- 2024-04-20 01:22:00Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
- 2024-04-01 07:55:00Նիկոլ Փաշինյանն արդարանալու նոր ձև է գտել
- 2024-04-01 07:39:00Արշակ Կարապետյանը դիմում է բոլոր հայրենասերին միանալ ապրիլի 5-ին կայանալիք հիմնադիր համագումարին։
- 2024-03-27 10:22:00Տեռո՞ր, թե՞ բեմադրություն
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը բաց նամակ է հղել օլիգարխներին։ Իր նամակում նա բերում է եվրոպացի մեծահարուստների օրինակը և թերևս, հռետորական հարցեր հնչեցնում հայաստանյան օլիգարխներին ուղղված։
«Սիրելի՛ բարեկամ։ Անկեղծ ասած, երբ գրեցի «սիրելի», անմիջապես փոշմանեցի, քանզի ինձ համար դուք ոչ «սիրելի» եք, ոչ «հարգելի», ոչ էլ «մեծարգո», պարզապես քաղաքավարական կանոնները ստիպեցին թողնել այդ բառը: Վերջերս առիթ եղավ վերստին կարդալու իտալական Մեդիչինների գերդաստանի պատմությունը, ինչն էլ ստիպեց ձեզ դիմել:
Բանն այն է, որ այդ ընտանիքը իր ժամանակին եղել է Եվրոպայի ամենահարուստը, որը ֆինանսավորել է եվրոպական թագավորներին ու իշխաններին: Բայց այսօր Մեդիչինները մնացել են պատմության էջերում և հիշվում են ոչ թե իրենց հարստությամբ, այլ մշակութային ժառանգությամբ, որ թողել են Իտալիային ու ամբողջ Եվրոպային: Այսօր նրանք հարգանքով հիշվում են որպես «Վերածննդի կնքահայր»: Այսօր իտալացիները հպարտությամբ ամբողջ աշխարհին ցուցադրում են Ֆլորենցիան:
Այդ նրանք են ի հայտ բերել և աշխարհին տվել Վերածննդի հանճարեղ ճարտարապետներին, նկարիչներին, քանդակագործներին (Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո և շատ ու շատ ուրիշներ): Մի այլ օրինակ: Պորտուգալիայում այսօր էլ մեծագույն հարգանքով են հիշում մեծահարուստ Գ. Գյուլբենկյանին, բայց ոչ նրա հարստության համար, այլ այն հարուստ մշակութային ժառանգության համար, որ նա նվիրաբերեց Պորտուգալիային:
Եվ անցյալում, և այսօր նրա հիմնադրամի կրթաթոշակներով են ուսում ստացել բազմաթիվ ուսանողներ, որոնք դարձել են հանրահայտ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ: Այս տողերը գրելիս ակամա հիշեցի Ալ. Մակեդոնացու անվան հետ առնչվող մի պատում, ըստ որի՝ նրան թաղելիս դագաղում Մակեդոնացու ձեռքերը եղել են դագաղից դուրս պարզած, այսինքն՝ նա դրանով ցանկացել է ի տես մարդկանց հայտնել, որ ինքը իր հետ ոչինչ չի տանում, այլ թողնում է իր գործը: Չերկարացնեմ, ուղղակի ուզում եմ հարցնել՝ իսկ դուք ձեզնից հետո ի՞նչ եք թողնելու, հիշելո՞ւ են ձեզ, թե՞ հայհոյելու են: Ո՞ւր են ձեր դավինչիները, միքելանջելոները:
Բայց հանգիստ թողնենք եվրոպացիներին, դառնանք ինքներս մեզ: 20-ական թթ. Ա. Մյասնիկյանը Հայաստան հրավիրեց մի մեծ խումբ հայ մտավորականների, որոնք իրենց պարտքը համարեցին թողնել բարեկեցիկ կյանքը, գալ քանդված Հայաստան և շենացնել այն: Այդ նրանք էին, որ կյանքի կոչեցին Երևանի համալսարանը և գիտությունների ակադեմիան: Բայց դուք գիտե՞ք արդյոք, թե ովքեր էին այդ մտավորականները և ինչպես էին դարձել նշանավոր գիտնականներ: Նրանք հիմնականում լինելով աղքատ ընտանիքների զավակներ՝ սովորել էին հայ մեծահարուստների կրթաթոշակներով:
Դա է պատճառը, որ մենք այսօր ե՛ւ սիրով, ե՛ւ հարգանքով ենք հիշում Ա. Մանթաշովին, Արամյաններին, Անանովներին և շատ ու շատ ուրիշների: Այդ նրանք էին, որ հայաշատ վայրերում կառուցում էին եկեղեցիներ, դպրոցներ, օրիորդաց վարժարաններ, մշակութային օջախներ, հիվանդանոցներ: Այդ նրանց հիմնած դպրոցներում էին սովորում մեր շատ հայտնի մտավորականներ, և այդ դպրոցները այդ երկրների լավագույն դպրոցներն էին:
Այդ նրանք էին, որ շենացրին Թիֆլիսն ու Բաքուն և շատ այլ քաղաքներ Կովկասում և այլուր: Նրանց բախտ չվիճակվեց շենացնել Հայաստանը. իսկ դուք, որ արժանացել եք այդ բախտին, չկարողացաք դրան արժանի լինել: Դուք նրանցից սովորեցիք միայն եկեղեցիներ կառուցել՝ մոռանալով, որ նրանք դա կատարում էին հայապահպանության նպատակով, իսկ դուք ձեր անունը անմահացնելու համար: Այնինչ այսօր հրատապ է մեր հազարամյա կիսաքանդ եկեղեցիները վերականգնելը: Դուք տառապում եք մի հյուծիչ փառամոլությամբ և ցուցամոլությամբ:
Դուք ցանկանում եք մյուսներից տարբերվել ամենաթանկ մեքենայով, ամենաշքեղ առանձնատնով, ամենաշատ թիկնապահներով, Ձեր կանանց շքեղ հագուստներով, Ձեր երեխաներին թիկնապահներով դպրոց ուղարկելով… Չթվարկեմ, դրանք շատ-շատ են: Բայց դուք չեք ուզում հպարտանալ ձեր զավակով, որ ծառայում է հայկական բանակում՝ ամենածանր և վտանգավոր դիրքերում: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է Անգլիայի արքայազնը ծառայում Բրիտանական զինված ուժերում, այն էլ ամենածանր՝ ռազմածովային ուժերում՝ ռազմանավում, այսինքն՝ բոլորի աչքի առջև:
Պատկերացնո՞ւմ եք անգլիական լորդը կամ մի որևէ այլ ազնվական խուսափի իր զավակին բանակ ուղարկել: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես հասարակությունը կընդունի այդ ազնվականին: Ձեզանից ոմանք կարող են ասել, որ իրենց զավակները ծառայել են բանակում, բայց ախր դուք էլ գիտեք, մյուսներն էլ գիտեն, թե ինչպես մի «ծակ» մտած և ինչ պայմաններում:
Ների՛ր, բարեկամս, դու հարստացար, բայց ազնվական այդպես էլ չդարձար: Այսօր մեր խանութները լեցուն են թուրքական ապրանքներով: Չէ՞ որ թուրքի շահույթը դառնում է մի փամփուշտ, որից այսօր զոհվում է հայ զինվորը:
Չէիք կարող մի քանի արտադրամաս կառուցել, որ այդ քոսոտ ապրանքը այստեղ արտադրվի: Մի թուրքի չափ է՞լ չկանք: Ժամանակը չէ՞, որ մենք արտադրենք այնպիսի ապրանք, որ վաճառվի Թուրքիայում և այլուր: Այսօր անընդհատ գլուխ ենք գովում, թե որքան աշխատանք է կատարվել մեր բանակը վերազինելու համար:
Բայց ո՞ւր էիք դուք ապրիլյան պատերազմից առաջ: Չգիտեի՞ք, որ բանակում շատ բան չկար: Եթե չգիտեիք, ամոթ ձեզ, իսկ եթե գիտեիք ու ոչինչ չձեռնարկեցիք, ավելի ամոթ ձեզ: Դուք մասնաբաժին ունե՞ք հարյուրից ավելի զոհերի հարցում: Միայն թե շատ եմ խնդրում, հանկարծ չասեք, թե դա ձեր գործը չէ: Չեմ ուզում շարունակել, թե ինչ մասնաբաժին ունեք գործազրկության, արտագաղթի, աղքատության և էլի շատ հարցերում: Ձեր ջանքերի շնորհիվ չէ՞ր, որ Հայաստանից խուսափում էր Ք. Քըրքորյանը, և էլի շատ սփյուռքահայ մեծահարուստներ են խուսափում:
Պարզապես, ուզում եմ հիշեցնել, որ դուք շատ եք սիրում, որ ձեզ հարգեն, գովեն, ձեր կատարած քայլերը ցույց տան հեռուստատեսությամբ, պարգևատրվեք մեդալներով ու շքանշաններով, ստանաք գիտական աստիճաններ ու կոչումներ, դառնաք պատգամավոր… մի խոսքով՝ հագեցնեք ձեր սնապարծությունը: Ինչո՞ւ եք ուզում, որ ձեզ ընկալեն որպես «բիրդան աղա» կամ քաջ Նազար, որն իր ամբողջ իշխանությունը ցուցադրելու համար կարող է միայն ասել՝ «գյադե՛ք, հիմա էլ դեսը կանգնեք»:
Շարունակությունը՝ այստեղ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..
Ովքեր են մասնակցել ՔՊ դրամահավաքին. «Ժողովուրդ»
Ադրբեջանը Արեն Մկրտչյանին վարձահատույց է եղել Գեներալ Մանվելին սպանելու համար
Ստեփանակերտի խանութներում այլևս հաց չեն վաճառում
ՊԵԿ-ի քննչական վարչության 5-րդ հարկի պատուհանից ձեռնաշղթայված տղամարդն իրեն ցած է նետել
Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է. «Հետք»
ԲԴԽ նախագահի ու դատավորների կռիվը նոր փուլ է թևակոխում. մանրամասներ դռնփակ ժողովից.armlur