- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































« 1in.am » -ը գրում է. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հեռակա երկխոսությունը նմանվել է անմակարդակ հեռուստասերիալի: Հազարավոր երկրպագուներ, ուշի-ուշով հետևելով ստեղծված իրավիճակին, սպասում են հանգուցալուծմանը՝ փորձելով հասկանալ, թե ով է ստում:
«Վերջին 10 օրվա ընթացքում անընդհատ ես եմ կապի մեջ եղել նրա հետ, բայց միևնույն է՝ ասում է, որ ֆեդերացիան չի կապվել։ Հիմա էլ եմ ասում և հրավիրում։ Եթե Յուրչենկոն ուզում է ազգային հավաքականում խաղալ, ուրեմն պետք է հիմա գա: Մենք մինչ նրա գալը՝ ուրիշ օրինակներ էլ ենք ունեցել՝ Բերեզովսկին, Սարկիսովը, Կորյանը, ովքեր, չնայած Ռուսաստանի լեգեոներ դառնալուն, միացել են հավաքականին։ Նրանք սրտով են հավաքականի հետ։ Յուրչենկոն պետք է հավաքականին հիմա, եթե չեկավ, ապա հավաքականի երեսն այլևս չի տեսնի։ Նա մեզ պետք է Չեռնոգորիայի, Դանիայի և Լեհաստանի հավաքականների հետ խաղերի համար»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրապետյանը։
Նրա հայտարարությունից ժամեր անց հնչեց արդեն Յուրչենկոյի արձագանքը. «Ընտանիքիս հետ գտնվում եմ Մոսկվայում, ոչ մեկի հետ Հայաստանի հավաքականի կողմից չեմ խոսել՝ ոչ մարզչի, ոչ էլ ֆեդերացիայի նախագահի: Ոչնչի համաձայնություն դեռ չեմ տվել: Չեմ հասկանում մամուլում առկա հաղորդագրությունները: Բոլորը խոսում են, հարցնում, իսկ տեղեկություն չկա: Ոչ մի խոսակցություն չի եղել, միայն թղթեր են ուղարկել և վերջ: Գրում են, իսկ փաստացի ոչ մեկի հետ չեմ զրուցել»:
Նշենք, որ Յուրչենկոյի և Հայրապետյանի երկխոսությունը սկիզբ էր առել դեռևս 2015 թվականից:
Ըստ հայազգի դարպասապահի՝ ՀՖՖ-ի ներկայացուցիչները ոչ մի անգամ իրեն չեն հանդիպել և չեն խոսել իր հետ:
Թե իրականում ով է այս իրավիճակում ստում՝ դժվար է ասել:
Ակնհայտ է մի բան, որ Աշխաբադում ծնված Յուրչենկոն, ով միայն մայրական գծով է հայ, մանկուց չի երազել խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Բնականաբար, ճիշտ չի լինի նրանից պահանջել հանուն հայրենիքի, որտեղ երբեք չի ապրել, գնալ զոհողությունների:
Ավելի վաղ Յուրչենկոն հույս է ունեցել խաղալու Ռուսաստանի ազգային թիմում և մերժել է Հայաստանի առաջարկը:
Ժամանակին Հայաստանի ազգային հավաքականի հրավերը մերժեց նաև Ալեն Պողոսյանը, ով տարիներ անց Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հռչակվեց աշխարհի չեմպիոն: Հայաստանի հավաքականում խաղալու պարագայում Պողոսյանը նման փառքի չէր արժանանա:
Հայրապետյանին թվում է, թե հայկական արմատներ ունեցող ցանկացած ֆուտբոլիստ պետք է տենչա խաղալ մեր երկրի ազգային թիմում, բայց դա այդպես չէ: Յուրչենկոն ֆուտբոլի միջոցով, այսպես ասած, ընտանիք է պահում, և նրա մտավախությունը, որ կարող է դուրս մնալ իր թիմի մեկնարկային կազմից, բնական երևույթ պետք է համարել:
Թե ինչով կավարտվի հայկական սերիալի Ռուբեն-Դավիթ երկխոսությունը կամ բանակցությունը, կարծում ենք՝ պարզ է: Դավիթը չի գա հավաքական և կդառնա Ռուբենի «աչքի գրողը», քանզի ՀՖՖ նախագահը լավ է հասկանում, որ առանց Դավիթի շատ դժվար կլինի հաղթել առաջիկա հանդիպումներում:
Յուրչենկո-Հայրապետյան, այսպես ասած, «բազարից», կարելի է ասել, օգտվեց մեկ այլ Հայրապետյան:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հունիսի 4-ին Երևանում Սենթ Քիթս և Նևիսի¸ինչպես նաև հունիսի 10-ին Պոդգորիցայում աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրոյի հետ հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է Երևանի «Բանանցի» 31-ամյա դարպասապահ Արամ Հայրապետյանին: Վերջինս առաջին անգամ է հրավիրվում Հայաստանի հավաքական:
Բացի Հայրապետյանից, Պետրոսյանը հրավիրել էր նաև «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանին և «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչ Գրիգոր Մելիքսեթյանին:
Նշենք, որ այս երեք դարպասապահները խաղամակարդակով զգալիորեն զիջում են Յուրչենկոյին: Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին 5 հանդիպումներին Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանել է Արսեն Բեգլարյանը՝ բաց թողնելով 10 գնդակ:

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը



