USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գոռ Հակոբյանը սպանություն չկատարած՝ նրան դատապարտեցին մահվան՝ առանց դատ ու դատաստանի Aravot
2017-09-04 14:35:00
Տպել Տպել

«Առավոտը» հրապարակել է Գոռ Հակոբյանի ընտանիքի մտերիմներից մեկի հոդվածը:

Գոռ Հակոբյանը Հայաստան էր եկել իր ցանկությամբ, Ամերիկայում մնալու տարբերակներ շատ ուներ, կարող էր գնալ նաեւ ցանկացած այլ երկիր, սակայն ինքը որոշել էր ու եկել էր նոր կյանք սկսելու ու ապրելու այն երկրում, ուր ծնվել էր, մեծացել։ Մի փոքրիկ բնակարան էր վարձել ու ապրում էր, ուրախ էր որ վերադարձել է Հայաստան. ծրագրեր ուներ Ամերիկյան համալսարանում շարունակելու կրթությունը, որովհետեւ որքան էլ շատերիդ համար բացահայտում լինի, Գոռը ԱՄՆ-ում գերազանցությամբ էր ավարտել դպրոցը, ուներ բավական դասընթացների կրեդիտներ, տիրապետում էր երեք լեզուների, բացառիկ լավ էր մաթեմատիկայից ,սակայն …

Այո, մինչեւ Հայաստան վերադառնալը նա դատապարտված է եղել, պատանեկության հասակում սխալներ էր գործել, որոնց պատճառով հայտնվել էր բանտում… բայց ոչ գողության, ոչ նարկոտիկի եւ ոչ էլ, մանավանդ մարդասպանության համար, ինչպես գրում է դեղին մամուլը. Ամերիկայի Միացյալ Նահանգներում պարզապես կրակոցի համար մարդուն կարող են դատապարտել ցմահ բանտարկության, ուր մնաց, թե՝ մարդասպանության, այն էլ` հինգ հոգու…
Սա ոչ թե պարզապես բամբասանք է, այլ կատարյալ անհեթեթություն… բայց սոսկալին այն է, որ, դիմակայելով ամերիկյան բանտերում, նա սպանվեց հայի ձեռքով (կան փաստաթղթեր, թե Գոռն ինչի համար է դատապարտվել, եւ իրեն հարգող որեւէ լրատվամիջոց նախ պիտի ճշտեր ամեն բան` հրապարակելուց առաջ, ի՟նչ «Արմենիան փաուեր», գոնե գիտե՞ք ինչ է դա իրենից ներկայացնում…):
Դեպքի բոլոր մանրամասների մասին դեռ հարկ կլինի խոսել ավելի հանգամանալից հետաքննությունից հետո, թեպետ մտահոգ եմ՝ արդյո՞ք հետաքննությունը ճիշտ ուղղությամբ կգնա։
Հուսով եմ՝ հետաքննությունը կպարզի, թե ինչու էր Գոռը փաստաբան պահանջում, եւ ինչ հինգ անձանց անուններ էր նա տվել, որ այդպես էլ չի հրապարակվում:
Չի բացառվում, որ նրանք գործով վկաներ էին: Չնայած Գոռի ոչ ադեկվատ վիճակին՝ կարելի էր նրա կցկտուր բառերից հասկանալ, որ ինքն, այնուամենայնիվ, ասելիք ուներ…
Ես նրան մանկուց եմ ճանաչել, եւ ինչպես ես, այնպես էլ նրան ճանաչող շատ-շատերը կարող են վկայել, որ հրեշի տեսքով տղան ամենեւին էլ այն խելացի, բանիմաց Գոռը չէր, ում հետ խոսելուց կարելի էր պարզապես հաճույք ստանալ… ինչ-որ մեկին ձեռնտու էր նրան հրեշ դարձնել՝ հասարակությանը համոզելու համար, որ «նարկոման էր՝ սպանեցինք»:
Որտեղի՞ց էր այդ աղջիկը հայտնվել նրա կյանքում, ի՞նչ ակնկալիքով, ո՞ւմ թելադրանքով եւ ի՞նչ չար նպատակների համար…
Նայելով սարսափազդու դեպքի նկարահանումները՝ ցանկացած մարդ, էլ չեմ ասում հոգեբան, կարող էր պարզ տեսնել, որ տղան գտնվում էր ծանր դեղերի ազդեցության տակ, ադեկվատ չէր, եւ նրան «վնասազերծելը» հենց ի սկզբանե սպանելն էր, որպեսզի չբացահայտվեր այն, ինչից վախենում էին հրաման արձակողները…
Գաղտնիք չէ, որ թմրանյութերի առք ու վաճառքի ոչ մի գործարք չի արվում առանց որեւէ մեկի, կամ խմբավորման հովանավորության… կարծում եմ՝ դա էր պատճառը, որ մեր «օրենքը» սպանելով փակեց նրա բերանը, արատավորելով բարի համբավ ունեցող մի ընտանիքի անուն եւ խլելով մի երիտասարդի կյանք, որը հայտնվել էր ծուղակում:
Ո՞վ էր այդ աղջիկը, որը դատապարտվել էր թմրամոլության համար… նա, իմ համոզմամբ, Գոռի կյանք էր մտել հատուկ ծրագրով, եւ Գոռը, իմանալով դրա մասին, ուզում էր հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Դեպքից շաբաթներ առաջ Գոռը մի քանի ակնարկներ է արել իր հարազատներին, որ իրեն սպանելու են, քանի որ ինքը տիրապետում է որոշ տեղեկությունների: Ի՞նչն էր ստիպել Գոռին այդպես մտածելու, ինչո՞ւ էր այդ հումորով, կատակասեր տղան հրեշ դարձել, ի՞նչ տեսակի դեղեր էին ծախել նրան քնաբերի անվան տակ…ժամանակը ցույց կտա:
Երբ վնասազերծում էին «Սասնա ծռերին», որոնք արդեն իսկ մարդ էին սպանել, հեղաշրջման փորձ էին անում, նրանց հանդեպ ոստիկանությունն ավելի մեղմ գտնվեց, քան այս երիտասարդի, որը մոլորվել էր, օգնության կարիք ուներ: Եվ հետո, եթե նա, ինչպես պնդում է ոստիկանությունը, սպառնում էր այդ կասկածելի աղջկա կյանքին, կատարեր այդ ծանր հանցանքը եւ սպաներ, նրան դատապարտելու էին առավելագույնը ցմահ բանտարկության, դատ ու դատաստան էր լինելու, նա պաշտպանվելու հնարավորություն էր ունենալու: Իսկ այսպես… նա սպանություն չկատարած՝ նրան դատապարտեցին մահվան՝ առանց դատ ու դատաստանի:
Փաստորեն՝ եթե նա մարդասպան լիներ՝ իրեն չէին սպանի: Ես ամենեւին մտադիր չեմ համեմատել «Սասնա ծռերի» եւ Գոռի արարքները, ես համեմատում եմ նրանց հանդեպ պետության վերաբերմունքը, եւ նորից հանգում այն եզրակացության, որ սա պլանավորած սպանություն էր, այլապես նրան էլ կարող էին «վնասազերծել» այնպես, որ չխլեին նրա կյանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Այս նյութը դիտել են - 13359 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook