- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երբ բառի համն առնում եմ, ճախրանքի սովոր թևերս բացվում են, դարուփոսեր չեն նկատվում այդժամ, որ կանգնեցնեն սավառնող էությունս, եթե հանգստի կարոտ ունեմ անգամ: Նախատում են ինձ երբեմն իմ կորցրած հանգստի համար, իսկ ես շտապում եմ այն անցորդի նման, որ դեռ ճամփա ունի անցնելու կեսճանապարհի անհարթությունների միջով: Ժամի զգացողությունը կորցնում եմ երբեմն ու իմ շտապողական կյանքում անհագուրդ մղվում եմ առաջ՝ չգիտակցելով անգամ՝ դեպ մայրամու՞տ եմ գնում, թե՞ դեպի լուսաբաց:
Օրերս իրար են խառնվում, գիշերն ու ցերեկը գրկում են իրար, իսկ ես, կանգնած սահմանագծում, խավարի մեջ լույսեր եմ վառում: Անեզրական մի թախիծ երբեմն գրկում է ինձ, երբ հայացքս հանկարծ գամվում է այն կետին, որտեղից անցնելիք էլ ճամփա չկա: Մղվում եմ առաջ, դեպի ու՞ր, երբ անցողիկ այս կյանքում վերջնագծից այն կողմ էլ անցնելիք չկա:
Երբեմն սաստում եմ ինձ, որ կանգնեցնեմ իմ երթն անավարտ, բայց նորից առաջ եմ մղվում, որ չկորցնեմ անցնելիք ճամփաս: Երկփեղկված հոգիս չգիտի անգամ՝ առաջ մղվելով այս ու՞ր ենք գնում, երբ ամեն մեկս անցողիկ կյանքում մեր ուղին ունենք՝ դյուրին թե դժվար, երբ վերջնագիծը մենք չենք նկատում, բայց մոտենում ենք նրան՝ մեր ամեն անգամ առաջ մղվելուց: Մեզ բաժին հասած ճանապարհը սեղմվում է ամեն օր, բայց ու՞մ նախատենք մեր անցածի համար, երբ կորցնում ենք ամեն օր, բայց մղվում ենք առաջ, որ նորից կորցնենք՝ չգիտակցելով անգամ, որ կարճացնում ենք մեզ հասանելիք ճամփան:
Ո՞վ է մարդը, ես կամ դու, որ կանգնեցնենք երթը մարդկային, առաջ մղվելու հակումը մեր ինչպե՞ս կանգնեցնենք, երբ մոլորվում ենք երբեմն այս անցողիկ կյանքում, բայց առաջ ենք գնում: Ատում եմ նրանց, ովքեր մոլուցքով առաջ են մղվում, որ բեմահարթակում իրենք երևան բոլորից առաջ, ատում եմ նրանց, որ աչքիդ նայում, ստում են հանկարծ ու վազում առաջ: Ատում եմ նրանց, ովքեր բարբաջում կամ մեծամտում, փորձում են նույնիսկ արդար ձևանալ, թե իբր իրենք անբիծ են գնում անցնելիք ճամփան:
Ատում եմ...Եվ որքա~ն շատ ատելու բան կա, բայց գուցե ինձ էլ ատում են ոմանք, թող ատեն նրանք, երբ չգիտեն նույնիսկ, թե ուր ենք գնում, երբ ապրելու անհագ մարմաջով տարված՝ մաքուր, անաղարտ մեծ կյանքի սիրով առաջ ենք մղվում և չենք ափսոսում:
Նատաշա Պողոսյան

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը



