USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Համբարձում աբեղա Արաբյանը ծեծկռտուքի մեջ է ընկել կարաոկե ակումբում. hraparak
2017-08-31 22:16:00
Տպել Տպել

Հրապարակ թերթը գրում է. «Սբ Հռիփսիմե վանքի հոգեւոր սպասավորներից մեկի՝ Համբարձում աբեղա Արաբյանի մասնակցությամբ օրերս Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ․ԿԱ» կարաոկե ակումբում տհաճ միջադեպ է տեղի ունեցել։

Աբեղան, որը, ըստ կոլեգաների, նման ակումբներ այցելելու հակում ունի, գինովցել է եւ հաշիվը փակելու շուրջ վիճաբանել ակումբի անվտանգության աշխատակիցների հետ։ Բանը հասել է բռունցքներին, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգության աշխատակիցները վնասել են աբեղայի քիթը։

Հայր Համբարձումը մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ չի պատրաստվում բողոքել, քանի որ դեպքը տեղի է ունեցել «մտերիմ մարդու հաստատությունում»․ «Ես այնտեղ եղել եմ ընկերոջս հետ, անախորժություն եղավ աշխատակիցների հետ կապված, բայց հարթվել է, ավելին ասելիք չկա, ես բողոք չեմ ներկայացնելու, քանի որ մտերիմ մարդու հաստատություն է եղել»։

hraparak.am

Այս նյութը դիտել են - 8795 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook