- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մարտակերտի մշակույթի տանը կազմակերպված միջոցառումը մեծագույն հարգանքի արտահայտություն էր ամիսներ առաջ՝ փետրվարի 8-ին, սահմանում զոհված Գեղամ Մանուկյանի հիշատակին: Այս ցերեկույթը հրամանատարի հանդեպ հավատարիմ զինվորի սիրո ու հարգանքի արտահայտություն էր, որի նախաձեռնությունը պատկանում էր Հայաստանից ժամանած հյուրերին՝ հանձինս Ռազմիկ Խրշոյանի և մյուս երիտասարդների, ովքեր հանդես եկան ռազմահայրենասիրական համերգով՝ ի հիշատակ հայրենի հողի նվիրյալ փոխգնդապետի:
Մինչ միջոցառումը հասցրի առերես ծանոթանալ Ռազմիկի հետ, ում վաղուց գիտեի ֆեյսբուքյան տարածքից: Բազմիցս ընթերցել էի Գեղամի հավատարիմ զինվորի՝ հոգու կսկիծով գրած տողերը, նաև գիտեի նրա կողմից նախապատրաստվելիք միջոցառման մասին, որ նպատակ ուներ Մարտակերտում կազմակերպեր հուշ-ցերեկույթ՝ իր հրամանատարին նվիրված: Կար նաև փոխգնդապետի գերեզմանին այցելելու, նաև Մատաղիսում լինելու ցանկություն. այդտեղ էր անցել նրանց զինվորական ծառայությունը, և այդտեղ էլ զոհվել էր ազգի նվիրյալը:
Ես զրուցում եմ Ռազմիկի հետ, հիշողությանս մեջ այն օրն է, երբ նա ինձ ուղակեց իր հրամանատարին նվիրված տողերը, որ պիտի երգ դառնային, ու նպատակ ուներ առաջին անգամ այն հնչեցներ այս այցելության ժամանակ: Նա խոսում էր հաստատակամ, կարծես զգոնության կոչ էր հնչեցնում. «Ռազմահայրենասիրական համերգի մեր ծրագրով երեկ ներկայացել ենք Մատաղիսում: Մեր նպատակն է՝ հարգել հրամանատարի հիշատակը: Ովքեր չգիտեն, պետք է իմանան Գեղամ Մանուկյանի մասին, նա կենդանության օրոք էլ հերոս էր, ամեն օր գնահատել է իր զինվորին, սիրել հայրենի հողն ու հայրենիքը: Նրա մոտ ձևական ոչինչ չկար, արհամարհանքով էր վերաբերվում դժվարություններին, վախը գոյություն չուներ նրա մոտ, նա պատրաստ էր իր զինվորի համար կյանքը տալ»:
Այս երիտասարդը Հայաստանից է՝ Գեղամի նախկին զինվորներից, նրա նախաձեռնությամբ է կազմակերպվել միջոցառումը
Մեր կողքին այս զրույցին մասնակցում է նաև մեկ ուրիշ երիտասարդ, ում հետ ծանոթացա ու իմացա, որ նա ևս Գեղամի զինվորն էր, ով 2015-ի հոկտեմբերի 11-ին նույնպես վիրավորվել էր իր հրամանատարի հետ ականի պայթյունից: Լյովա Սահակյանին ուղղված իմ հարցը, թե ինչից է վիրավորվել, պատասխանը եղավ՝ վառվել եմ...Ընդամենը մեկ բառ, որն անակնկալի բերեց ինձ: Ինքնաբերաբար կրկնում եմ խոսքը, որ այնքան ցավոտ է հնչում, ու Աստծուն փառք տալիս, որ փրկվել է հայոց զինվորը:
Շուտով միջոցառումը վարող հաղորդավարուհու հետ բեմում երևում է Ռազմիկը: Նրանց երկուսի մեկընդմեջ արտահայտող խոսքերում ակնածանք կար, խոնարհումի խոսք Գեղամ Մանուկյանի մասին ու նաև միջոցառման բոլոր մասնակիցների կողմից հոտնկայս հարգանքի տուրք՝ նահատակների հիշատակին: Ներկայացվում էր մի զինվորական կյանք, որ հիշողություն էր դարձել, և այն պիտի ուղեկցվեր հայրենասիրական երգերով, բանաստեղծական տողերով, այն բոլոր ելույթներով, որ ուղեկցվում էր բեմ բարձրացողներիս խոսքերով:
Գեղամի ընտանիքի անդամներն են
Հուզիչ էր միջոցառումը, արտասվախառն, որ բացել էր հիշողությունների թելը Գեղամ Մանուկյան զինվորականի մասին, ու այն պիտի շարունակվեր հետմահու ապրողներիս խոսքերով, որ պիտի դառնար սփոփանք, որպեսզի դարմաներ նահատակ հերոսի հարազատների դառնակսկիծ վիշտը: Քար լռության մեջ ծաղիկներ նվիրեցին որդեկորույս մորը՝ Արմինե Ափանցին, Գեղամի կնոջը՝ Ինգա Մանուկյանին, քրոջը՝ Քնար Մանուկյանին, ովքեր այս ամիսներին իրենց վրա կրում էին հարազատի մեծագույն կորստի դրոշմը:
Հարգանքի արտահայտություն էր Հայաստանից ժամանած չորս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունն այս միջոցառմանը, որ պիտի ուղեկցվեր նրանց ղեկավարների խոսքով, Գեղամի երեխաներին ու նրա հավատարիմ զինվորին նվերներ փոխանցելով, պատվոգրերով, որ արժանացան այս միջոցառմանն օժանդակողները, նաև հուշանվեր հանձնվեց զոհվածների թանգարանին: «Հայրենյաց պաշտպան» երգի ծնունդը՝ նվիրված Գեղամ Մանուկյանին, պիտի հնչեր՝ որպես միջոցառման ավարտ: Հուշ-ցերեկույթը եզրափակվեց որդեկորույս հոր՝ Հենրիխ Մանուկյանի տխրամած ու հպարտալից խոսքով:
/Շարունակելի/
Նատաշա Պողոսյան

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը



