- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ճանապարհային ոստիկանության 2017թ.արտաբյուջեն մոտավորապես կկազմի 13 մլրդ 351 մլն դրամ, որը 2016 թ. ծրագրային 13 մլրդ .850 մլն. դրամ ցուցանիշից պակաս է մոտ 500 մլն դրամով կամ 3.6 %-ով:
ՃՈ արտաբյուջեի նախահաշվի հաստատման հարցը ներառված է կառավարության ապրիլի 27-ի նիստի օրակարգում:
Նվազումը պայմանավորված է հետևյալ հանգամանքով՝
պարզվում է ՃՈ արտաբյուջետային միջոցների մուտքերի պլանային ցուցանիշը նախորդ տարի գերագնահատվել է, հետևաբար տարատեսակ տուգանքներից հավաքվել է նախատեսվածից ավելի քիչ գումար: Պատճառը միավոր արագաչափին և խաչմերուկին ընկնող, ինչպես խախտումների վերաբերյալ որոշումների քանակի, այնպես էլ դրանցով նշանակված տուգանքների գումարների և տուգանքների միջին տարեկան չափի նվազումն է:
2017թ. կանխատեսվող մուտքերի հաշվարկային ցուցանիշը ըստ էության համեմատելի է 2016թ. փաստացի մուտքերի հետ:
Ըստ այդմ՝ ՃՈտարբեր ծառայությունների մատուցումից ակնկալում է ստանալ 2մլրդ 450 մլն. դրամ:
ՃՊԾ արձանագրություններից կանխատեսվող մուտքերը ևս կազմումեն 2մլրդ 450. մլն. դրամ, իսկ ահա տեսանկարահանող սարքերով (արագաչափեր, դիտարկման տեսախցիկներ) արձանագրվող խախտումներից տուգանքների գծով մուտքեր կանխատեսվում են շուրջ8մլրդ 450 մլն. դրամ, որը 2016թ. փաստացի տուգանքների ցուցանիշը գերազանցում է 65.5 մլն. դրամով կամ 0.8%-ով:
Էական աճը պայմանավորված է տարվա ընթացքում 20 նոր խաչմերուկի շահագործմամբ, որի արդյունքում վարորդներին նկարող տեսախցիկների թիվը կավելանա, հետևաբար նաև տուգանքները կավելանան:
Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված՝ պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտները ընդամենը 1 մլն. դրամեն կազմելու: Ինչպես տեսնումենք, ՃՈ չաղլիկ արտաբյուջեի առյուծի բաժինը՝ մոտ 70 % տեսախցիկների տուգանքներն են կազմում:
Ի՞նչ նպատակով են ծախսվում ՃՈ արտաբյուջեի գումարները
ՃՈ 2017 թ. արտաբյուջետային միջոցների ելքը կամ, որ նույնն է,ծախսերը հաշվարկվել են 12 մլրդ 570 մլն. դրամի չափով:
Դրանից ՃՈ աշխատակիցների համար նախատեսված վարձատրությունը կամ լրավճարները կազմում են շուրջ 2 մլրդ 97 մլն դրամ:2017 թ. նախատեսվում է 15 միավորով ավելացնել հաստիքների թիվը, իսկ միջին ամսական հավելավճարի չափը սահմանել 155 հազար դրամ, որը 2016 թվականի ցուցանիշից բարձր է 8 հազար դրամով:
Այսինքն՝ վարորդներին լավ տուգանելու ՃՈ տեսուչները պարգևատրում են ստանալու, հետևաբար նրանք շահագրգիռ են լինելու այս գործում:
Կապի ծառայություններ հոդվածով 549 մլն. դրամ է նախատեսված, 7 մլն դրամ ներքին գործուղումների, 57.5 մլն. դրամ՝ համակարգչային ծառայությունների հոդվածներով:
10.0 մլնդրամ նախատեսված է տեղեկատվական ծառայությունների համար:
Դրանով նախատեսվում է ոստիկանության ծառայողների ծառայողական պարապմունքների համար ոստիկանության գործունեության, ոստիկանների իրավունքների և պարտականությունների իրազեկման ձեռնարկների, բրոշյուրների տպագիր այլ նյութերի հրատարակում:
Սա իրականում բավականին անհասկանալի ծախս է, որովհետև դժվար է հասկանալ, թե ինչ պետք է տպագրվի բրյոշուրի մեջ, որը չկա համացանցում:10.0 մլն. դրամ` էլ նախատեսվում է ՀՀ ոստիկանության տոնի, ինչպես նաև տարվա ընթացքում տարբեր պաշտոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման, 300 մլն. դրամ՝ ոստիկանության ծառայողի համազգեստի ձեռքբերման համար:
Պատկառաելի գումար է նախատեսվում թղթի և քարթրիջների համար՝ ՃՈ տարեկան պահանջարկը կազմում է շուրջ 13000 տուփ Ա4 չափի թուղթ:
– Քարթրիջների համար 33.5 մլն դրամ է նախատեսված: Ըստ նախագծում ներկայացված հիմնավորման՝Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրելու և վարչական տույժերը ժամանակին նշանակելու համար օրական տպագրվում և պատճենահանվում է շուրջ 14500 էջ , որից.
Շուրջ 6000 որոշում երկու երեսով,
Շուրջ 1000 հարցում ուղղված տարբեր ընկերություններին և հիմնարկություններին,
Շուրջ 100 – 150 որոշման կրկնօրինակներ ընդունելության սենյակի ծառայողների կողմից առձեռն հանձնվում են քաղաքացիներին,
Վարչական գործերին կցելու համար՝ շուրջ 100 – 150 որոշում,
«Հայփոստ» ՓԲԸ կողմից առաքվող նամակների համար՝ 300-350
ԴԱՀԿ և դատարաններ ուղարկվող գրություններ ` 350 – 400 հատ,
Քաղաքացիներին և հիմնարկներին ուղղված դիմում – բողոքների պատասխաններ՝ 400-500 հատ:
Այդ նպատակով տպիչների և պատճենահանման սարքերի բնականոն գործընթացը ապահովելու համար անհրաժեշտ է շուրջ 250 – 300 քարթրիջ:
Վերը նշվածից բացի, վճարվելու է նաև 2016թ. 20 մլն դրամի հասնող պարտքը, որից 5.2 մլն-ը թղթի գծով է առաջացել,9.8 մլն. դրամ` գրասենյակային ապրանքների և նյութերի և 5 մլն. դրամ` արարողակարգային միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով համապատասխան նյութեր ձեռք բերելու:
ՃՈ ծախսային ամենամեծ հոդվածներից մեկը տրանսպորտային ծախսերն են: Շուրջ 799.0 մլն. դրամ հատկացված է բենզինի, դիզվառելիքի,անվադողերի, մարտկոցների ձեռքբերման համար:
2017 թ.նախատեսվում է ձեռք բերել 7550 լիտր դիզ. վառելիք՝ 2.5 մլն. դրամ գումարով, 868 հատ տարբեր չափերի անվադող՝ 23.1 մլն. դրամ ընդհանուր գումարով /միավորը 32.6 հազ. դրամ միջին գնով/:
Շարունակությունը՝ այստեղ
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



