- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մեծագույն սիրով շնորհավորում եմ արցախդստեր ծնունդը, բայց նաև մտահոգ եմ սերնդի համար... Ո՞վ է մեղավորը, որ այս փոքրիկն էլ պիտի արտագաղթի...Դեռ նոր է անվանակոչվել Վիկտորյան, ով Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 2006 թվականի՝ իմ դասղեկական դասարանի շրջանավարտ Արման Գրիգորյանի նորածին բալիկն է:
Արմանն ինձ համար հարազատ դարձած անձնավորություն է, մեծացել է իմ հարևանությամբ ապրող ընտանիքում: Քսան տարվա մեր ընտանիքների մտերմությունն ամրագրել է մի ազնիվ բարեկամություն, որ արյունակցական չէ, այլ հոգով, հասկացվածությամբ, միմյանց հանդեպ ունեցած մեծագույն հարգանքով ու սիրով:
Այս տարիների հեռվից նա ինձ երևում է որպես դպրոցական, ով շատ հանգիստ ու հավասարակշռված կերպար էր, յուրաքանչյուր ուսուցչի՝ իր պահվածքով երանության զգացողություն փոխանցող մի դեռահաս, ով չափազանց կոկիկ էր, հրաշալի կեցվածքով, նուրբ ժպիտով, դասերի հանդեպ ուշադիր պատրաստականությամբ: Նա բուհ ընդունվելու համար մասնակցում էր ինձ մոտ հայոց լեզվի անհատական պարապմունքներին՝ նույն ազնիվ զգացողությունն իր ներսում ամփոփած: Շուտով դարձավ Արցախի պետական համալսարանի ուսանող, նորից ականատես եմ նրա ուսանողական կյանքին, իսկ զինվորական պարտադիր ծառայության տարիներին հպարտության անթեղված զգացում կար հոգումս նրա և բոլոր այն զինվորների հանդեպ, ովքեր հող հայրենին են պաշտպանում՝ հայրենասիրության ուսուցանած դասն իրենց հոգում սերտած:
Տարիներ առաջ մասնակիցն եմ նրա հարսանեկան գեղեցիկ արարողությանը, հրաշալի դրական հույզերի մի ամբողջություն գալիս էր ազդարարելու, որ մի նոր ընտանիք է ստեղծվում, նոր երազանքներ են իրականացվում, ու այդ նորի մեջ սերնդափոխության ծիլերն իրենց ավիշները կտարածեն, որ հավերժ ապրի այս անառիկ ամրոցը, որ հայրենի տուն է կոչվում, հարազատ Արցախ: Բարձրագույնն ավարտած Ռուզաննայի հետ ընտանիք ստեղծվեց, բայց երկուսի համար էլ աշխատանքի տեղավորվելու փորձերն ապարդյուն էին...
Ո՞վ է մեղավորը, որ մարդն ստիպված մեկնում է արտագնա աշխատանքի, ո՞վ պիտի կանգնեցնի այս արտագաղթը, որ մարդը հուսահատորեն ընտրում է այդ ճանապարհն իր ապրուստը հոգալու համար: Ո՞վ է մեղավորը, որ ընտանիքներ են մասնատվում, ու իմ կողքին հավերժ բարեկամության անխզելի թելերով կապված այս ընտանիքն էլ ստիպված է մեկնել օտար ափեր:
Այս օրերին Արմանը վերադարձել է այն հեռուներից, եկել է իր փոքրիկ դստեր ծննդյան ավետման երջանկությունն զգալու, ապրելու հայրիկ դառնալու մեծագույն հրաշքը, վալելելու այս բալիկի անմեղությանը պարուրված սերը... Բայց նա նորից պետք է հետ վերադառնա. այնտեղ՝ այն հեռուներում, արտագնա աշխատանք ունի նա:
Տխրում է հոգիս, նորից ուզում եմ հարցնել, ընդհանրական դարձած այս հարցումը նորից բարձրաձայնվում է՝ ո՞վ է մեղավորը, որ հայը հեռանում է իր հարազատ օջախից, ո՞վ է մեղավորը, որ այս ծնված փոքրիկ բալիկն էլ իր մայրիկի հետ ամիսներ անց պետք է մեկնի հեռավոր ափեր...
Իսկ այնտեղ հարազատներ ունի այս նորածին մանուկը՝ պապիկ դարձած ու բոլորիս կողմից մեծագույն հարգանգի արժանացած Արմիկ Գրիգորյանը, ով երեք տասնամյակ և ավելի տարիների զինվորական նվիրյալ ճանապարհ անցնելուց հետո թոշակի է անցել, բայց այստեղ ուրիշ աշխատանք չգտնելով՝ այս օրերին օտար ափերում է աշխատում: Ո՞վ է մեղավորը, որ այս փոքրիկ բալիկի հորեղբայրն էլ արտագնա աշխատանքի է մեկնել, սիրելի հարսնացու ունի այստեղ, որ գերազանց բարձրագույնն է ավարտել, բայց նա էլ շուտով ընտանիք կկազմի ու կմեկնի օտարության:
Իմ «մեղավոր «ով»-երի» շարանը չի ավարտվում, երբ ականատես եմ, որ իմ կողքին այս գեղեցիկ զինվորական ընտանիքի երեք տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնել, բայց ընտանիքի միակ աշխատող մայրն այստեղ շարունակում է իր զինվորական ծառայությունը, իսկ դուստրը Հայաստանի բարձրագույն բուհերից մեկի գերազանցիկ ուսանողուհին է:
Ինչու՞ են այսպես իրարից հեռանում ընտանիքի անդամները, ինչու՞ են հարազատների կարոտները տարածքներով կամրջվում... Եվ վերջապես՝ ո՞վ է մեղավորը, որ Արցախի այս նորածին բալիկն էլ պիտի արտագաղթի...
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



