- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Այսօր Արցախի լրագրողների մասնագիտական տոնն է: Կարող է հարց ծագել` ինչու՞ միայն Արցախի լրագրողների...Կարծես չեմ էլ ակնկալում հարցիս պատասխանը լսելու, բայց մի ներքին հպարտություն զգացնել է տալիս իրեն, որ տարվա ընթացքում կա մեկ առանձին օր` մայիսի 23-ը, որ նշվում է Արցախի լրագրողների մասնագիտական տոնը:
Միշտ էլ ուսուցչուհուս առիթ է եղել շփվելու լրագրողների հետ, երբ այս կամ այն հոդվածով թղթակցել եմ որևէ մամուլի, երբեմն էլ հարցազրույցով հայտնվել Արցախի հեռուստատեսության էկրանից այն կողմ կամ ներկայացել հանրային ռադիոյով: Առանձնակի հարգանք ունեմ այս ոլորտի նկատմամբ, երբ համոզված եմ, որ դժվարին ու պատասխանատու աշխատանք է պահանջվում լրագրողներից, որպեսզի կարողանան արդարացնել հանրության սպասելիքները:
Կարելի է ասել, որ այն նաև «վտանգավոր» ասպարեզ է, որովհետև միշտ չէ, որ ակնկալվում է լսել դյուրինը, երբեմն լրագրողական աշխատանքի ճշմարտացի բացահայտումները կարող են նրանց աչքի փուշ դարձնել շրջապատում, բայց նաև համոզված եմ, որ լրագրողն իր անաչառ ու անկողմնակալ խոսքով պիտի կարողանա հաղթահարել նման անջրպետը:
Լրագրողներին էլ ի վերուստ է տրված հայրենիքին ծառայելու վեհ կոչումը, նրանք էլ կրում են կյանքի դառնությունները, դառնում իրենց երկրի տխուր և ուրախ օրերի երգիչը, ստանձնում վեր հանելու ժամանակի հրատապ ու խնդրահարույց հարցերը, ապրում ժողովրդի մտահոգությամբ, քանի որ առաջին հերթին նրանց է վերապահված իրականության ճշմարտացի լուսաբանումը:
Լրագրողն է, որ իր հավաքական կերպարով ներկայացնում է իր երկիրը, ապրած միջավայրը, դառնում անանձնական տրամադրությունների արտահայտիչը: Լրագրողն է, որ մաքուր գրական լեզուն ի ցույց է դնում հանրությանը, դառնում իր լեզվի կենսունակ պահողը: Նա իր մեջ կրում է դարի շունչը և իր ազգային մշակույթի կրողն է: Նրա տեսադաշտում մարդն է, որ արարում է, պայքարում` անկախ մասնագիտությունից ու տարիքից:
Անցած դարավերջի Արցախյան ազատագրական պատերազմը և հետպատերազմյան ժամանակաշրջանը, նոր դարասկզբի հարաբերական խաղաղությունն ու ապրիլյան պատերազմը լրագրողների համար մի նոր հերոսական ճանապարհ ամրագրեցին, նրանք էլ դարձան իրենց տեսակի մեջ զինվորներ, որ իրենց գրիչը ծառայեցրին հայրենիքին, և այսօր էլ նույն ոգով շարունակվում է նրանց մտավոր գործունեությունը:
Արցախի դպրոցի ուսուցչուհիս շնորհավորում է ոլորտի բոլոր լրագրողների մասնագիտական տոնը, ցանկանում ասպարեզում մի նոր հոգևոր վերածնունդ ու կենսանորոգ տարերք, խաղաղ երկինք ու նոր օրերի արշալույսի բեղմնավոր և լուսավոր ճանապարհ:
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



