USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կամ Աշոտ Ահարոնյանն ուշադիր չի կարդացել «Հետքի» հրապարակումը, կամ փութացել է վայրկյան առաջ արդարացնել իր գործընկերոջը Hetq
2017-05-22 10:25:00
Տպել Տպել

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն արձագանքել է «Հետքի» երեկվա հրապարակմանը, որտեղ պատմել էինք Տաշիր քաղաքում ոստիկան ներկայացած անձի կողմից «օպերատիվ տեղեկությունների» հիման վրա մեր մեքենան կանգնեցնելու եւ բաժին հրավիրելու մասին:

Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. ««Հետքը» հոդված ու տեսանյութ է հրապարակել, ուր կայքի լրագրողներն իրենց վրդովմունքն են հայտնում ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ ծառայողի կողմից նկարահանող խմբի տրանսպորտային միջոցը կանգնեցնելու եւ ինքնությունը ստուգելու գործողությունների վերաբերյալ: Հոդվածում ոստիկանությանը հիշեցվում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է օրենքով՝ ընդհուպ ազատազրկմամբ»:

Կամ Աշոտ Ահարոնյանն ուշադիր չի կարդացել «Հետքի» հրապարակումը, կամ փութացել է վայրկյան առաջ արդարացնել իր գործընկերոջը: Սա շեշտում ենք եւ հատուկ պարոն Ահարոնյանի համար մեջբերում հոդվածի այդ հատվածը, որտեղ Քր.օր.-ի հոդվածին հղում ենք կատարել ոչ թե ոստիկանության, այլ «տեղական իշխանիկների» համար, որոնց համար, հիմք ունենք կասկածելու, քաղաքի քարուքանդ փողոցներում մեր նկարահանումները տհաճ են եղել. «Իսկ Տաշիրի «տեղական նշանակության իշխանիկներին» տեղեկացնում ենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է օրենքով՝ ընդուպ ազատազրկմամբ»: Եթե պրն Ահարոնյանի ընկալմամբ «տեղական նշանակության իշխանիկ» արտահայտությունը նույնական է ոստիկանության աշխատողի հետ, ապա մեզ մնում է տարակուսել: 

«Լրագրողների մեկնաբանությունները իրենց նկատմամբ կատարված «կամայականությունների» վերաբերյալ առնվազն տարակուսանքի տեղիք են տալիս ոստիկանության, նաեւ սեփական իրավունքների ու պարտականությունների մակերեսային գնահատմամբ,- գրում է Ահարոնյանը,- նախ՝ ցանկացած սահմանամերձ բնակավայրում նկարահանումները օբյեկտիվորեն կարող էին եւ պետք է գրավեին իրավապահների ուշադրությունը: Հավատացած եղեք, որ հետախուզական նպատակներով նկարահանումները կատարվում են հենց «անմեղ» պատրվակներով, ու նկարահանողների ճակատին գրված չի լինում նրանց ինքնությունն ու պրոֆեսիոնալ գործունեության տեսակը: Ապա՝ անվտանգության ապահովման նկատառումներով՝ բերեխղճորեն գործող ցանկացած ոստիկան ունի հայեցողաբար գործելու իրավունք: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հանցագործություն կամ վարույթ պահանջող վարչական իրավախախտում կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում ոստիկանն իրավունք ունի ստուգելու քաղաքացիների, ինչպես եւ պաշտոնատար անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, օրենքով սահմանված դեպքերում բերման ենթարկելու նրանց: Հիշյալ հովածի 3-րդ մասում օգտագործվող «բավարար հիմքեր» հասկացությունը ներառում է կասկածի առիթ տվող ցանկացած տվյալ: Այսինքն, փաստաթղթերի ստուգման համար բավարար է կասկածի առիթի ամենանվազագույն շեմն անգամ: Քանի որ նկարահանումները կատարվել են սահմանամերձ տարածքի բնակավայրերում, ոստիկանության ծառայողն իրավունք ուներ կանգնեցնելու տրանսպորտային միջոցը եւ պարզելու անձանց ինքնությունը: Եթե ինքնությունը պարզելուց ու լրագրողական գործունեություն կատարելու մեջ համոզվելուց հետո ոչ թե առաջարկվեր ներկայանալ բաժին, որից առաջարկություն ստացողը լիովին ազատ էր հրաժարվելու, այլ անձինք բերման ենթարկվեին, կունենայինք բոլորովին այլ պատկեր: Այդ դեպքում բարձրացված աղմուկը կունենար իմաստ ու նպատակ, իսկ ոստիկանության արձագանքը իր ծառայողի գործունեության նկատմամբ կլիներ կոշտ ու օրինական: Սակայն ոստիկանության ծառայողի կողմից նման գործողություններ չեն ձեռնարկվել, եւ իրողությունը չի համապատասխանում լրագրողական արձագանքին»:

Պարոն Ահարոնյանին տեղեկացնենք, որ առաջին անգամ չենք լինում սահմանամերձ բնակավայրում: Լրագրողների մեր թիմը առաջնագիծ խրամատներից մինչեւ խորը թիկունք աշխատելու փորձ ունի ու շատ լավ է հասկանում, թե ինչ է ազգային անվտանգությունը: Միաժամանակ, եթե հայրենի իրավապահներն այսքան ուշադիր են անծանոթ անձանց կողմից նկարահանումների վերաբերյալ, ապա Ա. Ահարոնյանին եւ ընդհանրապես ոստիկանությանը տեղեկացնենք, որ մինչ օրս մեր պրակտիկայում, այդ թվում՝ հենց Տաշիրում եւ սահմանին շատ ավելի մոտ գտնվող  բնակավայրերում չի եղել նման այլ դեպք. այսինքն՝ կարող ենք ասել, որ նախկինում ոստիկանները մեր հանդեպ զգոն չեն եղել, թերացել են (այդ ժամանակ էլ ճակատներիս «լրագրող» գրած չի եղել): Սա՝ ի գիտություն ոստիկանության պատասխանատուների:

Աշոտ Ահարոնյանը կամայականորեն խուսափել է մեկնաբանել այն դրվագը, երբ Գ. Այվազյանը պատշաճ չի ներկայացել: Միայն ոստիկանության վկայականի կազմը ներկայացնելը քաղաքացուն ոչինչ չի ասում, ինչպես ոստիկանին ոչինչ չի ասի այն, եթե, օրինակ, Պողոս Պողոսյան ներկայացած քաղաքացին ներկայացնի միայն իր անձնագրի կապույտ կազմը՝ առանց բացելու (ոչ մի երաշխիք չկա, որ դա նրան է պատկանում, եւ նա իսկապես Պողոս Պողոսյանն է, եթե հայտնի չէ, թե ինչպիսին է դրա «պարունակությունը»): Եթե ինչ-որ քաղաքացի ինձ կանգնեցնում է իր անձնական մեքենայով (փաստորեն, ոստիկանությունը ծառություն է իրականացնում նաեւ անձնական մեքենաներով՝ 34 DO 880), ու ցույց տալիս միայն վկայակայնի կազմը՝ ասելով, թե ոստիկան է, ես միանգամայն իրավունք ունեմ չենթարկվել նրա պահանջին, որովհետեւ նա պատշաճ ձեւով չի ապացուցում, որ ինքը ոստիկան է: Պրն Ահարոնյանը լավ կաներ նաեւ սրա մասին խոսեր ու իրավունքից խոսելուց առաջ պարզաբաներ, թե ինչու իր կառույցի աշխատակիցը չի կատարում իր պարտականությունները: Հաջորդը՝ ինչպե՞ս է պատահում, որ Այվազյանը լրագրողի վկայականը նայելուց հետո մի պահ հրավիրում է բաժին, ապա հաշված վայրկյաններ անց ասում, թե «քանի որ ներկայացրեցիք, ինձ էլ ոչ մի խնդիր չկա»: Համաձայնեք, շատ սկզբունքային մոտեցում է:   

Շարունակությունը՝ այստեղ

Այս նյութը դիտել են - 2992 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook