- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին շրջանում լարվածությունը, կարծես, իր անդրադարձն է ունենում:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը երեկ կոնկրետ չի պատասխանել, թե արդյոք հնարավոր է, որ արտաքին միջամտությունների պատճառով չստորագրվի Եվրամիության – Հայաստան շրջանակային համաձայնագիրը: Ասել է՝ «կապրենք, կտեսնենք»:
2013 թվականին շուրջ երեքուկես տարի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելուց հետո պաշտոնական Երևանը չստորագրեց Եվրամիության հետ բանակցված փաստաթուղթը: Մոսկվայում Սերժ Սարգսյանի անակնկալ հայտարարությունից հայաստանցիներն իմացան, որ կայացվել է որոշում միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը:
Հիմա ԵՄ-ն ու Հայաստանը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրել են մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր: Սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն նոյեմբերին՝ Բրյուսելում: «Այո, նախատեսվում է, որ պետք է աշնանը ստորագրել: Արդյունքների մասին կխոսենք մյուս տարի», – ասաց Շավարշ Քոչարյանը:
Տպավորություն է ստեղծվում Հայաստանի իշխանությունները կարող են նաև հրաժարվել Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից, ու նման մթնոլորտը ստեղծվեց ՀՀ իշխանությունների կողմից կոշտ արձագանքից հետո, երբ նրանք պատասխանեցին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարություններին:
Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, հիշեցնենք, քննադատել էր Հայաստանի ընտրական գործընթացները: Առաջարկել էր փոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, այն քաղհասարակության ներկայացուցիչների ընդգրկմամբ դարձնել «արժանահավատ», խոսել էր իրավապահ համակարգի անկախության պակասից: Ի պատասխան իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը հորդորել էր եվրոպացի դիվանագետին «չմիջամտել երկրի ներքին խնդիրներին»:
Պարզ է մեկ բան, ԵՄ-ն Հայաստանի արժեքավոր և կարևոր գործընկերն է, խոշոր դոնոր և ապագայում ևս Հայաստանի զարգացման համար վճռորոշ գործընկեր: Ազգային ժողովի եվրաինտեգրման ու ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում փոխարտգործնախարար Շ. Քոչարյանը երեկ հայտնել է, որ անցած տարի ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 27.5 միլիոն եվրո, որից 7 միլիոնը՝ ընտրությունների կազմակերպման համար:
Աշնանը նախատեսվող համաձայնագրի ստորագրումը կարևոր է Հայաստանի համար: Հնարավոր է, որ ԵՄ-ն ի դեմս դեսպան Պյոտր Սվիտալսկու ցանկանում են մինչև այս ժամկետը ՀՀ իշխանություններին հասկացնել, որ պետք է «խելքները գլուխը հավաքեն», այլապես ԵՄ-ն չի պատրաստվում Հայաստանի վրա գումարներ ծախսել` իրական բարեփոխումների բացակայության պայմաններում:
Հնարավոր է նաև այլ տարբերակ, որ Հայաստանն է ձգտում տապալել ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրելու գործընթացը, որի պատճառները կարող են մի քանիսը լինել, օրինակ, որ ԵՄ-ում գիտակցում են, որ բացառապես ՀՀ իշխանությունների ելույթներն այլևս ԵՄ-ին դուր չեն գալիս, գործնականում Հայաստանը չի կարողանում իրական բարեփոխումներ իրականացնել երկրի ներսում: Այսինքն` խաբել այլևս հնարավոր չէ: Եվ, ինչու չէ, կրկին Մոսկվայի գործոնը, որին հնարավոր է դուրս չգա Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը:
Ինչևէ, ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը դեռ ժամանակ կա, բայց հարկ է նշել, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ-ի անդամ, արդեն իսկ որոշակի առավելություններ ունի և օգտվում է ԵՄ-ից:
Եվրոպական միության հետ բանակցված և տարեվերջին ստորագրվելիք համաձայնագիրը առաջին հերթին կարևոր է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման տեսանկյունից, Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ հավելելով, որ գործող համաձայնագիրը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվել է 1996թ.-ին, թարմացման կարիք ունի, և այս պահի դրությամբ կա անհրաժեշտություն երկու կողմերի հավակնություններին և պարտականություններին համահունչ իրավական հիմք ստեղծելու։ «Համաձայնագիրը պետք է գնահատել նախ այս կողմից՝ այն գործելու է 10 տարի ժամկետով։ Բոլոր ոլորտներում ապահովվում է երկխոսությունը, համագործակցության պայմանավորվածությունները և ձևաչափերը, քաղաքական, իրավական, առևտրային կարգավորումների ոլորտներում կա պայմանավորվածությունների փաթեթ»,-մանրամասնեց նա։
Նա շեշտել է, որ առևտրաշրջանառության մեջ տարիֆների փոփոխություն չի նախատեսվում, ոչ տարիֆային համակարգերի ընթացակարգերի, սերտիֆիկատների հետ կապված փոփոխություններ են լինելու, ստանդարտացում, հավատարմագրում և այլն: Ըստ նրա՝ հնարավորություն ենք ստանալու եվրոպական հաջողված փորձը կիրառել մեզ մոտ։ Փոխնախարարի խոսքով՝ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառության մասով արդեն իսկ ունենք դրական դինամիկա։ «Անցած տարվա թվային պատկերը ցույց է տալիս, որ ունենք արտահանման աճ, ներմուծման որոշակի չափով անկում, ընդհանուր առևտրաշրջանառության մեջ ունենք արտաքին հաշվեկշռի սալդոյի դրական դինամիկա»,-շեշտեց նա։
Շարունակությունը՝ այստեղ:
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



