- 2026-01-08 20:00:00«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
- 2025-12-24 14:23:00Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
- 2025-12-22 01:24:00Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ պաշպանը միջնորդել էր 10-ն ամսից ավելի կալանքի տակ գտնվող իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխել՝ նրա նկատմամբ ընտրելով չհեռանալու մասին ստորագրություն կամ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի կիրառում:
Պաշտպան Նադիրյանը միջնորդությունը ներկայացնելիս նշեց, որ Յուրի Հակոբյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունքներ տալիս հայտնել է, որ դեպքի ժամանակ ինքն այլ վայրում է գտնվել, միևնույն ժամանակ նշել է, թե այդ ժամանակ ում հետ է եղել և ինչով է զբաղել:
Հակոբյանը ներկայացրել է իր այլուրեքությունը, որը հաստատվել է քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով, որպիսի պայմաններում Յուրի Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է անհապաղ դադարեցման:
Պաշտպանի գնահատմամբ՝ Հակոբյանի նկատմամբ շարունակվում է իրականացվել ակնհայտ ապօրինի հետապնդում, սակայն ամբաստանյալ Յուրի Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը այսպես թե այնպես ենթակա է վերացման:
Մասնավորապես, անազատության մեջ գտնվելու հետեւանքով խեղվում է Յուրի Հակոբյանի ճակատագիրը, արդեն իսկ խափանվել է վերջինիս 2016թ օգոստոսին ծրագրված հարսանյաց արարողությունը, բացակայությունների պատճառով նա կանգնած է բարձրագույն ուսումնական հաստատությունից դուրս մնալու վտանգի առաջ:
Բացի այդ, պաշտպանն անդրադարձավ Հակոբյանին բնութագրող տվյալներին, մասնավորապես՝ նախորդ նիստում վերջինս դրսևորած պատշաճ վարքագծին:
Այն որ տուժողի իրավահաջորդ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը ջրով լի շիշը նետեց ամբաստանյալի դեմքին, թեև Հակոբյանը անակնկալի եկավ տուժողի իրավահաջորդի վարքագծից, սակայն հաշվի առնելով նրա տարիքը, կին լինելու հանգամանքը՝ զսպվածություն դրսևորեց և Մեյթիխանյանին հասցեին որևէ վիրավորական արտահայտություն չկատարեց:
Արմեն Նադիրյանը նաև նշեց, որ նկարագարված հանգամանքը խոսում է այն մասին, որ նա հավասարակշված, զուսպ, դաստիարակված անձնավորություն է:
Պաշտպանը գտնում էր, որ Յուրի Հակոբյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը բացակայում է, և նա ենթակա է կալանքից ազատման: Այս միջնորդությանն առարկել էին մեղադրական կողմը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը:
Ըստ մեղադրանքի՝ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կոսյանը, աներորդին՝ Արտաշես Չիչոյանը, ընկերները՝ Արարատ Նիկողոսյանը, Արթուր Զաքարյանը և Յուրի Հակոբյանը, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող մարմնի տարբեր մասերի` գլխի, կրծքավանդակի ու որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը և ինքնությունը դեռևս չպարզված անձը խախտելով հասարակական կարգը և իրենց գործողությունները զուգորդելով փողոցով երթևեկող վարորդների, ուղևորների և հավաքված բազմության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, խմբով կատարել են խուլիգանություն:
Մասնավորապես, հիշյալ անձինք տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել և ֆիզիկական բիրտ ուժի ցուցադրմամբ սպառնալիք ստեղծել ու տագնապ առաջացրել հավաքվածների շրջանում: Այդ ընթացքում անտեսելով Եղիշե Խաչատրյանի տարեց մոր՝ որդուն չհարվածելու վերաբերյալ աղերսանքը, հրել են նրան, գցել գետնին, ապա ոտքերով հարվածներ հասցրել որդուն փրկելու համար քաշքշուկի մեջ նետված 75-ամյա Էմմա Աբրահամյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանւբ, Արարատ Նիկողոսյանին, Արթուր Զաքարյանին և Յուրի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Աղբյուր` Փաստինֆո
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը



