- 2026-01-08 20:00:00«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
- 2025-12-24 14:23:00Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
- 2025-12-22 01:24:00Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ասում են՝ տգեղ ու գեղեցիկ բառեր չկան, ուղղակի ամեն բառ իր տեղը պիտի ունենա խոսքում: Նույնպես կարող եմ ասել, որ տգեղ ու գեղեցիկ մարդիկ չկան, արտաքուստ անգեղ մարդն էլ կարող է դուրեկան լինի, եթե նրա հոգին գեղեցիկ է: Բայց արդյո՞ք միշտ է հրաշալի արտաքինով մարդը գեղեցիկ լինում, երբ նրա հոգին մաքուր չէ:
Երբեմն անտրամադիր ես տեսնում մարդուն, բայց ձգտում ես վերականգնել նրա աչքերի փայլը, պղտոր է հոգին, ուզում ես բերկրանքով լցնել նրա հուզումնառատ հոգին, սիրազուրկ է նա, փորձում ես քո սիրով սփոփել նրան... Երբ ձեռք մեկնել գիտես, դու գեղեցիկ ես հոգով, որ ամենևին կապ չունի գեղեցիկ արտաքինի հետ:
Անցնում ես մարդկանց կողքով, հանկարծ մեկը գռեհիկ հայհոյանքներ է թափում...Ամաչում ես. գռեհիկ մա՞րդն է գռեհիկ խոսում, թե՞ նրա հոգին է գռեհիկ: Նայում ես, արտաքինն էլ գեղեցիկ է, բայց ինչու՞ է այդպես խոսում, երբ նրա խոսքում բառերը կորցնում են իրենց տեղը:
Ովքե՞ր են խոսում հոգու մաքրությունից, մաքուր հոգին ո՞րն է... Տեսե՞լ ես մարդու հոգու ցավը, սրբի՛ր նրա աչքերի արցունքը, եթե քո հոգին մաքուր է: Մարդը ծիծաղում է երբեմն իր սրտում ունեցած կորստյան վշտից, ծիծաղել պետք չէ, կանգնեցրու՛ այն անզուսպ ծիծաղը, որ արցունքներից էլ սուրբ է ու ցավոտ: Բարևի՛ր նրան, ով շրջապատում անտեսված է, նա ուրախությամբ կծիծաղի, դու ապրի՛ր այդ օրը հենց այդ ծիծաղով, որ անկեղծ էր ու կյանքով լեցուն:
Գլուխ բարձրացնել պետք չէ՝ երկնքին հասնելու համար, գլուխդ իջեցրու՛, որ երկինքը խոնարհվի քո առջև, եթե դու խոնարհվելու ընդունակ ես: Գեղեցիկ արտաքի՞ն ունես, մի՛ ծաղրիր այն մեկին, ով գեղեցիկ դեմքի կարոտ ունի, փնտրի՛ր և նրա մաքուր հոգին գտի՛ր, որ բռանդ մեջ մեկնես նրան՝ որպես սպեղանի:
Ասում են՝ մարդու դեմքն իր ներաշխարհի արտացոլումն է, նրա դեմքն ու դիմագիծը մշակվում են նրա արարքների, մտածողության համեմատ: Բարեկիրթ մարդու հետ խոսելը դուրեկան է, բայց պետք չէ ծիծաղել այն մարդու վրա, որ խոսելիս երբեմն իրեն կորցնում է: Ամաչե՞լ գիտի մարդը, հարգի՛ր նրան, զարմանա՞լ գիտի, դու էլ զարմացի՛ր, արտասվե՞լ գիտի, եթե պետք է, դու էլ արտասվի՛ր, իսկ երբ ծիծաղում է արցունքի միջից, դու էլ ծիծաղի՛ր, մինչև արտասվես:
Գեղեցիկ է դառնում կյանքը, երբ կողքիդ մաքուր հոգիներ կան, երբ ծիծաղել գիտեն՝ անզուսպ ու մաքուր, սիրել գիտեն՝ հոգու նրբությամբ, ապրել գիտեն՝ մեծ կյանքի սիրով...
Նատաշա Պողոսյան
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը



