USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀ կառավարությունը իր այս նոր նախաձեռնությամբ արգելում է հայերին վերադառնալ Հայաստան. Politik
2017-06-29 12:26:00
Տպել Տպել

«Politik »-ը գրում է.«Կառավարության կողմից Ազգային Ժողովի քննարկմանն է ուղարկվել «Հողային օրենսգրքում» և կից փաթեթով օրենսդրական փոփոխությունների մի նախագիծ, որն ընդունվել է կառավարության մայիսի 18-ի նիստում: Հիմնական փոփոխությունը նախատեսված է Հողային օրենսգրքում:

Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձը զրկվում է գյուղատնտեսական նշանակություն ունեցող իր հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից: Կառավարությունում գտել են, որ «երբ սեփականատերը սահմանված ժամկետում գույքը չի օտարում, նման գույքը` դրա բնույթի և նշանակության հաշվառմամբ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, վաճառվում է հարկադիր կարգով և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը»:

Պարզ ասած, եթե ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը չի վաճառում իր գյուղատնտեսական նշանակության հողամասը, ապա այն հարկադիր վաճառքի է հանվում: Օրինակ, գյուղապետարանը դիմում է դատարան ու հարկադիր վաճառքի է հանում, ստացած գումարը փոխանցում է արդեն նախկին սեփականատիրոջը:

Հետաքրքիր է, թե ովքեր են այս մտահղացման հեղինակաները և արդրոք նրանք ծանոթ են ՀՀ Սահմանադրությանը: Մարդու սեփականությունը, ըստ սահմանադրության անձեռնմխելի է և կապ չունի, թե նա սեփականության ձեռքբերումից հետո որ երկրի քաղաքացի է դարձել:

Սա մարդու սեփականության իրավունքի կոպտագույն ոտնահարում է, որը դժվար է հանդիպել մեր օրերի Թուրքիայում: Հայաստանի իշխանությունները սիրում են, որպես ոչ ժողովրդավար պետություն օրինակ բերել Թուրքիային: Այս երկրում 1970-80-ական թվականներին տեղի քուրդ բնակչության մեծ արտագաղթ է եղել: Արտագաղթածները երկար տարիներ է հանդիսանում են այլ երկրների քաղաքացիներ, բայց նրանք շարունակում են պահպանել իրենց սեփականությունը Թուրքիայում, այդ թվում նաև գյուղատնտեսական նշանակության հողերը:

Հիմա ստացվում է, որ ՀՀ կառավարությունը իր այս նոր նախաձեռնությամբ արգելում է հայերին վերադառնալ Հայաստան և առաջարկում է վաճառել իրենց վերջին սեփականությունը, որը իրենց կապում է Հայաստանի հետ, իսկ եթե քաղաքացիները չեն վաճառում, ապա այն  բռնազավթում են:

Այս նյութը դիտել են - 9492 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook