- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօր տեղի ունեցած դատական հերթական նիստը առանց միջադեպ չանցավ: Խաչատրյանի գործով հունվարից 4-5 դատական նիստ է տեղի ունեցել, դրանք բոլորն էլ ընթանում են ոչ բնականով ընթացքով:
Պաշտպանական կողմը, չարաշահելով իրավունքները, դիմում է ցանկացած քայլի, որպեսզի դատաքննությունը չմեկնարկի, անգամ փորձում է սադրել տուժող կողմին, ճնշումներ է գործադրում նաև գործով վկաների նկատմամբ, նրանց բարեկամները դատերին ներկայանում են ճիշտ նույն վիճակում, ինչպիսին վեց բարբարոսները Եղիշե Խաչատրյանին սպանելիս՝ հարբած ու թմրանյութի ազդեցության տակ: Այս պայմաններում բնական է, որ նիստերն անհավանական ընթացք կբռնեն:
Դեպքն այս ահասարսուռ տեղի է ունեցել անցած տարվա հուլիսի չորսին: Եղիշե Խաչատրյանին դաժանաբար ծեծելով սպանել են 80-ամյա մոր աչքի առջեւ: Նախաքննական մարմինը պարզել է, որ վեճն առաջացել է մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով:
ԴԱՀԿ աշխատակից Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին և Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:
Սրանք երիտասարդ բարբարոսներն են, որոնք գաղտնալսումների արդյունքում պարզվել է, որ պարբերաբար թմրանյութ են կիրառում: Հանցախմբի հովանավորչությունը, սակայն, միայն ԴԱՀԿ ծառայությամբ չի սահմանափակվում, այդ հովանավորչության թելերը ձգվում են մինչեւ ոստիկանապետի շրջապատը:
Որ տղաները ապահով միջավայրից են, մատնում է նրանց կենսագրությունները, նրանցից չորսը չեն ծառայել բանակում, ազատվել են ինչ-ինչ պատճառներով, բայց զարմանալիորեն առողջ կենսակերպ են վարել՝ համալրելով ոսկե երիտասարդության շարքերը:
Իսկ Յուրի Հակոբյանը, թեև ծառայել է բանակում, սակայն հասցրել է այնտեղ խուլիգանություն կատարել ու դատվել. իհարկե, դատվածությունն արդեն մարվել է:
Գաղտնալսումների համաձայն չի բացառվում, որ հենց Յուրի Հակոբյանն է ճակատագրական հարված հասցնողը, թեպետ նրա փաստաբանը անամոթաբար հայտարարում է իր պաշտպանյալի անմեղության մասին:
Գործով դատավարությունների ընթացքում ամբաստանյալների հարազատները լկտի պահվածք են դրսեւորում. պաշտպանները փորձում են կասկածի տակ դնել նաև ամուսնու սգավոր մոր ցուցմունքները, այնինչ նա հստակ մատնանշել է ամբաստանյալներին, առերեսման ժամանակ ևս: Եւ ահա, այս իրավիճակում ու նման պայմաններում, երբ փորձում են ուժով նվաճել իրավունքը, քար սիրտ է պետք դիմանալու հրոսակախմբի ու նրանց հարազատների լկտիությանը:
Ապրիլի 21-ին, այն պահին, երբ մեղադրող դատախազը հրապարակում էր գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը, սպանվածի այրին՝ Փառանձեմ Մեյթիխանյանը, որը դահլիճից դուրս էր եկել այն բանից հետո, երբ մեղադրող դատախազը նկարագրում էր սպանված Եղիշե Խաչատրյանի վնասվածքները, նկարագրում ամբաստանյալների գործողությունները սպանության օրը, դահլիճ վերադառնալով պլաստիկե շշով մոտիկից հարվածեց գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանի դեմքին:
Այդ հարվածը մինչեւ հոգու խորքը վիրավորել է ինչպես մեղադրյալների հարազատներին, այնպես էլ պաշտպաններին, որոնք միաձայն ու անամոթաբար վիրավորանքներ են հնչեցրել այրու հասցեին, ով ըստ ամենայնի կորցրել է հոգեկան հավասարակշռումը մեկ անգամ ևս լսելով, թե ինչ դաժանությամբ են մարդ կոչվող գազանները ծեծելով սպանել իրենց տեսակին միայն ու միայն մի բանի համար, որ հանդգնել է մեքենայով իրենց ճանապարհին հայտնվել:
Շարունակությունը՝ այստեղԾառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ



