- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Բառի հետ գործ ունեմ, բայց երբեմն բառերի պակաս եմ զգում, պատահում է նաև գրկում եմ բառը՝ ինձ շատ դուրեկան, ու այն դառնում է նոր բառ, հետո՝ բառերի շարք, ու դրանց մեջ գտնում եմ համն այդ գործածած բառի հոտը, որ երբեմն բուրում է կողքիս, գույնը, որ միշտ ձգում է ինձ: Բառի համը...Բառի հոտը... Բառի գույնը...Ինձ հետ են միշտ:
Իրիկունը դառնում է իրիկնային, որի կողքին երբեմն զեփյուռ եմ դնում, իրիկնամուտը մոտենում է հանկարծ, ու այն դառնում է օրվա պահ, գուցե մայրամուտ, որ չի բացվելու հենց ինձ համար, բայց սիրում եմ անգամ այդ օրվա վերջալույսը, որ արևի վերջին շողերով է պատված:
Իրիկնաժամին ես դառնում եմ մելամաղձոտ, բայց նորից հոգուս մեջ իրիկնային ժամերն եմ հաշվում, որ շուտով կգա արշալույս, մի նոր արևածագ ու նոր երազներով ցայգալույսի տակ երազանքերի մի փունջ կգրկեմ, որ ամենուր շաղ տամ, լուսաբացներին ավետիս կասեմ, վերջալույսներին նոր բացվող օրվա լույսին կսպասեմ, ու այսպես կանցնի մի կյանք հասարակ՝ մի փունջ սիրով, մի բույլ հավատով, որ ինձ հետ են միշտ:
Բառի հոտն եմ զգում, երբ կողքիս բուրում է, երբ գույնն եմ փնտրում, գունազարդվում է, երբ համը չեմ զգում հանկարծ, հեռու եմ մնում, որ չարատավորվեմ այդ անհամ բառով: Անհամ, առանց համի, բառի համը ո՞րն է, դեռ չեմ հասկանում, երբ մարդուն հանկարծ վարկաբեկում են շատ անհիմն ձևով ու անհամ մի բառ կողքին են դնում, բայց բառը ինքը գիտի իր տեղը, նա չի գործածվի, որ համը կորցնի...
Համով բառերի մի շարք եմ հյուսում, որ լույս է դառնում, լուսե-լուսավոր մի կյանք է դառնում, լուսե մի հավատ, որ ինձ հետ է միշտ: Ուզում եմ ընտրել բառի գույնը, հողագույնը ո՞րն է, որ նախընտրում եմ գույնը հողի, որ բառին գույն տամ: Հողի գույնը... Բազում գույներ կան այնտեղ թաքված, սևսիրտ կակաչի կարմիր թերթեր, ճերմակ երազներ՝ հողին պահ տված: Տխրում է հոգիս, երբ բառերի կապույտի մեջ կորսված երազներ կան, որ բուրում են, սիրտդ պարուրում անափ թախիծով:
Բառի համը...Բառի հոտը... Բառի գույնը... Իմ կողքին են միշտ ու ես՝ նրանց հետ:
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



