններից մեկը վարկած էր հայտնել, որ կողմերը կարող են պայմանավորվել իմիտացիոն գործընթաց սկսելու շուրջ: Եվ դա նրան խորը հրճվանք է պատճառում: Բաց է մնում հարցը՝ իսկ իմիտացիայի ռեսուրս կա՞: Եթե դրական պատասխան գտնվի, կարելի է միանալ հրճվողներին: Իսկ առայժմ Ժնեւից սպասումներ, իրոք, պետք է ունենալ:
Ավելի մանրամասն՝ «Հրապարակ.ամ»-ում:
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում



