- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Վերջին ժամանակները լրատվական կայքերում հաճախակի կարելի է տեսնել այս կամ այն տարեց դատավորի աշխատանքից ազատման դիմումների մասին հրապարակումներ: Խնդիրն այն չէ, որ դատավորները ինքնաքննադատական սկզբունքով որոշել են ճանապարհ բացել երիտասադների համար, կամ հասկանալով, որ հոգնել են,չեն սպասում թոշակի տարիքին, հրաժարվում են ծանր աշխատանքից, իրականում պատճառները բոլորովին այլ են:
Դատավորները բարձր թոշակ ստանալու պատճառով են թոշակային տարիքից շուտ դիմումներ գրում, ազատվում աշխատանքից, քանի որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով 20 եւ ավելի տարվա ստաժ ունեցող դատախազները եւ դատավորները մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը թոշակի անցնելու դեպքում իրենց վերջին մեկ տարվա միջին աշխատավարձի 75 տոկոսի չափով թոշակ կստանան։ Իսկ ավելի ուշ թոշակի մեկնողների թոշակի չափը հաշվարկվելու է ընդհանուր հիմունքներով։
Այսօր Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց այդ եւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է Կառավարությունը:
Ըստ նախագծի հեղինակների՝ փոփոխությամբ հնարավորություն է տրվում դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող այն անձանց, ովքեր համապատասխանաբար 2014 եւ 2017 թվականների հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեն, կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվեն նաեւ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո` այդպիսով երաշխավորելով դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող անձանց անկախության սոցիալական երաշխիքները, իրավական պետությանը հարիր կենսաթոշակի իրավունքից օգտվելու լեգիտիմ ակնկալիքը:
«Կանգնել ենք խնդրի առաջ՝ քսանից ավելի բազմամյա փորձ ունեցող լավ դատախազներ, որոնց 65 տարին չի լրացել ու ուզում են շարունակել աշխատանքը ստիպված պետք է դիմում գրեն, ազատվեն աշխատանքից, որ հետագայում չզրկվեն բարձր թոշակից»,- նախագծի հիմնավորումը էլ ավելի ամրապնդեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Եթե 65 տարին չլրացած դատախազները հուլիսի մեկից հետո դիմեն կենսաթոշակի գնալու համար, ապա առանց այս օրենսդրական փոփոխությունների, նրանց կենսաթոշակը 200.000 դրամի կարգի կլինի, իսկ եթե մինչեւ հուլիսի մեկը դիմեն նրանց թոշակը կլինի ավելի քան 400.000 դրամ, այդ է պատճառը, որ այս պահին միանգամից քսանից ավելի դատախազ է դիմումը պատրաստել:
Ըստ փոխնախարարի, միանգամից քսանից ավելի դատախազի՝ աշխատանքից հեռանալը պետբյուջեի վրա լրացուցիչ բեռ է առաջացնում, որովհետեւ վերջնահաշվարկի արդյունքում ահռելի գումարներ են ստացվում:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ պարզաբանեց՝ այդ հարցին քաղաքական լուծում է տրվել. «Պետությունը գտնում է, որ դատավորներին ու դատախազներին, քննիչներին բարձր աշխատավարձ վճարի, որ իրենց ծառայողական պարտականություններում լինեն բարեխիղճ, հետեւաբար նաեւ նրանց կենսաթոշակներն են բարձր»:
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն Կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել․ ինչ է սպասվում այսօր
Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ



