- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանների և քննիչների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ տարբեր քաղաքացիներից ստացված դիմումների և հաղորդումների հիման վրա:
Այսպես, քրեական գործերից մեկը հարուցվել է Երևանի բնակիչ Կ. Ս.-ի դիմումների հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչն անտեսել է իր կողմից հայերեն գրավոր լեզվին չտիրապետելու փաստը և իր մասնակցությամբ կատարված առերես հարցաքննությունների ժամանակ թարգմանչի մասնակցությունը չի ապահովել. քննիչը թարգմանչին հրավիրել է միայն հարցաքննությունների ավարտից հետո, ով առանց արձանագրությունների բովանդակությանը ծանոթանալու ստորագրել և հեռացել է:
Բացի այդ, Կ. Ս.-ի և գործով վկայի միջև կատարված առերես հարցաքննության ընթացքում վերջինս նրան սպանության սպառնալիք է տվել, որը հիշյալ քննիչը, չնայած Կ. Ս.-ի բազմաթիվ խնդրանքներին, չի ներառել արձանագրությունում: Հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ Հրազդան ՔԿՀ-ի կալանավոր Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա:
Վերջինս հայտնել է, որ 13.03.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի մի խումբ աշխատակիցներ առանց դատարանի համապատասխան որոշման խուզարկել են իր բնակության վայրը, ապա բաճկոնի գրպանից հայտնաբերել հափշտակված իրեր, որոնք այդ պահին չեն արձանագրել: Այնուհետև իրեն բերման են ենթարկել բաժին և շուրջ 20 ժամ ապօրինի պահել այնտեղ: Վերը նշված դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով:
Պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորություններն անցնելու ևս մեկ քրեական գործ էլ հարուցվել է Արտաշատ քաղաքի բնակիչ Դ. Գ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ իր գումարները հափշտակած նախկին ծանոթների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչն ու ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցը փորձել են համոզել, որ չբողոքի իրեն ծեծի ենթարկած անձանց դեմ: Հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ



