- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Երեկ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում գրանցվել է հերթական նախընտրական միջադեպը` ՀՀԿ համակիրների անմիջական մասնակցությամբ:
Aravot.am-ի տեղեկություններով, մարզի ճանապարհային ոստիկանության տարածքային բաժանմունքի նախկին պետի որդի Տավրոս Սափեյանը, որը ՀՀԿ թեկնածու Նաիրի Սահակյանի մտերիմն է, իր համախոհ մի խումբ երիտասարդների հետ, արդեն մի քանի օր է «զավթել» է գյուղամեջը:
Տեղացիներից մեկի ներկայացմամբ, ջահելները գինովցած վիճակում, գրեթե ամեն օր վերահսկում են գյուղի անցուդարձը` խոչընդոտելով քաղաքական բոլոր ուժերի և մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների քարոզարշավը գյուղում, բացի Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր` Նաիրի Սահակյանի քարոզարշավից:
Տավրոս Սափեյանը նույնիսկ հայտարարել է. «Գյուղը նվիրում եմ Նաիրոյին»: Իսկ արդեն երեկ, Դաշնակցության քարոզարշավի ժամանակ «տավրոսականները», դարձյալ գինովցած, խոչընդոտել են Դաշնակցության մուտքը գյուղ, ինչի հետևանքով քաշքշուկ է տեղի ունեցել նրանց և գյուղացիների միջև, որոնք եկել էին մասնակցելու ՀՅԴ քարոզարշավին:
Նույն օրը, երեկոյան, նույն երիտասարդների խումբը տապալել է նաև «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Խաչիկ Մանուկյանի ընտրարշավը գյուղում և սպառնացել են, որ այդպես կլինի ցանկացածի դեպքում:
Մինչ վերջերս Աշնակը մշտապես համարվել է այլակարծության օրրան, որը հայտնի է իր հայկական ամուր ավանդույթներով և հայրենիքին տված հերոսներով: Մինչդեռ, ինչպես նշեց մեր զրուցակիցը, գյուղը այսօր դարձել է «Տավրոսիկի ու Նաիրիկի հոր դուքանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
armlur.Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն Կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել․ ինչ է սպասվում այսօր
Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում



