- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանն առողջական խնդիրներ ունի։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ նշելով, որ Խանդոյանին հատկապես վերջին օրերին անհանգստացնում է աջ ականջի ցավը։
«Ի սկզբանե այդ խնդիրը եղել է, սակայն հավանաբար գլխի հետ կապված ամբողջական խնդիր կար, եթե այսպես կարելի է ասել, ականջի ցավը չէր առանձնանում գլխացավերից, հիմա վերջին շրջանում ընդգծված է հատկապես ականջի ցավը՝ և՛ լսողության խնդիր կա, և՛ ականջից արտադրություն կա, և, ցավոք սրտի, երկար ժամանակ որևէ մասնագիտական բուժօգնություն այդ առումով չէր ստացել, և միայն նախորդ շաբաթ այցելած բժիշկն է դա հայտնաբերել, այնինչ դա պետք է հայտնաբերվեր դեպքի անմիջապես հաջորդ օրը», - ասաց Պապիկյանը։
Պաշտպանի փոխանցմամբ, բճիշկը ցուցում է տվել Խանդոյանին համապատասխան բուժննություն անցնել մասնագիտացված, կամ քաղաքացիական բուժհաստատությունում։
«Ուրբաթ օրը ես այցելել եմ նրան, նրան այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Ես հանդիպեցի նաև Քրեակատարողական հիմնարկի բուժծառայության պատասխանատուների հետ, ովքեր նշեցին, որ համապատասխան թղթեր, գրություններ ուղարկել են Քրեակատարողական վարչություն, որպեսզի Խանդոյանին բուժզննության նպատակով տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց կամ համապատասխան բուժհաստատություն։ Դեռևս որևէ գործողություն այդ առումով չկա», - ասաց Պապիկյանը՝ շարունակելով. - «Ես այսօր դիմում ուղարկեցի Քրեակատարողական վարչություն, նաև դիմում կներկայացնեմ Պաշտպանի աշխատակազմին և երկու դեպքում էլ խնդրել եմ, որ ավելի քան մեկուկես ամիս խնդիրը բժշկական առումով լուծում չի ստացել, իսկ բարդությունները հնարավոր է ավելի խորանան և ծանր հետևանքներ ունենան, խնդրել եմ շտապ միջոցներ ձեռնարկել՝ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար»։
Հիշեցնենք` հունիսի 28-ին «Սասնա ծռեր»-ի 14 անդամների գործով դատական նիստից հետո փաստաբանները հայտարարեցին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին։ Խանդոյանի փաստաբանները դեռ այն ժամանակ ահազանգում էին, որ իրենց պաշտպանյալը գլխի շրջանում ցավեր ունի, սակայն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հրաժարվում է նրան բուժզննման ենթարկել:
Պապիկյանն այսօր կրկին պնդեց՝ Խանդոյանը վնասվածքներ ստացել է հենց այդ ծեծի հետևանքով։
«Խանդոյանն առավելապես հարվածներ ստացել է գլխի և ծոծրակի հատվածում և հարվածները եղել են տևական ժամանակ՝ ավելի քան 10 րոպե, 10-ից ավելի մարդ նրա գլխի և ծոծրակի հատվածներում հարվածներ են հասցրել, գաղտնիք գուցե ասեմ, բայց առաջին հարվածներից հետո, երբ ինքը գրեթե ուշագնաց վիճակում է եղել, ըստ էության նա ոչ թե ցավ է զգացել, այլ, բառացի ասեմ, դմբդմբոց գլխի մեջ, և դրանք շատ երկար ժամանակ են եղել։ Մենք պատահական չէինք ամենևին բարձրաձայնում և խնդրում, որ նրանց ճիշտ բուժօգնություն ցուցաբերելու համար մասնագետներ ստուգեն», - ասաց Պապիկյանը։
Նշենք, որ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը



