- 2026-01-08 20:00:00«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
- 2025-12-24 14:23:00Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
- 2025-12-22 01:24:00Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Արդյոք Գլենդելում ուշ երեկոյան քայլելիս զգացե՞լ եք լավաշի բույրը:
Ես զգացի...ասես լսեցի հասկերի խշշոց...ունկերիս հասավ դղիրդն աղացի...ու ես գրեցի:
Գիտեմ, աշխարհում ամեն ժողովուրդ ունի իր ավանդույթը, սովորույթները: Հայ ժողովուրդը սրբորեն է պահպանում ավանդության փոխանցումը:
Հայր Աստված արարեց իր որդուն, արարեց ցորենը, որն ընկնելով հողին մեռնում է, որպեսզի գա հացը կենդանի: Հացը բարիք է, հարստություն:
Հաց ունենալ՝ նշանակում է խաղաղության ունենալ: Թող երբե՛ք որևէ երկիր հացի պակաս չունենա, քանի որ եթե հաց չունենաս, ուրեմն պատրեազմ է, արհավիրք- աղետ-ջրհեղեղ...: Այդ իսկ պատճառով, իմ նախնիները հացը պաշտել են, սրբերի կարգին դասել, կռացել, վերցրել են հացի փշրանքը՝ հասկանալով, թե ինչքան քրտինք է թափվել, մինչև արարվել է մեր նախնյաց հաց-լավաշը:
Գիտեմ նաև, որ կան էլի ժողովուրդներ, որ լավաշի պես հաց են թխում, սակայն ուրի՜շ է մեր հայկական լավաշի ավանդապատումը, պատրաստման ավանդական կողմը, եղանակը... Այն հայ ընտանիքների միասնականությունը, ամրությունը պահպանող ծես էր՝ հարևան-դրկից փոխադարձ օգնությամբ, պահպանված մինչ օրս:
Հիշարժան էր հատկապես ձմռան համար թխվող լավաշի արարողությունը (5-6 ամսվա), ուր երիտասարդ հարս ու աղջիկ շորորալով, ուրախ երգ ու ծիծաղով,կատակ-հումորվ օգնում էին հասակավոր կանանց՝ խնոցին հարում, թոնրի ցախը դարսում ու քչփչում սիրահար զույգերի մասին: Կարծում եմ, նաև աղջիկ տեսնելու լավ միջոց էր:
Երբեմն, ինչպես աղջիկներին էին փսփում, երիտասարդ տղաներ էին հայտնվում «անհիմն» պատճառով, ինչ որ բան ուզելու կամ հարցնելու պատրվակով, սիրած աղջկան, կամ այլ աղջկա տեսնելու նպատակով:
Իսկ լավաշը արարվում էր այսպես.
Երիտասարդ աղջիկ ու հարս՝ թարմ, տաքուկ ու փափուկ ալյուրը լցնում էին նախապես թթխմորը ջրով բացված տաշտում, ձեռքերի հմուտ շարժումներով հունցում էին խմորը՝ երբեմն-երբեմն աղ ու ջուր ավելացնելով՝ ծածկում, որ հասունանա, հետո գնդեր անում ու շարում հատուկ հացի շորին, նորից ծածկում: Մինչ՝ կանայք վառում էին թոնիրը, նախ՝ թեթև (կպչան), ապա դիմացկուն փայտով ու աթարով, իսկ թոնրի բոցը զուր էր կորչում, եփում էին հարիսա կամ սպաս: Իսկ երբ բոցը «նստում» էր, կանայք հարմարված իրենց սեղանիկների մոտ, հրահանգ էին տալիս բերելու գնդերը...
Սկսվում էր եռուզեռը, գնդերը բերվում էին, արարված լավաշը հատուկ զգուշությամբ փռվում արևին, որ խոնավ չմնար, չբորբոսներ, չփչանար...
Մե՜ծ, անսահման մեծ հաճույքով վայելում էին լավաշի անմոռաց բո՜ւյրը..
.«Հացը հաց թխողին տուր, մի հաց էլ ավել տուր» (ժողովրդական):
Հմուտ հացթուխ կանայք, երբեմն ընդմիջում տալով, խմում էին իրենց կողքին դրված հենց նոր խնոցուց հանած կարագախառն թանը և կարգադրում, որ բոլոր ներկաները թարմ լավաշով ուտեն սպասը կամ հարիսան...
Լավաշի բու՜յրը...ասես աշխարհը լցվում է ջերմությամբ, սիրով բարությամբ...
Խնդրում եմ, մի պահ փակեք ձեր աչքերը և թվացյալ ներքաշեք բույրը. դա առողջություն է նաև, զգացականի կատարյալ հանդարտություն...էլ չեմ ասում, որ համն էլ առողջարար է, խմորային մաս չունի, ուտվում է ախորժակով ու անվնաս է: Դրա համար էլ մեր նախնիները եղել են առողջ ու երկարակյաց:
Տատիկս ավանդական մի խոսք ուներ (իր տատն էր ասել): Եթե տղամարդը ասի՝ լավաշը կերա կշտացա, ուրեմն հիվանդ է:
Անգամ այսօր, երբ բազմատեսակ սարքեր են ստեղծվել, ես էլի զգում եմ լավաշի բույրը, իսկ Հայաստանի գյուղերում դեռևս ավանդաբար շարունակվում է թոնրի մեջ լավաշի արարման ծեսը, սովորությունը:
Մինչև այսօր աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան այցելողները ձգտում են անպայման տեսնել թոնիրը և նրա մեջ արարվող, ստեղծվող թոնրի լավաշի բույրն ու համը:
Այցելե՛ք Հայաստան, վայելե՛ք մեր նախապապերի ստեղծված թոնրի լավաշի բույրն ու համը:
Ա՜խ, իմ հայկական բուրավե՛տ լավաշ, որտեղից էլ բուրես, իմն ես:
Սվետլաննա Տոնապետյան
մանկավարժ, արատաբան
Գլենդել
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը



