- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ անասելի ծանր վիճակում է գտնվում այժմ Հայաստանը:
Սոցիալական անարդարությունը, դառնագույն աղքատությունն ու քայքայված տնտեսությունը միայն մի փոքր մասն են այն խնդիրների, որ ներկայումս պատել են Հայաստանն, ու որոնց լուծման բանաձևերը դեռևս ոչ ոք չի կարողացել սահմանել:
Սովորաբար, ընդունված է կարծել, թե այս ամենում մեղավոր են բացառապես իշխանությունները ու հենց բացառապես նրանք պետք է պատասխանատվություն կրեն այն խայտառակ վիճակի համար, որի ականատեսն են դառնում բոլորը:
Ինչ խոսք`դժվար թե կգտնվի մեկն, ով կասկածի տակ կառնի այս պնդումը: Միանգամայն արդարացի է ու հավաստի:
Սակայն այս հարցը մեկ այլ կողմ ունի նույնպես:
Հասարակության կամ առնվազը դրա երևելի հատվածի մեղավորությունը ստեղծված իրավիճակում նույնպես անհերքելի է: Ընդ որում`այս պարագայում հարկավոր է մեկ հանգամանք ևս հաշվի առնել:
Պատասխանատվությունն այդ ոչ միայն ընկնում է բուն հայաստանցիների վրա, այլև, ինչու ոչ, սփյուռքի մեր որոշ հայրենակիցների, բայց, հատկապես, մտավորականության:
Ինչո՞ւ մտավորականության: Որովհետև, հայտնի փաստ է, բոլոր ժամանակներում հենց մտավորականությունն է ժողովրդի ու ազգի դժվարին պահերին հանդես եկել նրա առաջնորդի դերում, ուղի ցույց տվել, ճանապարհ նշմարել ու ելք առաջարկել վատթար իրավիճակներից:
Իսկ ինչի՞ ականատեսն ենք դառնում մենք այսօր:
Տեղի է ունենում այն, ինչը պարզապես կոչվում է պնակալիզություն:
Թե՛ մտավորականների գերակշիռ մասը, թե՛ արվեստի գործիչների մեծագույն հատվածն այսօր դարձել են պալատական աշուղներ ու սազը ձեռքներին` գովքն են անում բոլոր նրանց, ում կողմից հաց ու ջուր են ստանում`ընդ որում` առանց ջոկողություն դնելու տերերի միջև:
Այսօր, արվեստագետները թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում ընդամենը մեկ բանով են զբաղված, հաճոյանում են իշխանություններին, լիզում նրանց ոտքերն ու այդ ամենի դիմաց ընդամենը մեկ բան ակնկալում` կոչում`լինի վաստակավորի, թե ժողովրդականի:
Ասենք՝ այսինչն լավ երգեց ՀՀԿ-ի քարոզարշավին, այնինչը՝ ԲՀԿ-ի քարոզարշավին կարողացան հագուրդ տալ ամբոխի կրքերին, նրանք անմիջապես կամ ամիսներ հետո կպարգևատրվեն համապատասխան կոչումով, իսկ քարոզարշավին մի փոքր գլուխ պահող երգիչն էլ ՝ ոչնչի էլ չի արժանանա, այլ կմնա միևնույն մակարդակին:
Մի խոսքով` իսկական ողբերգություն, այն էլ՝ ինչ ողբերգություն...
Այս նույն վիճակն է նաև սփյուռում, դիցուք` Լոս Անջելսեում:
Թվով 2-3 Հայ Գրողների Միություն կա, մեծ թվով արվեստագետներ, մտավորականներ , ովքեր ապրում են այստեղ, ապրում,սակայն ոչ մի կերպ թվաքանակի մեծությունը չի ազդում նրանց կողմից ծավալվող գործունեության որակի ու բնույթի վրա, ու այստեղ ևս սնվելով համապատասխան խողովակներից` զբաղվում են ընդամենը ժամանակի իշխանությունների գովեստով ու փառաբանմամբ, այնինչ բնական պարտք ունեին` հնչեցնելու ճշմարտությունը, բարձրաձայնելու անարդարությունն ու խարազանելու սուտը:
Ինչո՞վ է զբաղված ազգիս սերուցքը Լոս Անջելեսում....
Ընդամենը մեկ բանով` վայելում է կյանքի բարիքներն ու պարարտանում:
Անհերքելի է, ու դրանում կասկած լինել չի կարող` եթե չսթափվենք ու ինքներս մեզ հաշիվ չտանք: Հեռու չեն այն ժամանակներն, երբ ազգովի փաստի առաջ ենք կանգնելու` հայտնվելով խորը փոսում:
Իշխանություններին համահավասար պատասխանատվություն ենք կրում նաև մենք մեր անտարբերությամբ, ու այս ճշմարտությունը պետք է մեկընդմիշտ ականջներիս օղ անենք:
Գայանե Մանուկյան
Լուսանկարը՝ «Հրապարակ»-ից
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



