USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ռուբեն Մաթևոսյանը և Ռուդոլֆ Ղևոնդյանը բնակարան կստանան Hayeli
2017-10-09 19:14:00
Տպել Տպել

Երևանի ավագանին իր արտահերթ նիստում բնակարաններ կտրամադրի Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին:

 Հայ երգարվեստի միության նախագահին կտրամադրվի ՝ 62.7 քմ մակերեսով բնակարան Սիսակյան փողոցի հ.16 շենքից: Տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ տաղանդաշատ երաժիշտը իր կնոջ, որդու ընտանիքի, մյուս որդու և դստեր հետ բնակվում են մեկ հարկի տակ` փոքր բնակարանում:

Նույն շենքից բնակարան կստանա նաև ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը: Դերասանը բնակվում է վարձակալական հիմունքներով:

Հայաստանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը ևս բնակարան կստանա:

Սևակ Ավետիսյանը, ըստ տեղեկանք-հիմնավորման, ապրում և ստեղծագործում է Երևանում, բնակվում է ծնողների, եղբոր ընտանիքի, քրոջ հետ համատեղ և հանդիսանում է բնակարանային պայմանների կարիքավոր։

Այս նյութը դիտել են - 6878 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook